|  |  |  |  |  | 
| 
| Բոլոնյեզի Ջանկարլո 
Մասնագիտացում՝ Լեզվաբանություն
Ծննդավայր՝ Միլան (Իտալիա)
Ծննդյան ամսաթիվ՝ 20/10/1923
Մահվան ամսաթիվ՝ 20/12/2005 |  |  
| Անդամակցություն՝ | արտասահմանյան անդամ |  
| Բնագավառ 
Հիմնական աշխատ. վերաբերում են ընդհանուր լեզվաբանությանը, դասական, գերմանական, իրանական լեզուներին, հայագիտությանը, մասնավորապես հայերենի ու հայ մշակույթի հարցերին, հայերենի ու պարսկերենի  փոխառություններին, հունական տեքստերի հին հայկ. թարգմանությունների նշանակությանը: Կրթություն 
Ավարտել է Միլանի կաթոլիկական համալսարանը (1945), Գ.դ.՝ բանասիրության գծով (1954), պրոֆ. (1962): Արտաս. անդամ (1994): Պաշտոններ 
Միլանի կաթոլիկական համալսարանի պրոֆ. (1962–1998), պրոռեկտոր (1972–1980), լեզվաբանության ին-տի assiatant դասախոս (1946–1953), դասախոս (1954–1961), տնօրեն (1954–1998): Միլանի Ամբրոսյան գրադարանի տնօրեն (1972–1980): Գիտության և բանասիրության Լոմբարդական ակադեմիայի (1985–1990), Ազգային ակադեմիաների միության (2000-ից) նախագահ: Այլ կազմակերպությունների անդամակցություն 
Գիտության և բանասիրության Լոմբարդական (1965) և Վիրգիլյան ազգային (1987) ակադեմիաների անդամ: Պարգևներ 
Պարգևատրվել է Իտալիայի կրթության նախարարության ոսկե մեդալով (1975): |  |  |  |  | 
 Ազդեր Հրապարակումներ մամուլում 
		
	
	| 24/10/2025 1lurer.am
 |  
	| 22/10/2025 1lurer.am
 |  
	| 21/10/2025 golosarmenii.am
 |  
	| 19/10/2025 1lurer.am
 |  
Կայքը հաճախել են 7 514 812
 անգամ սկսած 01.01.2005թ.
	
	
	
	
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
 |  |