ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Ալեքսանդր Չուբարյան
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
Բնական գիտությունների բաժանմունք
Մասնագիտացում՝ Կենսատեխնոլոգիա (Հիդրոպոնիկա)
Հիմնադրման տարեթիվ՝ 1947թ.
Տնօրեն՝ կ.գ.թ.
Մայրապետյան Խաչատուր Ստեփանի
Հասցե՝ ք. Երևան 0082, Նորագյուղ 108
Հեռախոսահամար՝ (+374 10) 565162, (+374 10) 563015
Ֆաքս՝ (+374 10) 565590
Էլեկտրոնային փոստ՝ hydropinstitute {[ at ]} gmail.com
Ընդհանուր տեղեկություններ

Ինստիտուտն ունի հետևյալ կառուցվածքը.

- Բույսերի սննդառության և արդյունավետության լաբորատորիա
- Հյուսվածքային մշակույթի լաբորատորիա
- Ռադիացիոն ագրոքիմիայի լաբորատորիա
- Հիդրոպոնիկական փորձարարական կայան
- Էջմիածնի գիտա-արդյունաբերական հիդրոպոնիկական բազա - «Դարման» ՍՊԸ

Գործունեության հիմնական ոլորտներ

Արդյունաբերական եղանակով բույսերի անհող արտադրություն, որի հիմնական ուղղություններն են.

- Մի շարք արժեքավոր, փոքրածավալ, հազվագյուտ և անհետացող դեղատու, եթերայուղատու, ներկատու և ծառաթփային մշակաբույսերի հիդրոպոնիկ աճեցման գիտական հիմունքների և արտադրության կենսատեխնոլոգիայի մշակում:
- Ուսումնասիրվող մշակաբույսերի ֆիզիոլոգիական (ջրային ռեժիմ, ֆոտոսինթեզի և տրանսպիրացիայի ինտենսիվություն և արդյունավետություն, ֆոտոսինթեզող գունանյութերի պարունակություն և այլն), կենսաքիմիական և դեղաքիմիական (կենսաբանորեն ակտիվ և երկրորդային ծագում ունեցող միացությունների կենսասինթեզը և այլն) և ռադիոքիմիական (բնական և արհեստական ռադիոնուկլիդների ու ծանր մետաղների պարունակություն) և այլ առանձնահատկությունների համակողմանի ուսումնասիրում անհող մշակույթի պայմաններում:
- Միկրոկլոնալ և հիդրոպոնիկ համակցված եղանակով գյուղատնտեսական և այլ  արժեքավոր բույսերի (հինա, բասմա, մեխակ, խորդենի, լոշտակ) տնկանյութի արտադրության կենսատեխնոլոգիաների մշակում:
- Պոլիմերային թաղանթի (ջրաշիթային հիդրոպոնիկա) կիրառմամբ նոր համակարգի փորձարկում, որը 5-6 անգամ էժանացնում է 1 հա հիդրոպոնիկումի կառուցման ծախսերը:
- Արժեքավոր ադապտագեն հատկություններով օժտված, հազվագյուտ և անհետացող դեղաբույսերի Հայաստան ներմուծման և հիդրոպոնիկայի պայմաններում ուսումնասիրման աշխատանքներ:

Հիմնական արդյունքներ

Մշակված և պատրաստ են ներդրման մի շարք (շուրջ 70) թանկարժեք և փոքրատոննաժ մշակաբույսերի անհող արտադրության կենսատեխնոլոգիաները, համակողմանիորեն հետազոտված են նրանց արդյունավետության բարձրացման ֆիզիոլոգա-կենսաքիմիական և ագրոքիմիական հիմունքները, դուրս են բերվել որոշ դեղատու (առյուծագի, երիցուկ, կատվալեզու և այլն), եթերայուղատու (դաղձ, կիտրոնային սորգո և այլն) և ներկատու (հինա, բասմա) մշակաբույսերի արդյունավետության բարձրացման մաթեմատիկական մոդելները: Բազմամյա ուսումնասիրությունները ապացուցել են արմատային սնուցման և արտաքին միջավայրի գործոնների կագավորվող պայմաններում բույսերի հիդրոպոնիկ արտադրության բարձր արդյունավետությունը:
Ջրի, սննդանյութերի և օդի օպտիմալ և միաժամանակյա անխափան մատակարարման պայմաններում բույսերում տեղի են ունենում որոշակի ֆիզիոլոգա-անատոմիական և կենսաքիմիական փոփոխություններ, մեծանում է ֆոտոսինթեզի արդյունավետությունը, ֆոտոսինթետիկ գունանյութերի, վիտամինների, եթերայուղերի, ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի պարունակությունը: Այս նոր պայմաններում հիդրոպոնիկ բույսերը աչքի են ընկնում բարձր արդյունավետությամբ՝ էկոլոգիապես մաքուր ու որակյալ բուսահումքի կուտակմամբ, սովորական երկրագործության համեմատությամբ միավոր մակերեսից 3-5 անգամ ավելանում է նրանց բերքատվությունը, զգալիորեն (40-50%) կրճատվում է ջրի և աշխատանքային ծախսերը 1տ բերքի վրա, մեծանում է արեգակնային էներգիայի օգտակար գործողության գործակիցը (ՕԳԳ), իսպառ վերանում են մի շարք ծանր աշխատանքներ:

Միջազգային գործունեություն

Ինստիտուտը միջազգային լայն կապերի մեջ է «Բույսերի անհող մշակույթի միջազգային միության» (Հոլանդիա), Ամերիկայի հիդրոպոնիկայի միության, ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական հետազոտական սերվիզի, Ազգային կլոնալ սաղմնապլազմային շտեմարանի, «Այգեգործական գիտությունների միջազգային միության» (Բելգիա), Եվրոպայի բանջարեղենի հետազոտության և մշակումների կենտրոնի (Բելգիա), Այգեգործության տեսչության Բեռլինի Հումբոլդի համալսարանի, Մյունխենի տեխնիկական և Արգենտինայի պետական բժշկական համալսարանների, Իսրայելի Տեխնոլոգիական քոլեջի, ՌԴ ԳԱ Բույսերի ֆիզիոլոգիայի (Մոսկվա), Բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի (Իրկուտսկ), Պարազիտոլոգիայի, Դեղատու և արոմատիկ բույսերի, Ագրոֆիզիկայի, Սիմֆերոպոլի Եթերայուղատու և դեղատու բույսերի, Տաջիկստանի Բույսերի ֆիզիոլոգիայի և գենետիկայի ինստիտուտների, Իրկուտսկի Բուսաբանական այգու հետ և այլն:

Հավելյալ տեղեկություններ

Ինստիտուտի Էջմիածնի գիտա-արդյունաբերական 2,3 հա ընդհանուր կամ 1,0 հա սնուցվող մակերեսով հիդրոպոնիկական բազայի հիման վրա ստեղծվել է «Դարման» ՍՊԸ-ն, որտեղ ներդրվում են ինստիտուտում մշակված հիդրոպոնիկ կենսատեխնոլոգիաները՝ թանկարժեք, հազվագյուտ և մեծ պահանջարկ ունեցող դեղատու, եթերայուղատու, ներկատու, տեխնիկական և այլ մշակաբույսերի անհող արտադրության ուղղությամբ: Էջմիածնի բազայի տարեկան արտադրական հզորությունը` չոր բուսահումքի հաշվով, կազմում է շուրջ 15-20 տոննա: 

Դեղաբույսեր
. ա) բուժիչ թեյեր (դաղձ բժշկական-Mentha L., կատվադաղձ-Nepeta L., պատրինջ-Melissa L. և այլն), տարեկան 12-15 տ` չոր դեղահումքի հաշվով; բ) թուրմեր (առյուծագի-Leonorus L., կատվալեզու-Bidens L., եղեսպակ-Salvia L. և այլն), տարեկան 15-18 տ` չոր դեղահումքի հաշվով; գ) դեղահյութեր (կալանխոե-Kalanchoe Lam., ալոէ- Aloe Mill. և այլն), տարեկան 100-150 տ` վերերկրյա թարմ զանգվածի հաշվով: Այս ոլորտում ակնկալում ենք համագործակցություն (պատվերի ձևով) ՀՀ առողջապահության նախարարության և մի շարք դեղագործական ընկերությունների հետ: 

Բուրումնավետ և համեմունքային բույսեր
. (կիտրոնային սորգո-Cymbopogon citratus Stapf., անիս-Pimpinella anisum L., քեմոն-Foeniculum vulgare Mill., բուրավետ ռեհան-Ocimum basilicum L., կիտրոնային ռեհան-Ocimum basilicum Hochst. var. citroli, համեմ-Coriandrum L., ծիթրոն-Satureja L. և այլն), տարեկան 10-15 տ` չոր հումքի հաշվով: Այս ոլորտում ակնկալում ենք համագործակցություն (պատվերի ձևով) ՀՀ պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունների հետ:

Ծառաթփատեսակների տնկիներ. ա) ծառատեսակներ (կաղնի-Quercus L., սոսի-Platanus L., գլեդիչիա-Gleditschia L., կենսածառ (բրգաձև և սովորական)-Thuja L. և այլն)` 120000 – 150000 հատ; բ) թփատեսակներ (սրնգենի-Ligustrum L., ճապկի-Cornus L., ասպիրակ-Spiraea L., ֆորզիցիա-Forsythia L., հասմիկ-Jasminum L. և այլն)` տարեկան 1,0 – 1,2 մլն հատ: Այս ոլորտում ակնկալում ենք համագործակցություն (պատվերի ձևով) ՀՀ բնապահպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ: 

Խաղողի արմատակալներ. (այդ թվում նաև հազվագյուտ և դժվար արմատակալվող սորտերի)` տարեկան 300 000 - 400 000 հատ: Այս ոլորտում ակնկալում ենք համագործակցություն (պատվերի ձևով) ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ: Հիդրոպոնիկ տիպային (մոդուլային) տնտեսության կազմակերպում (5-10հա մակերեսով) Արարատյան դաշտի աղուտ-ալկալի, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում չօգտագործվող այլ հողատարածքների վրա (քարքարուտներ, ավազուտներ, բաց հանքեր և այլն)` տարբեր մշակաբույսերի անհող աճեցման նպատակով, ինստիտուտում մշակված նորագույն` ջրաշիթային հիդրոպոնիկայի եղանակով: Այս եղանակը պաշտպանված է գյուտի արտոնագրով (ՀՀ Գյուտի արտոնագիր թիվ 1849 A2, 1946 A2, 1988 A2, 1989 A2):
10 հա մակերեսով ջրաշիթային բացօթյա և 2 հա ջերմատնային հիդրոպոնիկ առաջին մոդուլների (կոմբինատի) նախագծումը կատարվել է «Հայհողշին» ինստիտուտում (նախագիծը առկա է), կառուցվել է Արմավիրի մարզում (նախկին «Մելիորատոր» տնտեսությունում): Այս ոլորտում ակնկալում ենք համագործակցություն ՀՀ Գյուղատնտեսության և Բնապահպանության նախարարությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների ու ֆերմերների հետ:


Ազդեր








Ս.թ. ապրիլի 1-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Մագնիսաչափությունը՝ միջուկային սպին-բևեռացված 14N-ով ադամանդում NV-կենտրոնների հիման վրա» թեմայով սեմինար, որը կներկայացնի Լատվիայի համալսարանի պրոֆեսոր Մարցիս Աուզինշը

Ս.թ. մարտի 21-ին ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը կազմակերպում է «Ֆրանսերեն տպագիր ժառանգության ոսկե ֆոնդը» խորագրով միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան: Միջոցառումը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի կլոր դահլիճում

Սույն թվականի մարտի 6-ին ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա Նովա Գորիցայի համալսարանի (Սլովենիա, ԵՄ) դոցենտ Արտեմ Բադասյանի «Ջրում սպիտակուցների կոնֆորմացիաների տեսական և փորձառական հարցեր» թեմայով գիտական զեկուցումը

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը սկսում է «Գիտական աշխատություններ» պարբերականի 2024թ.1 (27) հատորի հոդվածների ընդունումը: Առաջնահերթությունը տրվում է անգլերեն և ռուսերեն լեզուներով հոդվածներին: Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024թ. մարտի 1-ը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

2024թ․ մարտի 28-30-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը անցկացնելու են «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ» թեմայով միջազգային գիտաժողով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
27/03/2024

«Օպերային թատրոնի ստեղծագործական անձնակազմի արածը սխրանք է»
aravot.am
27/03/2024

Կլիմայի փոփոխության ազդեցությունը Հայաստանի ջրային ռեսուրսների վրա
1lurer.am
25/03/2024

Ակադեմիական քաղաքի պարագայում գիտական համակարգի 2/3-ը կկրճատվի
hraparak.am
25/03/2024

Այդ կարգի ցնցումների կարիք ո՛չ երկիրն ունի, ո՛չ էլ մեր գիտությունը
hraparak.am
Կայքը հաճախել են
6 933 061

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  13:04, 29/03/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: