ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
04/11/2024
ՀՀ ԳԱԱ-ում աշակերտներին և ուսանողներին ներկայացվեցին ալկոհոլից և թմրանյութերից կախվածության հետևանքները

Սույն թվականի հոկտեմբերի 30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Գիտությունն այսօր» շարքի 5-րդ գիտահանրամատչելի սեմինարը՝ «Թմրամիջոցները և դրանց հետևանքները» թեմայով։ Սեմինարին մասնակցեցին ավագ դպրոցների աշակերտներ և բուհերի ուսանողներ։

ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը նշեց, որ «Գիտությունն այսօր» շարքի սեմինարների ժամանակ աշակերտների և ուսանողների հետ քննարկվում են  բնական գիտությունների ոլորտի արդի թեմաները։ «Մինչ այս մենք խոսել ենք մեր ժողովրդի գենետիկայի մասին, նաև գենոմիկայի և բժշկության, բյուրեղագիտության, առողջ սննդի։ Այսօր դուք կհանդիպեք պրոֆեսիոնալների հետ։ Մեր հանդիպման թեման արդիական է։ 2022 թվականի հունվարի դրությամբ Առողջապահության նախարարության Թմրամոլության բուժման ազգային կենտրոնում և նարկոլոգիական ծառայություններում գրանցվել է թմրամիջոց օգտագործած 7570 անձ։ Իհարկե, թմրանյութերից և ալկոհոլից կախվածություն ունեցողների թիվը հասնում է տասնյակ հազարների։ Իսկ ամենավատն այն է, որ, ըստ մասնագետների, Հայաստանում ալկոհոլիզմն ու թմրամոլությունը երիտասարդանում են», - ասաց Ռուբեն Հարությունյանը։ 

Նա անդրադարձավ ժառանգականության դերին ալկոհոլի և թմրանյութերի կախվածության մեջ։ «Գիտությանը հայտնի է, որ մենք բոլորս ունենք թմրամիջոցների և ալկոհոլի նկատմամբ հակվածության տարբեր մակարդակներ: Ի վերջո, նույնիսկ խթանիչների, օրինակ, սուրճի կամ թեյի նկատմամբ մեր գենետիկ հակվածությունը սահմանված է ավելի քան 60 տոկոս: Այսինքն, մեր վարքագիծը զգալիորեն կարող է պայմանավորված լինել բնածին կախվածություններով: Պետք է ունենալ բարձր գիտակցություն և կամքի ուժ դրանք հաղթահարելու համար: Այստեղ ամենակարևոր դերը պետք է ունենան կրթությունը, դաստիարակությունը և հասարակությունը», - ասաց պրոֆեսոր Հարությունյանը։ 

Հետազոտությունները ցույց են տվել, որ գենետիկ գործոնները կախվածություն առաջացնող նյութերի նկատմամբ կազմում են 50-60%։ «Չկա ալկոհոլիզմի մեկ գեն, սակայն հայտնի են առնվազն մի քանի տասնյակ գեներ, որոնք որոշում են ալկոհոլային կախվածությունը։ Այն ընտանիքներում, որտեղ ծնողները չեն օգտագործում ալկոհոլային խմիչքներ, երեխաների միայն 5%-ի մոտ կարող է առաջանալ կախվածություն ալկոհոլից։ Իսկ երբ ծնողներից մեկը հարբեցող է լինում, կախվածության ցուցանիշը հասնում է 18%-ի։ Ալկոհոլը ուժեղ մուտագեն չէ: Այնուամենայնիվ, այն ունի տերատոգեն ազդեցություն, առաջացնում է բնածին արատներ, հաճախ՝ օլիգոֆրենիա, այսինքն, մտավոր հետամնացություն», - ասաց Ռուբեն Հարությունյանը։

Ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման հոգեբանական հետևանքները ներկայացրեց «Rehab.am» վերականգնողական կենտրոնի ծրագրային ղեկավար, հոգեբան Մարիաննա Աբովյանը։ Նա նշեց, որ ալկոհոլիզմն ու թմրամոլությունն առաջացնում են շատ ֆիզիկական և հոգեբանական հիվանդություններ։ Ալկոհոլիզմից տարեկան մահանում է մոտ 3 միլիոն մարդ, իսկ թմրամոլությունից՝ 300 հազար։ «Այդ կախվածությունը խաթարում է մարդու կյանքը, հարաբերությունները ընտանիքի հետ, զրկում է մարդուն իր արժեհամակարգից։ Ի վերջո, մարդը զրկվում է առողջությունից, կյանքից, հայտնվում հիվանդանոցում կամ բանտում», - ասաց Մարիաննա Աբովյանը։

 

Նա անդրադարձավ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրադեղերի տարածման, անչափահասներին հանցավոր ճանապարհով այդ գործունեության մեջ ներգրավելու նոր մեթոդներին: Նշվեց, որ թմրամոլությունը ներկայացվել է որպես հիվանդություն, որը գրանցված է հիվանդությունների համաշխարհային ռեգիստրում՝ ICD 10, որպես խանգարում, որն ազդում է մարդու կենսաբանական, հոգեբանական, սոցիալական և արժեքային ոլորտների վրա։ Հատուկ ուշադրություն դարձվեց բուժման և վերականգնման մեթոդներին:  Նարկոլոգիական ամենապահանջված կլինիկաներից է ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը։ Բուժում անցնողներն իրենց ձեռք բերածն ամրապնդելու նպատակով  շարունակում են վերականգնումը Rehab.am կենտրոնում։ Մասնագետը շեշտեց, որ հետաքրքիր, լիարժեք և բովանդակալից կյանքը կախվածության հիվանդության լավագույն կանխարգելումն ու բուժումն է։

Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Գագիկ Մելիքյանը խոսեց  հոգեմետ նյութերի, միացությունների մասին, որոնք կարող են ճնշող ազդեցություն ունենալ մարդու նյարդային համակարգի վրա, առաջացնել հոգեկան շեղումներ, հիմնականում՝ ձայնային կամ լսողական հալյուցինացիաներ։ Միաժամանակ, այդ նյութերից մի քանիսն օգտագործվում են բժշկության մեջ, այդ թվում՝ հոգեկան խանգարումների բուժման համար: «Չմոռանանք, որ հոգեակտիվ նյութերի չարաշահումը խնդիր է համաշխարհային մասշտաբով, հատկապես փոքր ժողովուրդների համար, որոնք դրա հետևանքով կարող են դեգրադացվել կամ իսպառ վերանալ», - ասաց Գագիկ Մելիքյանը։

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կախվածությունների սեկցիայի ղեկավար, հոգեբույժ-նարկոլոգ Արտաշես Թումանյանը նշեց, որ կախվածությունը բարդ երևույթ է, որը ներառում է հոգեբանական, սոցիալական և կենսաբանական փոփոխություններ։ Դա նաև հանգեցնում է վարքագծի փոփոխության։ Կախվածության պատճառներից մեկը ներքին կարիքները բավարարելու ցանկությունն է, օրինակ, հաղթահարել սթրեսը կամ ցավը։ Այնուամենայնիվ, ալկոհոլը կամ թմրանյութերը ամենից հաճախ օգտագործվում են հաճույքի համար, և ժամանակի ընթացքում դա կարող է վերածվել սովորության։ 

«Մեր վարքագիծը, մեր վատ սովորությունները ոչ միայն վնաս են հասցնում մեր գենոմին, այլև ազդում են մեր ապագա սերունդների գեների արտահայտման վրա։ Այնուամենայնիվ, չնայած մեր գենետիկ հակվածությանը, մենք կարող ենք առողջ լինել, եթե վարենք առողջ ապրելակերպ։ Հենց միջավայրն է որոշում գենետիկական գործոնների մեծ մասի դրսևորումը։ Եվ, հակառակը, ունենալով առողջ գեներ, բայց սխալ ապրելակերպ, կարող ենք վնասել ինքներս մեզ և մեր ապագա սերունդներին», - եզրափակեց Ռուբեն Հարությունյանը։ 

«Գիտությունն այսօր» շարքը նախաձեռնել և իրականացնում են ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ Միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչությունը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
01․11․2024թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
Կայքը հաճախել են
7 167 796

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  13:05, 04/12/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: