Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Мурадян Задиг Мкртич
доктор физ.-мат. наук
COVID-19
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Новости
23/04/2024
ՀՀ ԳԱԱ-ն ամփոփեց 2023 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության արդյունքները

Սույն թվականի ապրիլի 23-ին ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը մեկնարկեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության բակում բացված «Գիտություն» ցուցահանդեսով, որին ներկայացված են ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունները, ՀՀ պետական խոշոր ԲՈՒՀ-երը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու ԳԱԱ գործընկերները: Ցուցահանդեսի մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Վանիկ Զաքարյանի, Յուրի Ալեքսանյանի, Գևորգ Բաղդասարյանի, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռաֆիկ Եդոյանի հիշատակը։ 

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ողջունեց ժողովի մասնակիցներին` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանին, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, ԲՈՒՀ-երի ռեկտորներին, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներին, գիտնականներին, հյուրերին:

2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԳԱԱ համակարգում աշխատում է 3522 մարդ, այդ թվում՝ 2239-ը գիտաշխատող, որոնցից 277-ն ունեն գիտությունների դոկտորի, 1028-ը՝ թեկնածուի գիտական աստիճան: ԳԱԱ կազմակերպություններում ներկայում սովորում է 68 ասպիրանտ:

Ներկայացնելով 2023 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքները՝ ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց․ «Հաշվետու տարում մեր հիմնական առաքելությունը պետք է լիներ Գիտությունների ազգային ակադեմիայի նոր կանոնադրության ընդունումը և դրա հիման վրա ակադեմիայի նախագահությունում և համակարգում բարեփոխումների իրականացումը։ Սակայն դա կապված էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի ընդունման կամ «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» գործող օրենքում որոշ փոփոխություններ կատարելու հետ, ինչը, ցավոք, տեղի չի ունեցել, թեպետ դրա համար ակադեմիայի ղեկավարությունն իր լիազորությունների շրջանակներում արել է ամեն ինչ»։ ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ 2023 թվականին տպագրվել է 1528 հոդված գրախոսվող ամսագրերում, որից 670-ն՝ արտասահմանում, 171 մենագրություն և ժողովածու, որից 19-ն՝ արտասահմանում։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականի համեմատ 2023 թվականին նկատվում է հրապարակումների 3-5% աճ։

Խոսելով ՀՀ ԳԱԱ ֆինանսավորման մասին՝ Աշոտ Սաղյանը նշեց, որ ԳԱԱ բյուջետային և արտաբյուջետային ընդհանուր ֆինանսավորումը 2023 թվականին կազմել է 15 միլիարդ 445 միլիոն դրամ, ինչը 2022 թվականի համեմատ նվազել է մոտ 10%-ով: «ԳԱԱ ֆինանսավորման ընդհանուր ծավալները 2019-2023 թվականներին աճել են 54%-ով, ընդ որում, բյուջետային ֆինանսավորման ծավալներն աճել են 65%»,- ասաց Աշոտ Սաղյանը։2023 թվականին իրականացվել է 45 բազային ֆինանսավորման ծրագիր, 6 նպատակային ֆինանսավորման ծրագիր, 292 Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային թեմատիկ ծրագիր, 192 տնտեսական պայմանագրային ծրագիր: 2023 թվականին ԳԱԱ ինստիտուտների կողմից կազմակերպվել են 72 միջազգային գիտաժողով, սիմպոզիում և այլ միջոցառումներ: Իրականացման ընթացքում են 77 միջազգային դրամաշնորհային ծրագրեր, այդ թվում` «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի 5-ական նախագծեր: 

