ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը:
Արամ  Պապոյանը ծնվել է 1959թ.` Երևանում: Ավարտել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի  ֆակուլտետը: 2010թ-ին ընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի  թղթակից անդամ:
2006թ-ից Արամ Պապոյանը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն է:
Արամ  Պապոյանի գիտական հետազոտություններն ընդգրկում են լազերային ֆիզիկայի,  ատոմային ֆիզիկայի և սպեկտրասկոպիայի, քվանտային և ոչ գծային օպտիկայի,  օպտիկական պատկերագրման ոլորտները:

Արամ Պապոյանը 4 ժողովածուի և 190 աշխատության հեղինակ է:
Անդամակցել  է  Ֆրանսիայի ԳԱ Ալֆրեդ Կաստլեր հիմնադրամին, ՀՀ Նախագահի մրցանակի  ֆիզիկայի հանձնախմբին,  Եվրոպական օպտիկական ընկերությանը, ՀՀ ԳԱԱ  Փորձաքննությունների ազգային բյուրոյի գիտխորհրդին, ՀՀ ԳԱԱ  Նախագահությանը:
Արամ Պապոյանն արժանացել է ՀՀ Նախագահի ֆիզիկայի  մրցանակի,  Օպտիկայի միջազգային հանձնաժողովի «Galileo Galilei» մրցանակի,  Անանիա Շիրակացու մեդալի, 3 անգամ ճանաչվել է ՀՀ կրթության և գիտության  նախարարության Գիտության պետական կոմիտեի «Արդյունավետ գիտաշխատող»  մրցույթի հաղթող:
12.04.2017թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն