National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Ani Aprahamyan
Dr. of Phys. and Math. Sciences, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Young Scientist Tribune
Լիլիթ Արշակյան

ԵԳԱԾ-ի «Գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման մրցույթ»-ի շահառու

«‎Երիտասարդ գիտնականն իրեն վստահ է զգում և հավատում է իր գաղափարների իրագործմանը, եթե ձեռքի տակ ունի ժամանակակից սարքավորումներ, որոնք գաղափարը կդարձնեն իրականություն», - ասում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման մրցույթ»-ի շահառու Լիլիթ Արշակյանը: Լիլիթն աշխատում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում:

Ի՞նչ գիտահետազոտական աշխատանք կատարելու նպատակով եք դիմել սարքավորումներ և նյութեր ձեռք բերելու համար:

- Այս դրամաշնորհի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել Ջերմային ցիկլեր Պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդի գործարկման համար, Հորիզոնական էլեկտրոֆորեզի սարքավորում, Վորտեքս խառնիչ և անհրաժեշտ որոշ ռեագենտներ: Իմ գիտական թեման վերաբերվում է լյարդի ցիռոզի նախնական ախտորոշմանը, հիվանդության զարգացմանը և բուժման տեմպի ուսումնասիրմանը: Սարքավորումների ձեռք բերումը հնարավորություն կտա նոր մոտեցումներ մշակել այդ ուսումնասիրությունների համար՝ ընդհուպ մինչև գենային մակարդակով: 

Ովքե՞ր են ներգրավված ձեր գիտական թեմայում, կա՞ համագործակցություն այլ գիտական կառույցների հետ:

- Հետազոտությունների ընթացքում օգտվում ենք տարբեր մասնագետների օգնությունից, փորձում ենք ստեղծել կապեր, որոնք ծնում են նոր գաղափարներ: Այս թեմայում ընդգրկված են մեր լաբորատորիայի ևս երկու աշխատակից՝ Լուսինե Հարությունյանը և Սրբուհի Բաղդասարյանը, իսկ թեմայի ղեկավարը ես եմ: Իմ ատենախոսական աշխատանքի ղեկավարը ՀՀ ԳԱԱ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի «Դեղաբանության և պաթոհիստոլոգիայի» լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Հրաչիկ Գասպարյանն է:

Ո՞րն է եղել Ձեր մոտիվացիան, որը դրվել է մրցույթին ներկայացրած հայտի հիմքում:

- Երբ սկսեցի իմ գիտահետազոտական աշխատանքները, խնդիր էր դրված ուսումնասիրել Ֆլամին-Սիլիմարին բուսական խառնուրդի հոպատոպրոտեկտոր հատկությունները լյարդի տոքսիկ ցիռոզի պայմաններում:  Լյարդի ցիռոզը, որպես լյարդի հիվանդությունների վերջնական փուլ, տարեկան գրանցում է 1.3 միլիոն մահվան դեպք ամբողջ աշխարհում: Հանդիպում ունեցա բժիշկ Օնիկ Սարգսյանի հետ, և նրա կողմից հնչեցրած հարցադրումները ստիպեցին ինձ վերանայել գիտական հետաքրքրություններս՝ կապված իմ թեմայի հետ: Առաջացավ  նոր գիտական գաղափար՝ լյարդի ցիռոզի պատճառահետևանքային կապերի գնահատումը  ցիռոզի նախնական ախտորոշման, ցիռոզի զարգացման դինամիկայի և նոր հեպատոպրոտեկտորների բուժական արդյունավետության գնահատման համար: Դա դարձավ մոտիվացիա նորը հայտնաբերելու և իրագործելու համար: Իսկ ներկայիս դարաշրջանում ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցվածությունը գիտական գաղափարների առավել արդյունավետ վերծանման հիմքն է:

Քանի՞ հրապարակումներ ունեք, կա՞ն դրանց թվում «Scopus»-յան հոդվածներ: 

- Ընդհանուր 17 գիտական հրապարակում՝ ներառյալ թեզիսները: Վերջին թեզիսը, որը տպագրվել է մոտ մեկ ամիս առաջ, «Scopus»-յան Q1 քառորդում ընդգրկված պարբերականում է: 

Հայաստանում գիտության զարգացման համար ի՞նչ դերակատարում ունեն գիտական նախաձեռնությունները, օրինակ՝ «Գիտուժ»-ը: 

- «Գիտուժ»-ն ակտիվորեն բարձրաձայնում է գիտությանն առնչվող խնդիրները, առաջարկում է լուծումներ, ինչը շատ կարևոր է գիտության զարգացման գործում: 

Ինչի՞ մասին եք մտածում, երբ զբաղված չեք աշխատանքով:

- Գիտությունն ինձ համար աշխատանք չէ, իսկ այս շրջանում միայն զբաղվում եմ գիտությամբ:

Կբնութագրեք Ձեզ մեկ նախադասությամբ:

- Նպատակին հասնել ցանկացած փորձություններով, իսկ փորձությունները դարձնել իմացություն:

Ի՞նչ գրքեր եք կարդում: Ո՞վ է Ձեր սիրելի հեղինակը: 

- Վերջին շրջանում միայն գիտական և մասնագիտական գրականություն եմ ընթերցում: Իհարկե, ունեմ սիրելի հեղինակներ, սակայն ինձ համար կարևոր է այն ասելիքը, որը զետեղված է ստեղծագործության մեջ: 

Իրականացվե՞լ է Ձեր գիտական երազանքը, թե այն դեռ առջևում է: 

- Յուրաքանչյուր գիտական հաջողություն նոր երազանքի սկիզբ է:

 Մոնիկա Երիցյան


Notices








On 16-20 September, 2024, the Byurakan Astrophysical Observatory after V. Ambartsumian of NAS RA is holding the South West and Central Asian (SWCA) 4th Regional Astronomical Workshop (4RAW)

On 20-22 September, 2024, the Institute of Radiophysics and Electronics of NAS RA is holding an International Conference on "Microwave & THz Technologies, Wireless Communications and OptoElectronics" at the Presidium of NAS RA

Ս.թ. սեպտեմբերի 26-ին ժամը 15.00-ին ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում «Բաժանմունքի կազմակերպությունների հետազոտական ուղղություններով գիտական զեկույցներ» շրջանակներում հանդես կգա ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ-ի տնօրեն Վահան Քոչարյանը «Հետազոտություններ կոնդենսացված միջավայրի ֆիզիկայի, ակուստաֆիզիկայի և նյութագիտության բնագավառներում» զեկուցմամբ:

On 7-11 October, 2024, the ICRANet international organization of NAS RA is organizing the international conference "High Energy Astrophysics and Cosmology in the Era of All-Sky Surveys (HEACOSS 2024)"

From October 11-13, 2024, a pan-Armenian scientific conference on "Natural Sciences, Mathematics, Technology, Computer Science in the 21st century: problems of popularization and education and their solutions" will take place at the National Academy of Sciences of the Republic of Armenia

On 15-19 October, 2024, we invite to take part in the 12th international symposium "Optics and its applications", which will be held in Yerevan (Armenia). The deadline of registration is August 15, 2024

On November 6 -7, 2024, the Institute of Language after H. Acharian of NAS RA organizes an international scientific conference entitled "Dialect Language Study in CIS Countries"

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
04/09/2024

Ակադեմիային չեն տեղեկացրել, թե ինչու են ուզում ԳԱԱ-Ն-ն դարձնել հիմնադրամ
hraparak.am
04/09/2024

Հայաստանում կստեղծվի ևս 18 հեռավար գիտական լաբորատորիա. ամփոփվել են միջազգային մրցույթի արդյունքները
1lurer.am
02/09/2024

Ինվազիվ բույսերի դեմ պայքարը. Ձախողված ու զավեշտալի օրինակներ
arevik.armradio.am
31/08/2024

Վիլյամ Սարոյանին նվիրված միջոցառումներ Հայաստանում՝ 2025-ին
1lurer.am
This site has been visited
7 097 712

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:45, 20/09/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am