Իր ելույթում ՀՀ ԳԱԱ նախագահը, անդրադառնալով ԳԱԱ կիրառական գործունեությանը, նշեց․ «Պետք է փաստենք, որ կիրառական գործունեությունը համարվում է Գիտությունների ազգային ակադեմիայի, և, ընդհանրապես, հայկական գիտության զարգացման թույլ կողմերից մեկը։ 2023 թվականի ընթացքում ԳԱԱ կազմակերպությունները ստացել են ընդամենը 13 արտոնագիր: Իհարկե, գիտական արդյունքների հետագա առևտրայնացումը կախված է ոչ միայն հետազոտության առանցքը հանդիսացող գաղափարի արդիականությունից, այլ նաև ներդրման համար անհրաժեշտ կադրային, ֆինանսական, իրավական և տնտեսական ռեսուրսների առկայությունից, ինչպես նաև շուկայական պահանջարկից և շուկայում մրցունակ լինելուց: Այդ շղթայի տարբեր օղակների արդյունավետ փոխգործակցության բացակայությունը լուրջ խոչընդոտ է հանրապետությունում գիտական ներդրումային ծրագրերի զարգացման համար։ Հայաստանում կիրառական գիտության արդյունավետության զարգացման անհրաժեշտության վերաբերյալ պետական գերատեսչությունների անտարբերությունն անընդունելի է։ Արձանագրենք, որ վերջին երեք տարիների ընթացքում պետական գերատեսչությունների կողմից պահանջարկով պայմանավորված որևէ պատվեր չի իջեցվել Գիտությունների ազգային ակադեմիային»։

2023 թվականին ԳԱԱ-ն շարունակել է միջազգային համագործակցությունն արտասահմանյան գիտական կառույցների և գիտությունների ակադեմիաների հետ: Ստորագրվել են գիտական համագործակցության պայմանագրեր Չեռնոգորիայի, Մոլդովայի, Իրանի, Չինաստանի գիտությունների ակադեմիաների հետ։ 2024 թվականին ստորագրվել են պայմանագրեր Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ: 

ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում կտրուկ ակտիվացվել է ակադեմիայի գործունեությունը գիտության հանրամատչելիացման ուղղությամբ։ Կազմակերպվում են գիտության հանրայնացմանն ուղղված միջոցառումներ՝ երիտասարդական դպրոցներ, ԲՈՒՀ-երի ուսանողների և ավագ դպրոցների աշակերտների համար գիտահանրամատչելի սեմինարներ, գիտության փառատոններ, հարցազրույցներ ակադեմիայի առաջատար գիտնականների հետ, հեռուստահաղորդումներ, դասախոսություններ մարզերում։ «Գիտահանրամատչելի սեմինարների շարքում կուզենայի առանձնացել Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ՝ Օգանեսոն քիմիական տարրի հայտնաբերող, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանի հանդիպումը Քիմիայի միջազգային 57-րդ օլիմպիադայի հաղթողների ու դպրոցականների հետ, ինչը մեծ արձագանք ստացավ աշակերտների շրջանում»,- ասաց Աշոտ Սաղյանը։

ՀՀ ԳԱԱ նախագահը խոսեց նաև ՀՀ ԳԱԱ նոր նախաձեռնությունների մասին, դրանցից առանձնացնելով գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառին վերաբերող հարցերի քննարկման բաց հարթակի, գիտական և գիտատեխնոլոգիական խոշորամասշտաբ ծրագրերի մշակման հարթակի, մասնագիտական պրոբլեմային խորհուրդների գործունեությունը և «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակի» հիմնումը։ ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց նաև գիտության ոլորտի բարեփոխումների անհրաժեշտության մասին՝ նշելով փոփոխությունների հապաղման պատճառները։ «Ինչու՞ են դանդաղում փոփոխություններն ակադեմիայում կամ ինչու՞ են պարբերաբար շեշտում, որ ԳԱԱ-ն «վատ» է աշխատում։ Ես նման գնահատականի հետ համաձայն չեմ։ Եթե ակադեմիան վատ է աշխատում, ապա ո՞վ է լավ աշխատում, ԲՈՒ՞Հ-երը, միգուցե գերատեսչություննե՞րը, որոնք ամիսներով, հաճախ նաև տարի է տևում՝ չեն արձագանքում առաջարկություններին, նույնիսկ չեն պատասխանում գրություններին։ Եկեք ընդունենք, որ ակադեմիան ուղղակի «ակտիվ չի աշխատում» և տեսնենք ինչո՞վ է դա պայմանավորված։

