Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Григорий Габриэлянц
доктор, профессор
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
COVID-19
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Новости
02/10/2024
Հայաստանում անցկացվում է համազգային Գիտության շաբաթը

Սույն թվականի հոկտեմբերի 1-ին Երևանի Ազատության հրապարակում մեկնարկեց համազգային Գիտության շաբաթը, որի նպատակն է  մոտեցնել գիտությունը հասարակությանը։

Գիտության շաբաթը կազմակերպել են «Գիտուժ» նախաձեռնությունը և Գիտությունների ազգային ակադեմիան՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Հայաստանում առաջին անգամ անցկացվող այս միջոցառմանը միացել են Հանրապետության գիտական և տեխնոլոգիական կառույցները։ Ազատության հրապարակում տեղադրված են Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների ու կենտրոնների տաղավարները, որտեղ գիտաշխատողները ներկայացնում են իրենց գիտական ուղղություններն ու արդյունքները, իրականացնում են հետաքրքիր գիտափորձեր և անցկացնում քննարկումներ երեխաների, դպրոցականների և գիտությամբ հետաքրքվողների հետ։ Գիտության շաբաթվա մեկնարկին

տաղավարներով շրջեցին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,  Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։

«Հոկտեմբերի 1-ից 6-ն Ազատության հրապարակը շնչելու է գիտությամբ։ Գիտության շաբաթը միջազգային ընդունված ձևաչափ է, գիտության հանրայնացման հարթակ, որտեղ առաջին հերթին հնարավորություն ունենք երեխաներին ծանոթացնել գիտությանը։ Սա իրենց համար և մասնագիտական կողմնորոշման հարթակ է, և տեսանելի

է դարձնում գիտության ձեռքբերումներն ու զարգացումները։ Մեծ աշխատանք է արված, և յուրաքանչյուր կառույց փորձել է երեխաներին հետաքրքրել կոնկրետ գիտակարգով, կոնկրետ ուղղությամբ։ Անկախ նրանից, թե ինչ բարդ թեմաների է անդրադառնում հետազոտությունը, մեր գիտաշխատողները գտել են այդ մասին երեխաների հետ հասկանալի և մատչելի խոսելու ձևը և լեզուն։ Սա շատ կարևոր է, որովհետև իրականում մենք կարող ենք

երեխաներին բերել դեպի գիտություն, եթե կարողանանք ցույց տալ գիտության, հետազոտության ուղիղ կապը կյանքի հետ։ Այս տաղավարները հնարավորություն են տալիս բացահայտել այդ կապը և ցույց տալ յուրաքանչյուր աշխատանքի ուղիղ ազդեցությունը մեր կյանքի և մեր կյանքի որակի վրա», - ասաց Ժաննա Անդրեասյանը։

«Գիտուժ» նախաձեռնության աշխատանքների համակարգող Լիլիթ Մարգարյանը պատմեց՝ ինչպես առաջացավ Գիտության շաբաթվա գաղափարը։ «Մոտ 4 տարի առաջ «Գիտուժը» սկսեց իր գործունեությունը երկու ուղղությամբ՝ գիտության քաղաքականության մշակում և գիտության հանրահռչակում։ Այս ընթացքում մենք տեսանք ակտիվություն մեդիադաշտում՝ լուսաբանելու գիտությունը, և հասկացանք, որ եթե ուզում ենք՝ երկարաժամկետ մտածենք և

գիտության հանրահռչակումն ավելի ինստիտուցիոնալ մակարդակով անենք, պետք է խոսենք հասարակության բոլոր շերտերի հետ։ Սկսեցինք ուսումնասիրել միջազգային փորձը, որը ցույց տվեց, որ տարբեր երկրներում ամեն տարի անցկացնում են գիտության շաբաթներ՝ թեման փոխելով։ Ընտրեցինք «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը» թեման, որի նպատակն է, որ հասարակությունը հասկանա թե՛ գիտության կարևորությունը, թե՛ գիտնականի աշխատանքի կարևորությունը», - ասաց Լիլիթ Մարգարյանը։

Գիտության շաբաթվա բովանդակության պատասխանատու Արման Գասպարյանը նշեց, որ  կենտրոնական թիրախը երեխաներն ու երիտասարդներն են։  «Գիտության շաբաթը բոլորի համար է, սակայն առաջնահերթություն է գտնել և նաև ստեղծել ապագա գիտնականներ, որովհետև նրանցից է կախված ապագան, նաև գիտության ապագան։ Նաև նպատակ ունենք փոխել հասարակության վերաբերմունքը գիտության նկատմամբ, որպեսզի ավելի քննադատական

մտածելակերպ առաջանա, ձևավորվի հասարակական կարծիք և պահանջ պետության նկատմամբ գիտության ֆինանսավորման առումով, և Գիտության շաբաթը վերածվի ինստիտուցիոնալ հարթակի, որը կդառնա ամենամյա», - ասաց Արման Գասպարյանը։

Գիտության շաբաթը կշարունակվի մինչև հոկտեմբերի 6-ը ներառյալ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
02․10.2024թ.

Фотогалерея

Анонсы
Публикации в прессе
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
с 01.01.2005г. сайт посещался
7 167 813

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  13:05, 04/12/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта - COVID-19
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am