ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
14/11/2024
ՀՀ ԳԱԱ-ում նշանավորվեց գրականագետ Սերգեյ Սարինյանի 100-ամյակը

Սույն թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գրականագետ Սերգեյ Սարինյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովը։

Սերգեյ Սարինյանի աշխատությունները նվիրված են հայ նոր գրականության պատմության, գրական ուղղությունների, գրականագիտության մեթոդաբանության ու տեսության հարցերին։ Նրա գրչին են պատկանում հայ դասականների մասին մենագրություններ ու հոդվածներ։ Իր աշխատությունների համար ակադեմիկոս Սարինյանն արժանացել է բազմաթիվ պարգևների և պատվավոր կոչումների։ 

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը նշեց․ «Սարինյանը ֆենոմենալ գրականագետ էր։ Նա կարևորում էր գրական գործի ստեղծման գրականագիտական-գեղագիտական կարևոր սկզբունքները, նաև այն, որ գրական երկը պետք է ուղղորդի կյանքը և ունենա գաղափարական հենք։ Նրա գիտական ժառանգությունը վիթխարի է, և մենք պետք է գնահատենք և արժևորենք այն»։

Սերգեյ Սարինյանը 1952 թվականից աշխատել է Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, իսկ 1960 թվականից մինչև իր կյանքի ավարտը ղեկավարել է Հայ նոր գրականության բաժինը։ Սարինյանի ղեկավարությամբ լույս են տեսել «Հայ նոր գրականության պատմության» 5 հատորները, որոնց համար նա ստացել է ՀՍԽՀ պետական մրցանակ: «Այդ տասնյակ տարիների ընթացքում Սարինյանը ստեղծել է ավանդույթներ, որոնք պետք է պահպանվեն», - ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։

«Իր հարցազրույցներում Սերգեյ Սարինյանը նշել է, որ Գրականության ինստիտուտը կարևոր դեր է կատարել գրականագիտական մտքի զարգացման գործում: Անշուշտ, այդ հարցում մեծ է նաև բազմավաստակ գիտնականի ներդրումը: 50-ականների սկզբից նա մտավոր-գրական կյանքի ոլորտում էր, մշտապես ուսումնասիրում էր հայ և համաշխարհային գրականությունը, յուրացնում տարբեր ուսմունքներ: Գրականությունը հոգեբանական, փիլիսոփայական լայն պարագծերում դիտարկելը հնարավորություն էր տալիս գիտնականին վերագնահատել մեր հոգևոր արժեքները, իսկ հետազոտողից պահանջել գիտական խորագույն,

հմուտ ու նրբանկատ վերլուծություն, զգաստ գրելաոճ, գեղարվեստական ճաշակ, հայացքի ուղղություն, անհատական դրոշմ, տեսական գիտելիքներ», - ասաց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանը։ Նա նշեց, որ գիտաժողովը հնարավորություն է մեկ անգամ ևս գնահատելու Սերգեյ Սարինյանի գիտական ժառանգությունը, հայագիտության զարգացման գործում նրա ունեցած դերը, ստեղծած գրականագիտական դպրոցը։ Այն հարթակ է նաև անդրադառնալու գրականագիտության արդիական հիմնախնդիրներին։

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը նշեց, որ Սերգեյ Սարինյանի գիտական աշխատությունները սերունդներ են կրթել և ուղենիշային են ապագա մասնագետների համար։

Գիտաժողովի ժամանակ ցուցադրվեց ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի պատրաստած ֆիլմն ակադեմիկոս Սարինյանի կյանքի ու գործունեության մասին։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև նոյեմբերի 15-ը՝ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ Այս օրերին կրթական և գիտական հաստատությունների մասնագետները կներկայացնեն Սերգեյ Սարինյանի գրականագիտական ժառանգությանը նվիրված զեկուցումներ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
14.11.2024թ․


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
Կայքը հաճախել են
7 167 832

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  13:05, 04/12/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: