ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Անի Ապրահամյան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Գիտական արդյունքներ
20/12/2022
ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում ստացվել են երկաթի նանոմասնիկներ, որոնք կարող են կիրառվել հիվանդներից քաղցկեղային էկզոսոմներ անջատելու համար

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում ստացվել են երկաթի նանոմասնիկներ, որոնք օժտված են մագնիսական հատկություններով և պերօքսիդազային ակտիվությամբ, ինչը թույլ է տալիս կիրառել դրանք կենսասենսորներում և իմունաֆերմենտային անալիզի տարբեր ձևաչափերում:

«Նանոմասնիկները ներկայում դիտարկվում են որպես արհեստական ֆերմենտների աղբյուրներ: Մասնավորապես, երկաթի նանոմասնիկները հեռանկարային են, քանի որ հնարավորություն են ստեղծում թանկարժեք և անկայուն բնական ֆերմենտը փոխարինել նանոմասնիկներով հատկապես իմունաֆերմենտային անալիզում: Բացի այդ, մագնիսական նանոմասնիկները կարող են կիրառվել տարբեր հետաքրքրություն ներկայացնող մոլեկուլների և բջիջների անջատման գործում տարբեր բարդ միջավայրերից: Դա, մասնավորապես, կարևոր է հիվանդներից քաղցկեղային էկզոսոմներ անջատելու համար հետագա իմունոթերապիայի համար»,- ասաց ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի բժշկական կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ, գիտական խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Վարդան Գասպարյանը: 

Գիտական խումբն իրականացրել է նաև սննդի անվտանգությանը վերաբերող հետազոտություններ և բուսական աղբյուրներից անջատել է հիստամինազ ֆերմենտը, որը կիրառվում է սննդում հիստամինի քանակը գնահատելու համար:

«Ներկայում սննդի անվտանգությունն առաջնային նշանակություն ունի, և այն մեթոդները, որոնք թույլ են տալիս արագորեն գնահատել սննդի որակը, շատ արդիական են: Մասնավորապես, հայտնի է, որ ձկնամթերքի և մսամթերքի որակի ցուցանիշը հիստամինի բացակայությունն է, որի արագ չափումը թույլ է տալիս որակապես գնահատել մսամթերքը: Այդ խնդիրների լուծման համար անջատվել է հիստամինազ ֆերմենտը, որն առանցքային է հիստամինի որոշման համար: Սննդի անվտանգության ոլորտում հնարավոր կլինի ստեղծել խելացի փաթեթներ, որոնց գունային փոփոխությունները թույլ կտան անզեն աչքով գնահատել մսամթերքի որակը»,- ասաց Վարդան Գասպարյանը: 

Գիտական խմբի մեկ այլ հետազոտության շրջանակում իրականացվել է տարբեր ֆունկցիոնալ խմբերի առկայությամբ ու բարձր քվանտային ելքով և ֆլուորեսցենցիայի լայն տիրույթով օժտված կարբոնային կետերի սինթեզ: «Կարբոնատային կետերը հեռանկարային միացություններ են ինչպես դեղամիջոցների թիրախային առաքման, այնպես էլ ներօրգանային պրոցեսների վիզուալիզացիայի համար: Ի տարբերություն այլ միացությունների, դրանք քիչ տոքսիկ են և չեն առաջացնում տարաբնույթ կողմնակի ազդեցություններ: Այս խնդիրների լուծումը թույլ կտա իրականացնել տարբեր կենսաանալիզներ նոր մակարդակի վրա, ինչպես նաև ուսումնասիրել ներօրգանիզմային երևույթները տարբեր ախտաբանական պրոցեսների ժամանակ»,- ասաց Վարդան Գասպարյանը:

Հետազոտություններին մասնակցել են ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի Բժշկական կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի երիտասարդ գիտաշխատողները:

Հետազոտություններն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի բազային ֆինանսավորման շրջանակներում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
20.12.2022թ.


Ազդեր








Ս.թ. սեպտեմբերի 16-20-ը ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը անց է կացնում Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի (ՀԱԿԱ) 4-րդ տարածաշրջանային աստղագիտական աշխատաժողովը (4RAW)

Ս.թ. սեպտեմբերի 20-22-ը ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը ՀՀ ԳԱԱ-ում անց է կացնում «ԳԲՀ և ՏՀՑ տեխնոլոգիաներ, անլար հաղորդակցություն և օպտոէլեկտրոնիկա» միջազգային գիտաժողովը

Ս.թ. սեպտեմբերի 26-ին ժամը 15.00-ին ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում «Բաժանմունքի կազմակերպությունների հետազոտական ուղղություններով գիտական զեկույցներ» շրջանակներում հանդես կգա ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ-ի տնօրեն Վահան Քոչարյանը «Հետազոտություններ կոնդենսացված միջավայրի ֆիզիկայի, ակուստաֆիզիկայի և նյութագիտության բնագավառներում» զեկուցմամբ:

Ս.թ. հոկտեմբերի 7-11-ը ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի միջազգային կազմակերպությունը կազմակերպում է "High Energy Astrophysics and Cosmology in the era of all-sky surveys (HEACOSS 2024)" միջազգային գիտաժողովը

2024թ․ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. hանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական կրթական գիտաժողով

Ս.թ. հոկտեմբերի 15-19-ը հրավիրում ենք մասնակցելու Երևանում (Հայաստան) կայանալիք «Օպտիկան և նրա կիրառությունները» 12-րդ միջազգային սիմպոզիումին (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)): Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ օգոստոսի 15-ը

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
04/09/2024

Ակադեմիային չեն տեղեկացրել, թե ինչու են ուզում ԳԱԱ-Ն-ն դարձնել հիմնադրամ
hraparak.am
04/09/2024

Հայաստանում կստեղծվի ևս 18 հեռավար գիտական լաբորատորիա. ամփոփվել են միջազգային մրցույթի արդյունքները
1lurer.am
02/09/2024

Ինվազիվ բույսերի դեմ պայքարը. Ձախողված ու զավեշտալի օրինակներ
arevik.armradio.am
31/08/2024

Վիլյամ Սարոյանին նվիրված միջոցառումներ Հայաստանում՝ 2025-ին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 097 700

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:45, 20/09/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: