National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
General Page About Academy Organisations Members Contact us
"Gitutyun" newspaper
N312 November 2017
N312
Structure
Divisions
Presidium Members
Documents
News
Conferences
All Publications in Press
All Announcements
Photogallery
"Gitutyun" newspaper
Funds
Anniversaries
Publications
Web Resources
Other Academies
Universities
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
29/05/2017
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին հանձնվեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամի դիպլոմ

    Սույն թվականի մայիսի 16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին հանձնվեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) արտասահմանյան անդամի դիպլոմ:
    Դիպլոմը հանձնեց ՌԳԱ նախագահի պաշտոնակատար Վալերի Կոզլովը ՌԳԱ նախագահության նիստի ընթացքում:
«Ռադիկ Մարտիրոսյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է գիտության լայն սպեկտր` քվանտային ռադիոֆիզիկա, գերհաղորդականության կիրառական պրոբլեմներ, տիեզերական հետազոտություններ, ռադիոաստղագիտություն…»,- Ռադիկ Մարտիրոսյանին նիստի մասնակիցներին ներկայացրց ՌԳԱ նախագահության գլխավոր գիտքարտուղար Միխաիլ Պալցևը:

20170529-1.jpg

Ռադիկ Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց ՌԳԱ նախագահությանը ընտրության համար և ասաց. «Ռուսաստանի գիտությունների ակադեմիան առաջադեմ գիտական կենտրոն է` 300-ամյա պատմությամբ, որը մեծ ներդրում է ունեցել համաշխարհային գիտության զարգացման գործում: Եւ դրա համար այս ակադեմիայի անդամ դառնալը յուրաքանչյուրի երազանքն է, ով զբաղվում է գիտությամբ: Բացի խոշոր գիտական հետազոտություններից Ռուսաստանի գիտությունների ակադեմիան իրականացրել է նաև կարևորագույն հումանիտար գործունեություն. աջակցել է միութենական հանրապետություններին կազմակերպել գիտական հետազոտություններ և պատրաստել կադրեր:  Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա 1935 թվականին  ԽՍՀՄ-ի Գիտությունների ակադեմիան ստեղծեց մասնաճյուղ Հայաստանում, որի հիմքի վրա 1943 թվականին ստեղծվեց Հայաստանի գիտությունների ակադեմիան»:ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ 2018 թվականին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան նշելու է հիմնադրման 75-ամյակը: Երևանում տեղի կունենա ԱՊՀ երկրների գիտնականների ֆորում, որը կզուգակցվի հոբելյանական միջոցառումներով:

20170529-2.jpg

    Ըստ Ռադիկ Մարտիրոսյանի` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո գիտության և գիտաշխատողի վարկն ընկել է, և ներկայումս առաջարկվում են այնպիսի բարեփոխումներ, որոնցից դրական   արդյունքներ դժվար է սպասել:
    «Մենք շատ հետաքրքրված են շարունակելու համագործակցության մեր լավ ավանդույթները Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և այլ երկրների ակադեմիաների հետ, քանի որ մեր ակադեմիաների ամենալավ գիտական արդյունքները կապված են համագործակցության հետ: Ես` որպես Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, խոստանում եմ անել ամեն ինչ, որ այդ համագործակցությունը զարգանա»,- եզրափակեց ՀՀ ԳԱԱ նախագահը:

20170529-3.jpg

   
Իր հերթին ՌԳԱ նախագահի պաշտոնակատար Վալերի Կոզլովն ասաց. «Մենք ունենք համագործակցության շատ լավ օրինակներ: Համակարգված քայլ առ քայլ առաջ կմղենք գիտության գործը»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ՌԳԱ արտասահմանյան անդամ է ընտրվել 2016թ-ի հոկտեմբերին:

Տեսանյութ

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
29.05.2017թ.

Latest Announcements
Publications in Press
27/11/2017
Նոր ծրագրեր ՌԴ համագործակցության արդյունքում
scs.am
24/11/2017
ԲՈՀ-ը հաղթեց գիտպետկոմին. օրինագիծը կչեղարկվի, երկարամյա պատերազմը գոնե առժամանակ կսառեցվի
armtimes.com
22/11/2017
Ученые-Армяне Всего Мира - Это огромный ресурс,- говорит в интервью "ГА" профессор Института науки и технологии Сколково Артем ОГАНОВ
golosarmenii.am
14/11/2017
ԳԱԱ նախագահը` միանգամից դոկտոր դառնալու մասին
aravot.am
09/11/2017
Դժվարություն կունենանք առաջին 4 տարիներին. Ռադիկ Մարտիրոսյանը՝ տարկետման իրավունքի սահմանափակման մասին
tert.am
09/11/2017
Մեկի խնդիրների լուծումը մյուսի հաշվին չպետք է լինի. Ռադիկ Մարտիրոսյան
slaq.am
This site has been visited
1 347 336

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:06, 06/12/2017 Top
General Page - About Academy - Organisations - Members - Contact us - Structure - Divisions
Presidium Members - Documents - News - Conferences - All Publications in Press
All Announcements - Photogallery - "Gitutyun" newspaper - Funds - Anniversaries - Publications
Web Resources - Other Academies - Universities
Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2017, All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am