National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N331 հունիս 2019թ.
N331
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Նորություններ
Գիտաժողովներ
Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ
Լուսանկարներ
Տեսադարան
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաուում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Մաթեմատիկայի ինստիտուտ
Մաթեմատիկայի ինստիտուտ
Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք
Մասնագիտացում՝ Մաթեմատիկա
Հիմնադրման տարեթիվ՝ 1971թ.
Տնօրեն՝ ֆ.-մ.գ.թ.
Բարխուդարյան Ռաֆայել Հրայրի
Հասցե՝ ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պող. 24/5
Հեռախոսահամար՝ (+374 60) 623521, (+374 10) 524214
Ֆաքս՝ (+374 10) 524214
Էլեկտրոնային փոստ՝ office {[ at ]} instmath.sci.am
Ինտերնետային կայք՝ http://math.sci.am/
Գործունեության հիմնական ոլորտներ

Կոմպլեքս անալիզ անալիտիկ և հարմոնիկ ֆունկցիաներով մոտավորություններ և լավագույն մոտարկումներ; հավասարաչափ և շոշափումային մոտարկումների կիրառությունները կոմպլեքս անալիզի տարբեր բնագավառներում; անալիտիկ ֆունկցիաների Վայերշտրասյան տեսության հիմնախնդիրների հետազոտում; անալիտիկ ֆունկցիաների Բանախի հանրահաշիվներ; անալիտիկ և հարմոնիկ ֆունկցիաների միակության հիմնախնդիրներ; անալիտիկ և մերոմորֆ ֆունկցիաներիարժեքների բաշխման տեսություն; անալիտիկ, հարմոնիկ և սուբհարմոնիկ ֆունկցիաների եզրային արժեքները և եզրային վարքը;  կոմպլեքս տիրույթում ինտեգրալ ձևափոխությունների տեսություն; բազմաչափ տիրույթներում անալիտիկ և հարմոնիկ ֆունկցիաների դասեր և ինտեգրալ ներկայացումներ:
 
Իրական անալիզ. եռանկյունաչափական և ընդհանուր օրթոգոնալ շարքեր; բազիսների տեսություն; ֆունկցիոնալ կշռային տարածություններ; բազմաչափ ինտեգրալների դիֆերենցման տեսություն; Հարի, Ուոլշի և եռանկյունաչափական բազմապատիկ  շարքերի ներկայացման և միակության հարցեր, ոչ գծային մոտավորություններ: 

Հավանականությունների տեսություն ինտեգրալ և ստոխաստիկ երկրաչափություն; կոմբինատոր ինտեգրալ երկրաչափություն; կետային պրոցեսներ; պատահական ուղիղներով և հարթություններով ուռուցիկ մարմինների հատումներ; դասական երկրաչափական տարածություններում վերջավոր ադիտիվ ֆունկցիոնալներով ծնված չափեր; վիճակագրական ֆիզիկայի մաթեմատիկական խնդիրներ; սահմանային թեորեմներ գիբսյան պատահական պրոցեսների և դաշտերի համար; ստացիոնար գաուսյան պրոցեսների վիճակագրության խնդիրներ:

Դիֆերենցիալ և ինտեգրալ հավասարումներ հավասարումների լուծման մեթոդներ և ալգորիթմներ; եզրային խնդիրների սեփական ֆունկցիաներով վերլուծությունների զուգամիտության արագացում և համապատասխան սխալների ասիմպտոտական գնահատականների ուսումնասիրում; ինտեգրալային ձևափոխությունների համակարգչային իրականացում և կիրառություններ; հաշվարկների զուգահեռացում:

Մաթեմատիկական ֆիզիկա Ճառագայթման տեղափոխման, գազերի կինետիկ տեսության, վերականգնման ստոխաստիկ պրոցեսների տեսության, կիսամարկովյան պրոցեսների, պատահական պրոցեսների ֆիլտրման, ալիքների ոչ լոկալ փոխազդեցության և այլ բնագավառներում առաջացող ինտեգրալ, ինտեգրա-դիֆերենցիալ ու այլ հավասարումների հետազոտման և արդյունավետ թվային-անալիտիկ լուծման մեթոդներ;  գծային օպերատորների ֆակտորիզացիայի ոչ գծային հավասարումների և Վ.Համբարձումյանի հավասարման տեսության զարգացում; անշարժ կետի սկզբունքներ կրիտիկական դեպքում:

Վերջին հայտարարություններ








ՀՀ ԳԱԱ Հայաստանի բժշկագիտություն հանդեսը ընդգրկվել է ԲՈԿ-ի կողմից ընդունելի հրատարակությունների ցանկում

Հայագիտական ուսումնասիրություները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը 2019 թ. հայտարարում է հայագիտական ուսումնասիրությունների նախագծերի մրցույթ, որոնք պետք է նպատակաուղղված լինեն հայագիտության բնագավառում կարևոր, արդիական հնչեղություն ունեցող խնդիրների լուծմանը

ՀՀ ԳԱԱ-ն հայտարարում է 2019թ-ի «ՀՀ ԳԱԱ համակարգի ինստիտուտների գիտական սարքավորումների սպասարկում, վերազինում, գիտափորձերի իրականացման համար նյութերի ձեռքբերում և չնախատեսված անհետաձգելի ծախսերի կատարում» և «ՀՀ ԳԱԱ համակարգի կազմակերպությունները սարքավորումներով վերազինում» ծրագրերից համակարգի կազմակերպություններին ֆինանսավորում տրամադրելու մրցույթ

ՀՀ ԳԱԱ-ն հայտարարում է «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական գործուղումների իրականացում» ծրագրի միջոցներից 2019 թ. գիտական գործուղման ֆինանսավորման մրցույթ: Մրցույթն անցկացվելու է «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական գործուղումների իրականացում» ծրագրի միջոցների օգտագործման կարգին համապատասխան

ՀՀ 2019թ. պետական բյուջեից ֆինանսավորման երաշխավորված գիտական միջոցառումների ցանկ

2019թ. սեպտեմբերի 23-ից 27-ը ՀՀ ԳԱԱ Մ.Գ. Մանվելյանի անվ. ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը Երևանում կազմակերպում են «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» VI միջազգային գիտաժողովը

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2019 թ. նոյեմբերի 21-ին կազմակերպում է միջազգային գիտաժողով` նվիրված UNESCO-ի հռչակած փիլիսոփայության համաշխարհային օրվան: Լրացուցիչ տեղեկությունների համար՝ e-mail: jijyan@mail.ru

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2019 թ. նոյեմբերի 26-ին կազմակերպում է գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի 50-ամյակին: Լրացուցիչ տեղեկությունների համար՝ e-mail: jijyan@mail.ru

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն 2019թ. նոյեմբերի 28-30-ը կազմակերպում է երիտասարդական 5-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված է Մաշտոցյան Մատենադարանի հիմնադրման 60-ամյակին

Հրապարակումներ մամուլում
13/06/2019
Հայաստանի պատուհանը Բաշկիրիայում
hhpress.am
12/06/2019
«Ես նախկին իշխանությունների պալատական երգիչը չեմ եղել և չեմ էլ լինելու»
a1plus.am
11/06/2019
РАЗВИТИЕ ОСНОВАНО НА ИНТЕЛЛЕКТЕ
golosarmenii.am
08/06/2019
ИЗВЕРЖЕНИЕ ВУЛКАНА В ХХI ВЕКЕ МОЖЕТ ИЗМЕНИТЬ КЛИМАТ
golosarmenii.am
07/06/2019
Պատգամավոր. «Եթե արտասահմանյան դրամաշնորհները չլինեին, Հայաստանում գիտական սեկտորը վաղուց մահացած կլիներ»
hetq.am
31/05/2019
Հանրային խորհրդում քննարկվել է գիտատեխնոլոգիական կենտրոնի մասնաշենքերից մեկը մասնավոր ընկերությանը տրամադրելու հարցը
ankakh.com
Կայքը հաճախել են
1 752 382

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ լոգոտիպ (սև, կապույտ)
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:43, 12/07/2019 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ - Լուսանկարներ - Տեսադարան - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ
Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաուում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2019, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: