ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց  ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Հակոբյանը:  Վահրամ Հակոբյանը ծնվել է 1954 թվականի  հունվարի 10-ին: Գերազանցությամբ  ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը:  Պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում:

    Վահրամ Հակոբյանի գիտական գործունեության ուղղություններն են`
- առաձգականության տեսություն` կոնտակտային և խառը եզրային խնդիրներ
- անհամասեռ ծերացող սողքի տեսություն` բարակապատ էլեմենտներից ուժի փոխանցումը մասիվ մարմիններին
- քայքայման մեխանիկա` մասիվ մարմիններում միաժամանակ գործող լարումների տարբեր տիպի կուտակիչների փոխազդեցությունը:
    Վահրամ Հակոբյանը 94 գիտական հոդվածների, երկու մենագրության և մեկ ուսումնական ձեռնարկի հեղինակ է:
05.04.2017թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն