Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Ерванд Зорян
доктор, профессор
COVID-19
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Отдел диаспоры представляет
Левон Зекеян

    ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պողոս Լևոն Զեքիյանը ծնվել է 1943 թ. հոկտեմբերի 21-ին Թուրքիայում՝ Ստամբուլում:
    Մայրը` Սոֆի Մազլմյանը, թեև բարձրագույն կրթություն չուներ, կարևոր ազդեցություն է ունեցել նրա կյանքի և մտավոր գործունեության ուղղության ընտրության վրա: Հայրը` Անտոն Զեքիյանը, եղել է Թուրքիայի լավագույն ոսկերիչներից մեկը:
   1949 թ. Պողոս Զեքիյանն ընդունվել է Ստամբուլի Վենետիկյան մասնաճյուղի Մխիթարյան նախակրթական դպրոց, սովորել հինգ տարի և հենց այդ ժամանակ հասկացել, որ մեծ ցանկություն ունի շարունակելու իր կրթությունն իբրև հոգևորական, քանզի ամեն անգամ խանդավառվում էր` տեսնելով վարդապետներին: Նախակրթարանն ավարտելուց հետո, քանի որ հնարավորություն էր ստեղծվել կրթությունը շարունակելու Իտալիայի Մխիթարյան միաբանությունում, մայրը` Սոֆին, Պողոսին տանում է Ստամբուլի իտալական դպրոց` շարունակելու կրթությունը:
    1955 թ. նա մեկնում է Վենետիկ` Դպրեվանքում շարունակելու իր ուսումը:  Պողոսն այդ տարիներին ունեցել է այնպիսի ուսուցիչներ, ինչպիսիք էին Հայր Եղիա Փեչիկյանը, Հայր Մեսրոպ Ճանաշյանը, Հայր Ներսես Տեր-Ներսիսյանը, Հայր Պողոս Անանյանը, Հայր Կյուրեղ Քիպարյանը, որոնք կերտել են Պողոս Զեքիյան գիտնականին և անջնջելի հետք թողել նրա ապագայի վրա: Նրանք դասավանդել են ժամանակակից հայոց լեզու, գրականություն, գրաբար, եկեղեցու պատմություն և երիտասարդ Պողոսի մեջ հայագիտության խոր արմատներ գցել:
    1959 թ. տակավին երիտասարդ Պողոսը տեղափոխվում է Հռոմի Գրեգորյան պապական համալսարան, որն այդ տարիներին ապրում էր իր ոսկեդարը, և այդ հաստատությունում սովորում է ինը տարի` մինչև 1968 թ.: Նա մասնագիտանում է փիլիսոփայության, աստվածաբանության, ինչպես նաև արևելյան աստվածաբանության բնագավառներում (1966–1968 թթ.): Նրա ուսուցիչները եղել են 20-րդ դարի քրիստոնյա, հավատացյալ, փիլիսոփայության բնագավառի այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Ժոզեֆ Դը Ֆինանսը, Յոհաննես Բապտիստա Լոցը, Ռընե Լատուրելը, Խուան Ալֆարոն, որոնք դասավանդել են փիլիսոփայության և աստվածաբանության բնագավառների տարբեր առարկաներ:
    1967 թ. Պողոս Զեքիյանը ձեռնադրվել է կուսակրոն քահանա` կոչվելով Հայր Լևոն Զեքիյան:
    Շուտով Լևոն Զեքիյանն ստիպված է լինում վերադառնալ Ստամբուլ, քանի որ այն ժամանակահատվածը, որ նրան հատկացվել էր պետության կողմից կրթության նպատակով, արդեն ավարտվում էր: Վերադառնալով նա աշխատանքի է անցնում Ստամբուլի համալսարանի փիլիսոփայության ամբիոնում: Այստեղ գնահատվում է  դասական հունարենի և լատիներենի նրա իմացությունը և որոշվում, որ նա պետք է զբաղվի «Սուրբ Օգոստինոսի ճանաչողական դրությունը» թեմայի ուսումնասիրությամբ: Գիտական թեզ մեծ հաջողությամբ պաշտպանում է  1973 թ.՝ թուրք պրոֆեսորներ Ֆեհբի Էրալբի և Մաջիտ Գեոգբերկի ղեկավարությամբ: Այդպիսով՝ փաստորեն առաջին անգամ թուրքերենով ուսումնասիրություն է կատարվում Սուրբ Օգոստինոսի մասին: Աշխատանքը մեծ հաջողություն է ունենում, և դա փաստում է այն, որ Սուրբ Օգոստինոսը Արևմուտքում առավելապես հայտնի էր իբրև աստվածաբան, մինչդեռ Զեքիյանն առաջին անգամ ուսումնասիրում է Սուրբ Օգոստինոսին՝ իբրև փիլիսոփա, ներկայացնում վերջինիս փիլիսոփայական մոտեցումները:
    Այդ ընթացքում միաժամանակ նա դասավանդում է Ստամբուլի վարժարաններում, հայկական վարժարանում` հայերեն, իտալական վարժարանում` փիլիսոփայություն:
    Գիտական թեզը պաշտպանելուց հետո՝ 1974 թ., նա վերադառնում է Վենետիկ և անմիջապես նշանակվում «Բազմավեպ» պարբերականի խմբագրի օգնական և «Հայ ընտանիք» ամսագրի խմբագիր, որը հայերեն և անգլերեն երկլեզու ամսագիր էր, իսկ 1980-85 թթ. Հայր Լևոն Զեքիյանն արդեն «Բազմավեպ» պարբերականի գլխավոր խմբագիրն էր: 1974 թ. նա դասավանդում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան (Մուրատ Ռափայելյան) վարժարանում, իսկ 1982–1985 թթ. նա զբաղեցրել է այդ հաստատության տնօրենի պաշտոնը:
    Երբ 1974 թ.-ին Ստամբուլից վերադառնում է Իտալիա, Հայր Լևոնը մի գրախանութում տեսնում է «Համաշխարհային գրականության պատմությունը»՝ 50 հատորով: Ինչպես շատ հայեր, նա էլ հետաքրքրությունից դրդված փնտրում է հայ գրականության մասին գոնե ինչ-որ տեղեկություն, բայց ոչինչ չի գտնում: Որոշ ժամանակ անց լույս է տեսնում «Համաշխարհային գրականության» մեկ ուրիշ հանրագիտարան, սակայն այնտեղ ևս ոչ մի տեղեկություն չի լինում հայ գրականության մասին: Զեքիյանը հասկանում է, որ պետք է քայլեր ձեռնարկել` հայ գրականությունը դուրս բերելու ստեղծված փակուղային իրավիճակից, և դրա լավագույն ելքը համարում է Վենետիկի պետական համալսարանում հայոց լեզու և գրականություն դասավանդելը: 1976 թվականից մինչև օրս նա ստանձնել է մի կարևոր առաքելություն՝ հատկապես օտարազգի մասնագետներից հայագետների սերունդ պատրաստել, որոնք պետք է դառնան հայոց լեզվի և գրականության նվիրյալներ:
    1985 թվականին Պողոս Զեքիյանը դուրս եկավ Մխիթարյան միաբանության շարքերից, սակայն մինչ օրս նա իրեն համարում է Մխիթարի հետևորդ:
    Վենետիկի պետական համալսարանում Զեքիյանը դասավանդել է մինչև 2011 թ.: Նրա ղեկավարությամբ Վենետիկի համալսարանում և Վատիկանի Արևելյան ինստիտուտում  պաշտպանվել է մագիստրոսական և  թեկնածուական շուրջ 70 աշխատանք: Պաշտպանողներից 25-ը գիտությունների թեկնածուի գիտական աստիճան են ստացել և այսօր էլ մեծ հաջողությամբ զբաղվում են հայագիտությամբ: Ի դեպ, նրանց մեծամասնությունը հայազգի չէ: Հարկ է նշել նրա լավագույն ուսանողներից մի քանիսի անունները` Մոնսինյոր Կլաուդիո Գուջերոտտի, որը ինը տարի եղել է Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի պապական դեսպանը, Պայքար Սվազլյան, որն այժմ Իտալիայի հայերի միության նախագահն է, Ալդո Ֆեռարի՝ Ղարաբաղի պատմության մասին մի ծավալուն աշխատության հեղինակ, Ջուստ Տրայինա, որը Մովսես Խորենացու մասին լուրջ հետազոտություն է իրականացրել, և Սորբոնում զբաղվում է հայագիտության ուսումնասիրության հարցերով, Պաուլո Լուկկա, որը «Մնացորդաց գրքի» հայերեն թարգմանությունն է ուսումնասիրել և շատ հետաքրքիր լուծումներ գտել, Բենեդետտա Քոնթին, որն ուսումնասիրել է Դավիթ Անհաղթի փիլիսոփայությունը:
   Այսպիսով՝ պիտի փաստել, որ Զեքիյանի անխոնջ աշխատասիրության շնորհիվ Իտալիայում և առհասարակ Եվրոպայում գործում է հայագիտական լուրջ դպրոց:
   1988 թվականից Զեքիյանը Վատիկանի արևելագիտական համալսարանում դասավանդում է «Հայ եկեղեցու աստվածաբանություն» և «Հայ եկեղեցու հոգևորություն» առարկաները:
   1986 թվականից Պողոս Զեքիյանը Վենետիկի համալսարանում նախաձեռնել է «Ամառային դպրոց», որը տևում է 20-25 օր: Այստեղ դասավանդում են հայագիտություն` արևմտահայերեն, գրականություն, պատմություն, և այժմ աշխարհի հայտնի հայագետներից շատերն անցել են այս դպրոցի դասընթացները: Այս տարիների ընթացքում դասընթացներին մասնակցել է շուրջ 1500 մարդ:
   Պողոս Զեքիյանը հեղինակ է 14 մենագրության, որտեղ հիմնականում ուսումնասիրել է հայերի ներկայությունը Իտալիայում, արդի հայ թատրոնի սկզբնաքայլերը, հայության արդիականացման գործընթացները և հայ ինքնությունը: Աշխատություններ ունի նաև փիլիսոփայության և հումանիզմի վերաբերյալ: Նա իտալերեն է թարգմանել «Նարեկը» և խմբագրել է ավելի քան 25 հատոր գիրք: 200 գիտական հոդվածի հեղինակ է, որի ծանրակշիռ մասը վերաբերում է հայագիտության տարբեր բնագավառներին, փիլիսոփայության խնդիրներին:
   Պողոս Զեքիյանը, բացի հայերենից, տիրապետում է իտալերենի, թուրքերենի, ֆրանսերենի, անգլերենի, գերմաներենի, իսկ հին լեզուներից՝ լատիներենի և հունարենի: 1992 թվականից Վենետիկի գիտության, բանասիրության և արվեստի ինստիտուտի թղթակից անդամ է, իսկ 2005 թ.-ից` իսկական անդամ, 2000 թ.-ից՝ ԵՊՀ պատվավոր դոկտոր, մի շարք համալսարանների պատվավոր պրոֆեսոր: 2000 թ. նա պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով:
   Պողոս Զեքիյանը մինչ այժմ էլ հնարավորության դեպքում սիրով գալիս է Հայաստան և իր գիտելիքները փոխանցում հայ երիտասարդ մասնագետներին ու գիտնականներին:
   Հաշվի առնելով Պողոս Զեքիյանի գիտական, մանկավարժական, հայապահպանության գործում ունեցած մեծ վաստակը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ Գիտությունների ազգային ակադեմիան 1994 թվականին նրան ընտրել է ԳԱԱ  արտասահմանյան անդամ:
   Պողոս Զեքիյանը ցայսօր մեծ ջանքեր է ներդնում հայապահպանության, հայագիտության դպրոցի ընդլայնման գործում և սերտորեն համագործակցում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի և գիտակրթական այլ հաստատությունների հետ:

   Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
   ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար


Анонсы








21 февраля 2024 г. институт языка имени Р. Ачаряна Национальной академии наук Республики Армения приглашает Вас принять участие в международной конференции на тему "Актуальные проблемы изучения и преподавания армянского языка". Конференция состоится в институте языка

Ս.թ. փետրվարի 23-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա «Չընդհատված ծածկագիր. հայեր» գիտական ֆիլմի ցուցադրությունը և քննարկումը

Ширакский центр арменоведческих исследований НАН РА приступает к выпуску 1 (27) тома журнала "Научные труды" за 2024 год. Приоритет отдается статьям на английском и русском языках. Крайний срок приема статей 1 марта 2024 года

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

28-30-го марта 2024г․ Национальная академия наук РА и Ереванский Государственный Университет проведут международную научную конференцию «Армения как цивилизационный перекресток: историко-культурные связи»

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Публикации в прессе
20/02/2024

Ակադեմիական քաղաքի նախագծի ռիսկերը. պարզաբանում է Կենդանաբանության ինստիտուտի տնօրենը
tech.news.am
20/02/2024

Սեյսմոլոգիան ՀՀ-ի համար միշտ լինելու է առաջնային ուղղություն․ ԳԱԱ-ում ներկայացվեց սեյսմիկ արդիական ցանցն ու բացվեց տվյալների հաշվողական կենտրոն
armenpress.am
20/02/2024

Գիրք ընթերցելը նույնն է, ինչ լեռներ գնալը
1lurer.am
20/02/2024

«Գիտուժի» ներկայացուցիչների հետ քննարկվել են գիտահետազոտական ոլորտում պետական պատվերների ձևակերպման հարցեր
1lurer.am
с 01.01.2005г. сайт посещался
6 848 335

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  11:19, 21/02/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - COVID-19
Члены президиума - Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы
Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки" - Публикации в прессе
Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет - Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели - Объявления - Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am