Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Григорий Габриэлянц
доктор, профессор
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
COVID-19
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Новости
28/10/2024
ՀՀ ԳԱԱ-ն կնքեց համագործակցության համաձայնագրեր ՌԳԱ Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի և Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի հետ

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կնքվեցին համագործակցության համաձայնագրեր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի և Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի միջև։ Նպատակն է ամրապնդել համագործակցությունը գիտական, տեխնոլոգիական և գիտակրթական ոլորտներում։

Համաձայնագրերը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի նախագահ, Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Անդրեյ Ռուդսկոն։

ՀՀ ԳԱԱ նախագահը, շնորհավորելով գործընկերներին Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի 300-ամյա հոբելյանի առթիվ, նշեց, որ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գիտական կազմակերպությունների և գիտնականների միջև ներկայում հաջողությամբ զարգանում է։ «ՌԳԱ Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի պատվիրակության այցը ևս մեկ քայլ է Հայաստանի և Ռուսաստանի գիտական ակադեմիական հաստատությունների միջև համագործակցության զարգացման գործում, որն ունի երկար պատմություն։ Ձեր այցը հիանալի հնարավորություն է բաց և կառուցողական երկխոսության համար: ՀՀ ԳԱԱ

ինստիտուտները երկար տարիներ համագործակցում են Սանկտ Պետերբուրգի ինստիտուտների հետ ֆիզիկայի, մաթեմատիկայի, բնական և հումանիտար գիտությունների բնագավառներում։ Այսօր այդ փոխգործակցությունը կամրապնդվի համաձայնագրով, որը լրացնում է ՌԳԱ-ի և ՀՀ ԳԱԱ-ի միջև նախկինում ստորագրված գիտատեխնիկական համագործակցության մասին փաստաթուղթը։ Համաձայնագրին կցված է ճանապարհային քարտեզ, որը ներառում է համագործակցության ոլորտներն ու թեմաները», - ասաց Աշոտ Սաղյանը։

ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ օրեր առաջ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Գիտության շաբաթ. «Մենք ունենք փորձի փոխանակման մեծ հնարավորություններ ինչպես գիտական հետազոտությունների, այնպես էլ գիտական արդյունքների հանրահռչակման գործում, ինչը հատկապես կարևոր է երիտասարդ սերնդի համար»։

Հանդիպման մասնակիցներին ողջունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Դեսպանը շեշտեց Ռուսաստանի և Հայաստանի միջև կառուցողական փոխգործակցության կարևորությունը գիտական և կրթական ոլորտներում։ «Այս փաստաթղթերը և դրանց իրագործումը նպատակ ունեն ընդլայնել այդ փոխգործակցությունը։ Ռուսաստանի ավելի քան 25 առաջատար գիտական հաստատությունների ու կազմակերպությունների և Հայաստանի ավելի քան 30 գիտական ինստիտուտների և կենտրոնների գիտնականները սերտ համագործակցությամբ կաշխատեն լուծել բարդ խնդիրներ։ Այս փոխգործակցությունը լավ օրինակ է, թե ինչպիսի մոտեցում պետք է լինի մեր երկրների հարաբերություններում մի կողմից, իսկ մյուս կողմից՝ հարմարեցնելու կուտակված ներուժը նոր կարիքների և նոր իրողությունների համար։ Ցանկանում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել ԳԱԱ-ի և ՌԳԱ-ի ղեկավարությանը երկկողմ գիտակրթական համագործակցության ոլորտում բարձր տեխնոլոգիական նախագծերի նախաձեռնման և խթանման համար», - ասաց Սերգեյ Կոպիրկինը։

ՌԳԱ Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի նախագահ, Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Անդրեյ Ռուդսկոն նշեց. «Մեզ համար այսօր առանձնահատուկ իրադարձություն է։ Վստահ եմ, որ այս փաստաթղթերի ստորագրումը կարևոր քայլ կլինի Հայաստանի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ, որի հետ մեզ երկար տարիներ միավորում է եղբայրական պատմությունը։ Մեր նպատակն է ապահովել փոխգործակցություն և կապերի ընդլայնում ԳԱԱ գիտական ինստիտուտների հետ։ Մենք ցանկանում ենք համատեղ իրագործել միջպետական գիտական նախագծեր, ունենալ գիտական հրապարակումներ և, իհարկե, մշակութային արդյունքներ։ Դա երիտասարդ գիտնականների փոխանակումն է, բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստումը», - ասաց Անդրեյ Ռուդսկոն։

Ակադեմիկոս Ռուդսկոն ներկայացրեց ՌԳԱ Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի պատմությունը և նվաճումները, անդրադարձավ ականավոր հայ գիտնականներին, ովքեր ժամանակին աշխատել և ապրել են Սանկտ Պետերբուրգում, ինչպես, օրինակ, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի առաջին պրեզիդենտ Հովսեփ Օրբելին, ով ժամանակին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժ»-ը։

Ողջույնի խոսքով հանդես եկան Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը և ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի նանո և մեզո համակարգերի ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, ով նաև Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր է։ Նրանք ընդգծեցին գիտակրթական և գիտատեխնոլոգիական համագործակցության զարգացման կարևորությունը երկու երկրների գիտական հաստատությունների միջև։

Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժ/պ Գոհար Իսկանդարյանը՝ ներկայացնելով երկկողմանի համագործակցությունը Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի հետ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
28.10.2024թ․


Анонсы
Публикации в прессе
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
с 01.01.2005г. сайт посещался
7 150 383

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  14:53, 14/11/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта - COVID-19
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am