| Բնագավառ 
Հիմնական աշխատ. վերաբերում են գրականագիտության, գեղագիտության, արվեստաբանության, փիլիսոփայության պատմության հարցերին: Գեղարվեստական ստեղծագործությունները արտացոլում են խորհրդային կյանքը, լենինյան թեման: Կրթություն 
Ավարտել է Գերյեի (Մոսկվա) կանանց բարձրագույն դասընթացները (1912), սովորել Մոսկվայի պլանային ակադեմիայում (1931–1933): Բ.գ.դ. (1946): Թղթ. անդ.  (1950). Պաշտոններ 
Աշխատակցել է «Պրիազովսկիյ կռայ» (1907–1918) և «Կավկազսկոե սլովո» (1915–1917) թերթերին: «Իզվեստիա» (1920–1922) և «Պրավդա» (1923–1948) թերթերի սեփական թղթակից: Դասավանդել է Դոնի Ռոստովի կոնսերվատորիայում (1916–1919) և Լենինգրադի արվեստի պատմության ին-տում (1923–1924): Այլ կազմակերպությունների անդամակցություն Պարգևներ 
Սոցիալիստական աշխատանքի հերոս (1976), ԽՍՀՄ պետ. (1951) և Լենինյան (1972) մրցանակների դափնեկիր: Պարգևատրվել է  Լենինի (2), Աշխատանքային կարմիր դրոշի (4), Հոկտեմբերյան հեղափոխության, Ժողովուրդների բարեկամության, Կարմիր աստղ, Պատվո նշան շքանշաններով, Չեխոսլովակիայի ոսկե մեդալով: Այլ տվյալներ 
Մ.Շահինյանի անվամբ է կոչվում Տիեզերքի թիվ 2144 մոլորակը (Մարիետա) |