ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Արմեն Սեդրակյան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
06/06/2024
Շրջակա միջավայրի համաշխարհային օրը ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում նշվեց ակադեմիկոս Թախտաջյանի 114-ամյակը

Հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում նշվեց ակադեմիկոս Թախտաջյանի 114-ամյակը։ «Բուսաբանության ոլորտում Արմեն Թախտաջյանն աշխարհի ամենահայտնի գիտնականներից է։  Մենք պետք է միշտ հիշենք մեր մեծանուն գիտնականներին», - իր ողջույնի խոսքում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։

Մեծարելով համաշխարհային ճանաչում ունեցող բուսաբանին՝  ինստիտուտը սահմանել է Թախտաջյանի անվան մեդալ։ «Մենք որոշեցինք ստեղծել ավանդույթ՝ մեդալների հանձնմամբ արժևորել նաև այն մարդկանց, ովքեր մեր ինստիտուտից դուրս են աշխատում։ Հուսանք՝ այս նախաձեռնությունը կդառնա ամենամյա, և մենք կկարողանանք ներկայացնել այն մարդկանց և կազմակերպություններին, ովքեր ներդրում են ունենում բուսաբանության ոլորտում», - ասաց ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։

 

Թախտաջյանի անվան մեդալներ հանձնվեցին 5 անվանակարգերում։

Բուսական աշխարհի հետազոտման ոլորտում առանձնակի ներդրման և գիտելիքի ստեղծման համար մեդալ ստացավ Էռնստ Վիտեքը, ով եղել է Վիեննայի Բնագիտության պատմության թանգարանի բուսաբանության բաժնի տնօրենը, ուսումնասիրել է Հայաստանի և Իրանի բուսական աշխարհը: 

Բուսական աշխարհի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված ջանքերի համար մեդալ ստացավ հայկական բնական կոսմետիկա արտադրող «Նաիրիան» ընկերության համահիմնադիր Անահիտ Մարկոսյանը։ 

Մարդու կյանքում բուսական աշխարհի նշանակության և դերի բարձրացման համար մեդալ ստացավ բնապահպան Թամար Գալստյանը։

Բուսական աշխարհի պահպանության գործում ունեցած ներդրման համար մեդալ ստացավ WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը։ 

Հայաստանում բուսաբանական այգիների զարգացման գործում ունեցած ավանդի համար մեդալը ստացավ Հայ օգնության ֆոնդը։ Մեդալը հանձնվեց ՀՕՖ-ի փոխտնօրեն Էդուարդ Կարապետյանին։

Բուսաբանական գիտության զարգացման և բնապահպանության ոլորտում ավանդի համար մեդալներ ստացան հայ բուսաբան-կարգաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Թախտաջյանի աշակերտ Էլեոնորա Գաբրիելյանը, հայ բուսաբան-սնկաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Լիա Օսիպյանը և Թախտաջյանի աշակերտ, բուսաբան-սնկաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր Վանդիկա Ավետիսյանը։ 

Շնորհավորելով մեդալակիրներին՝ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը նշեց․ «Ես իսկապես հպարտ եմ, որ 2017 թվականին կարողացանք Բուսաբանության ինստիտուտն անվանակոչել Արմեն Թախտաջյանի անունով։ Հիանալով բուսաբանության ոլորտում ավանդի համար մեդալների արժանացած մեր ավագ սերնդի ներկայացուցիչների եռանդով՝ կարելի է վստահորեն պնդել, որ եթե դուք ուզում եք շատ երկար ապրել, դուք պետք է լինեք բուսաբան»։

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտքարտուղար, Երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի ավագ գիտաշխատող Ժաննա Հովակիմյանը ներկայացրեց ակադեմիկոս Թախտաջյանի գործունեությունը։ Նա նշեց, որ Արմեն Թախտաջյանը Հայաստանի Գիտությունների ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի հիմնադիրն ու առաջին տնօրենն է, հայկական բուսաբանական դպրոցի ստեղծողը: Թախտաջյանը կազմել է Հայաստանի բուսականության քարտեզը։ Նրա 

անունն են կրում բուսական և կենդանական աշխարհի բազմաթիվ տեսակներ: «Արմեն Թախտաջյանն իր ամբողջ կյանքը նվիրել է գիտությանը՝  անցնելով իր կյանքի ընթացքում հայրենիքի բնության ուսումնասիրումից դեպի բնական աշխարհի զարգացման գլոբալ օրինաչափությունների ընդհանրացումը,  թողել է հարուստ գիտական ժառանգություն, ավանդույթներ, որոնք այսօր էլ նրա աշակերտները շարունակում են: 20-րդ դարի ականավոր բուսաբանը, որը բույսերի էվոլյուցիայի կարևորագույն ուսմունքի հիմնադիրն է, ճանաչվեց և սիրվեց աշխարհի գիտական հանրության կողմից», - ասաց Ժաննա Հովակիմյանը։ 

Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի լաբորատորիայի բացումը։ Նոր լաբորատորիան ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ վերազինվել է նորագույն սարքավորումներով, որոնց կիրառմամբ ԲՈՒՀ-երի ուսանողները կկարողանան կատարել գիտական աշխատանքներ, իսկ գիտաշխատողներն՝ իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխան հետազոտություններ։ 

«Ինստիտուտը և այն արժեքները, որոնք ներդրել է ակադեմիկոս Թախտաջյանը, մենք զարգացնում ենք նոր սերնդի և նոր ենթակառուցվածքներ ստեղծելու միջոցով», - նշեց ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06.06.2024թ․


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 7-11-ը ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի միջազգային կազմակերպությունը կազմակերպում է "High Energy Astrophysics and Cosmology in the era of all-sky surveys (HEACOSS 2024)" միջազգային գիտաժողովը

2024թ․ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. hանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական կրթական գիտաժողով

Ս.թ. հոկտեմբերի 14-ին ժամը 15.00-ին նախագահության նիստերի դահլիճում «Արտասահմանյան երկրների մասնագետների կողմից գիտական զեկույցներ» շրջանակներում զեկուցմամբ հանդես կգա ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Մաքս-Պլանկի Ֆիզիկայի ինստիտուտի MAGIC խմբի ղեկավար Ռազմիկ Միրզոյանը «Գամմա Ճառագայթները որպես տիեզերքի ամենաբարձր էներգիաների սուրհանդակներ» զեկուցմամբ

Ս.թ. հոկտեմբերի 15-19-ը հրավիրում ենք մասնակցելու Երևանում (Հայաստան) կայանալիք «Օպտիկան և նրա կիրառությունները» 12-րդ միջազգային սիմպոզիումին (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)): Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ օգոստոսի 15-ը

2024թ.-ի նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվ․ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կազմակերպում է միջազգային կոնֆերանս՝ «Բնության գաղտնիքների բացահայտումը առաջադեմ կենսապատկերավորման մոտեցումների օգնությամբ» (Երևան, Հայաստան)

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
media-center.am
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 124 940

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:07, 11/10/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: