ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Անի Ապրահամյան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Գիտական արդյունքներ
22/12/2021
Հայկական գենոֆոնդն ունի ավելի քան 6000 տարվա շարունակական գենետիկական պատմություն. գիտական ապացույց

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում իրականացվել է Հայկական լեռնաշխարհի և Բալկանների հնագույն և ժամանակակից ԴՆԹ նմուշների ամբողջական գենոմների համեմատական վերլուծություն: Այն ցույց է տվել, որ հայերը տարբերվում են Բալկանների հնագույն և ժամանակակից բնակչությունից՝ հերքելով հայ ժողովրդի ծագման վերաբերյալ պատմագիտության մեջ գերակշռող տեսություններից մեկը համարվող «բալկանյան վարկածը»։ Հետազոտություններն ուղղված են Հայկական լեռնաշխարհի բնակչության գենետիկական շարունակականության վերականգնմանը, հայկական գենոֆոնդի քարտեզագրմանը և իրականացվել են Քեմբրիջի, Կոպենհագենի, Տարտուի համալսարանների, ինչպես նաև Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետ համագործակցությամբ:

Գիտական աշխատանքների ղեկավար, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը նշեց. «Հայկական լեռնաշխարհում հայերի նախնիների բնիկության կամ եկվորության հարցը վաղուց ի վեր բուռն բանավեճերի առարկա է հնագետների, մարդաբանների, պատմաբանների և լեզվաբանների հանրությունում։ Ակադեմիական գրականության մեջ շրջանառվող՝ հայ ժողովրդի ոչ բնիկ ծագման վերաբերյալ վարկածների թվում գերակշռում է այսպես կոչված «բալկանյան տեսությունը», որը հիմնված է հին հույն պատմիչ Հերոդոտոսի (մ.թ.ա. 440 թ.) հաղորդած տեղեկությունների վրա։ Պատմագիրը հայերին համարում էր փռյուգիացի գաղութարարներ իրենց լեզվի և զինվորական հանդերձների պատճառով, որը նրանք կրում էին պարսից արքա Քսերքսեսի բանակում»։  

Լեզվական, պատմական և հնագիտական համոզիչ ապացույցների բացակայության պարագայում հայերի բալկանյան ծագման վարկածն անհրաժեշտ է ստուգել ավելի զգայուն և օբյեկտիվ գործիքակազմի կիրառմամբ, ինչպիսին է ժամանակակից գենետիկան։ «Այդ տեսանկյունից Հերոդոտոսի «տարբերակը» հնարավոր է միայն բալկանյան գենետիկական սուբստրատի որոշակի ազդակների առկայության դեպքում Բալկաններից մինչև Հայկական լեռնաշխարհ ընկած տարածաշրջանի ինչպես հնագիտական նյութում, այնպես էլ ժամանակակից բնակչության, այդ թվում՝ հայերի գենոֆոնդում», - ասաց պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը:

Անցյալի ժողովրդագրական գործընթացների մասին գենետիկական առումով «գրավոր» ապացույցներ ստանալու համար հետազոտվել են վերոնշյալ աշխարհագրական տարածքից ստացված հնագույն ԴՆԹ-ի նմուշներ, որոնք պատկանում են ժամանակագրորեն հաջորդական դարաշրջաններին (նեոլիթից մինչև անտիկ)՝ համեմատելով դրանք համապատասխան տարածաշրջանի ժամանակակից բնակչության գենետիկական նյութի հետ։ Ամբողջական գենոմային վերլուծության արդյունքում պարզվել է, որ հայկական գենոֆոնդն ունի ավելի քան 6000 տարվա շարունակական գենետիկական պատմություն։ Այս պատկերն էականորեն տարբերվում է հարավարևմտյան Ասիայի այլ պոպուլյացիաների ժողովրդագրական պատմությունից, որոնք ենթարկվել են արտաքին գենետիկական զգալի ազդեցությունների։ «Մի քանի հազարամյակների ընթացքում գենոֆոնդի կայունության բարձր մակարդակով հայերն առանձնանում են նույնիսկ Սարդինիայի բնակչությունից, որը երկար ժամանակ համարվում էր դասական գենետիկական իզոլյատ նեոլիթից ընդհուպ մինչև բրոնզի դարի վերջը, այն դեպքում, երբ գրեթե ողջ մայրցամաքային Եվրոպան ենթարկվել է օտարերկրացիների բազմաթիվ ներխուժումների, որոնց գենետիկական ազդակները պահպանվել են մինչ օրս: Հայկական Լեռնաշխարհում հայերի բնիկ ծագումն ապացուցող տեղեկություններն արժեքավոր աղբյուր են հայագետների համար, որոնք զբաղվում են հայերի էթնոգենեզի, հայկական մշակույթի և լեզվի ծագման ու զարգացման հարցերով», - ընդգծեց պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը:

Հետազոտություններն իրականացվում են հայկական գենոֆոնդի ուսումնասիրմանն ուղղված մի շարք պետական ծրագրերի շրջանակներում, որոնք հովանավորում է ՀՀ գիտության կոմիտեն։ Աշխատանքներն իրականացվել են առավելապես երիտասարդ գիտնականների ջանքերով։ 

Արդյունքները տպագրվել են «Current Biology», «Human Genetics», «Human Biology», «Molecular Genetics and Genomics» ամսագրերում:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
22.12.2021թ.


Ազդեր








Ս.թ. սեպտեմբերի 16-20-ը ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը անց է կացնում Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի (ՀԱԿԱ) 4-րդ տարածաշրջանային աստղագիտական աշխատաժողովը (4RAW)

Ս.թ. սեպտեմբերի 20-22-ը ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը ՀՀ ԳԱԱ-ում անց է կացնում «ԳԲՀ և ՏՀՑ տեխնոլոգիաներ, անլար հաղորդակցություն և օպտոէլեկտրոնիկա» միջազգային գիտաժողովը

Ս.թ. սեպտեմբերի 26-ին ժամը 15.00-ին ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում «Բաժանմունքի կազմակերպությունների հետազոտական ուղղություններով գիտական զեկույցներ» շրջանակներում հանդես կգա ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ-ի տնօրեն Վահան Քոչարյանը «Հետազոտություններ կոնդենսացված միջավայրի ֆիզիկայի, ակուստաֆիզիկայի և նյութագիտության բնագավառներում» զեկուցմամբ:

Ս.թ. հոկտեմբերի 7-11-ը ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի միջազգային կազմակերպությունը կազմակերպում է "High Energy Astrophysics and Cosmology in the era of all-sky surveys (HEACOSS 2024)" միջազգային գիտաժողովը

2024թ․ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. hանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական կրթական գիտաժողով

Ս.թ. հոկտեմբերի 15-19-ը հրավիրում ենք մասնակցելու Երևանում (Հայաստան) կայանալիք «Օպտիկան և նրա կիրառությունները» 12-րդ միջազգային սիմպոզիումին (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)): Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ օգոստոսի 15-ը

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
04/09/2024

Ակադեմիային չեն տեղեկացրել, թե ինչու են ուզում ԳԱԱ-Ն-ն դարձնել հիմնադրամ
hraparak.am
04/09/2024

Հայաստանում կստեղծվի ևս 18 հեռավար գիտական լաբորատորիա. ամփոփվել են միջազգային մրցույթի արդյունքները
1lurer.am
02/09/2024

Ինվազիվ բույսերի դեմ պայքարը. Ձախողված ու զավեշտալի օրինակներ
arevik.armradio.am
31/08/2024

Վիլյամ Սարոյանին նվիրված միջոցառումներ Հայաստանում՝ 2025-ին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 097 700

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:45, 20/09/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: