National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
General Page About Academy Organisations Members Contact us
"Gitutyun" newspaper
N314 January 2018
N314
Structure
Divisions
Presidium Members
Documents
News
Conferences
All Publications in Press
All Announcements
Photogallery
"Gitutyun" newspaper
Funds
Anniversaries
Publications
Web Resources
Other Academies
Universities
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
06/02/2018
Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Խաչիկյանը

   Հայ աստղագիտությունն անդառնալի կորուստ կրեց։ 2018թ. փետրվարի 4-ին 90 տարեկան հասակում կյանքից հեռացավ ճանաչված աստղաֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Խաչիկյանը։
   Էդուարդ Խաչիկյանը հայտնաբերել է Սեյֆերտի տիպի նոր գալակտիկաները և դասակարգել դրանք։ Նա հայտնի է Մարգարյանի գալակտիկաների առաջին սպեկտրային դիտումներով: Ակադեմիկոս Խաչիկյանն այն եզակի աստղագետներից էր, ով հնարավորություն է ունեցել իր ուսումնասիրություններն իրականացնել ԱՄՆ-ի (Պալոմար, Քիթ Փիք, Լիք, Մաքդոնալդ), Ռուսաստանի (Հատուկ աստղադիտարան) և Գերմանիայի (Տաուտենբուրգ) ամենամեծ աստղադիտակներով։ Էդուարդ Խաչիկյանի աշխատանքները վերաբերում են գազափոշային և գիսավորաձև միգամածություններին, միգամածությունների ճառագայթման բևեռացմանը, աստղասփյուռներին և գերաստղասփյուռներին, արտագալակտիկական աստղագիտությանը, ակտիվ գալակտիկաներին, Սեյֆերտի և Մարգարյանի գալակտիկաներին։ Նա տպագրել է 160-ից ավելի գիտական հոդված և ակնարկ։
   Էդուարդ Խաչիկյանը մեծ ներդրում ունի երիտասարդ կադրերի պատրաստման գործում: Երկար տարիներ դասավանդել է Երևանի պետական համալսարանում: Նրա ղեկավարությամբ ութ հոգի պաշտպանել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուական ատենախոսություն, մեկը` դոկտորական:
   Էդուարդ Խաչիկյանը ծնվել է 1928թ-ի դեկտեմբերի 16-ին` Երևանում։ 1951թ-ին ավարտել է ԵՊՀ աստղաֆիզիկայի բաժինը։ 1952-1955թթ-ին սովորել է Լենինգրադի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ 1996թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։

20180206_main.jpg
   Էդուարդ Խաչիկյանը 1955թ-ից աշխատել է Բյուրականի աստղադիտարանում:   1960-1969թթ. եղել է Բյուրականի աստղադիտարանի գիտական քարտուղարը, 1970թ-ից՝ սպեկտրադիտության լաբորատորիայի վարիչ, 1980-1985թթ.՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը։ Խաչիկյանը Բյուրականի աստղադիտարանի տնօրենն էր 1988-1993թթ-ին և  1999-2003թթ-ին։ 1991-1994թթ-ին նախագահել է Միջազգային աստղագիտական միության թիվ 28 «Գալակտիկաներ» հանձնաժողովը։ Եղել է «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումների» գլխավոր խմբագիր, «Աստղաֆիզիկա» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ: Կյանքի վերջին տարիներին Էդուարդ Խաչիկյանը Վիկտոր համբարձումյանի անվան Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի գլխավոր գիտաշխատողն էր և գիտական խորհրդատուն:
   Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, Ամերիկայի հայ ճարտարագետների և գիտնականների ընկերության, կառավարական մեդալներով, ՀԽՍՀ ԳԽ պատվոգրով։
   ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս  Էդուարդ Խաչիկյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 8-ին`ժամը 18.00-ին, «Մատուռ» սգո սրահում (հասցե` Ֆուչիկի 27/34), հուղարկավորման արարողությունը` փետրվարի  9-ին` ժամը 13.00-ին, նույն հասցեից:
   ՀՀ ԳԱԱ նախագահությունը ցավակցում է Էդուարդ Խաչիկյանի հարազատներին, մտերիմներին, գործընկերներին: Էդուարդ Խաչիկյանի հիշատակը միշտ վառ կմնա  գիտության պատմության մեջ:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   06.02.2018թ.

Latest Announcements
Publications in Press
07/02/2018
Աղետների ռիսկի նվազեցման գործում միավորվում է երկրի գիտական ներուժը
mes.am
06/02/2018
«Ֆեյսբուքյան ասուլիս» Ռադիկ Մարտիրոսյանի հետ
azatutyun.am
23/01/2018
«Ակադեմիական հետազոտական դրամաշնորհային ծրագիր-2018»
anel.am
19/01/2018
В честь всемирно известного Оганесона в Армении выпустили марку
rusarminfo.ru
18/01/2018
Նոր համաձայնագիր՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ
scs.am
18/01/2018
Կեղծարարությունը փաստերին չի դիմանում
hhpress.am
This site has been visited
1 404 928

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:42, 18/02/2018 Top
General Page - About Academy - Organisations - Members - Contact us - Structure - Divisions
Presidium Members - Documents - News - Conferences - All Publications in Press
All Announcements - Photogallery - "Gitutyun" newspaper - Funds - Anniversaries - Publications
Web Resources - Other Academies - Universities
Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2018, All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am