Բարեփոխումներ նախագահությունում՝ հորիզոնական, կառուցվածքային, ինչու չի արվում։ Դրա համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ։ Մենք մշակել ենք «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, «ՀՀ ԳԱԱ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, ՀՀ ԳԱԱ ակադեմիայի իսկական ու թղթակից անդամների պատվովճարի չափը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշումներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ, «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ՝ ԳԱԱ-ի մասով։ Սակայն բոլոր նախաձեռնություններն էլ ընթացք չեն ստացել։ 

Բարեփոխումներ համակարգում սկսել ենք 2022 թվականին, այդ ժամանակ կառավարությունն առաջ էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը։ Մենք մշակել ենք 9-10 կենտրոնների ստեղծման նախագիծ։ Սկզբում ուզել են երկուսը, ներկայացրել ենք նախագահության որոշում երկու կենտրոնների ստեղծման վերաբերյալ, սակայն դրանք նույնպես հետագա ընթացք չեն ստացել։ Այս մասով մենք արել ենք այն ամենը, ինչ կախված էր մեզանից։

Արդեն 10-րդ տարին է, ակադեմիայի անդամների և թղթակից անդամների ընտրություններ չեն անցկացվում, դրա պատճառով ակադեմիայի անդամների թիվը երկու անգամ նվազել է, իսկ միջին տարիքը 79.1տ է։ Որևէ այլ երկրի ակադեմիայում նման բան չկա, բոլորն էլ ընդունված կարգով իրականացնում են ընտրություններ և պարբերաբար թարմացնում են համակարգը։ Այս ճանապարհով ակադեմիան տարվում է դեպի սպառում։ Հարց, արդյո՞ք դա է մեզ պետք։ Իմ կարծիքով՝ ոչ, համոզված եմ՝ դուք էլ եք այդպես մտածում։ 80 տարվա պատմություն ունեցող համակարգը պետք է պահպանվի, զարգացվի և ծառայեցվի երկրի զարգացմանն ու բարգավաճմանը»,- ասաց Աշոտ Սաղյանը։

ՀՀ ԳԱԱ նախագահն անդրադարձավ նաև ՀՀ բարձրագույն կրթության և գիտության բնագավառների համար մեծ նշանակություն ունեցող «Ակադեմիական քաղաք» մեգանախագծին և դրանում Գիտությունների ազգային ակադեմիայի դերին։ «ՀՀ պետական ԲՈՒՀ-երի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի մասին վերջերս ԳԱԱ ընդհանուր ժողովը հայտնել է իր դիրքորոշումը։ Հաշվի առնելով ՀՀ բարձրագույն կրթության և գիտության զարգացման արդի փուլը, տասնամյակներով ձևավորված և արդեն իսկ կայացած ավանդույթներ ու միջազգային ճանաչում ունեցող գիտական դպրոցների պահպանման ու հետագա զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև համաշխարհային փորձը՝ մենք գտնում ենք, որ ՀՀ-ում անհրաժեշտ է ապահովել գիտական գործունեության կազմակերպման ձևերի բազմազանություն։ ԲՈՒՀ-երը պետք է ունենան ժամանակակից գիտահետազոտական բաղադրիչ/միավորներ, սակայն պետք է լինեն նաև ինքնուրույն, առանձին գործող, հիմնականում գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր։ Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նաև երկրի ռազմավարական և անվտանգային խնդիրներով։ 

«Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում գիտության և կրթության ինտեգրման առավել արդյունավետ և քիչ ռիսկային ու իրատեսական տարբերակն ըստ ԳԱԱ-ի հետևյալն է.

  1. ակադեմիական քաղաքի կլաստերներում ԲՈՒՀ-երի հետ ինտեգրում/միավորում են այն պետական գիտական կազմակերպությունները և/կամ նրանց կառուցվածքային միավորները, որոնց գործունեությունը գերազանցապես համընկնում է տվյալ կլաստերի գործառույթների հետ (փոխադարձ համաձայնությամբ)
  2. ռիսկային գործոնները հնարավորինս բացառելու նպատակով կլաստերների ձևավորումն իրականացվում է փուլային տարբերակով (պիլոտային ծրագրերի իրականացում)
  3. ակադեմիական քաղաքի կլաստերների ձևավորմանը զուգահեռ ԳԱԱ համակարգում մասնագիտական գործունեության ոլորտներով մոտ գիտական կազմակերպությունների հենքի վրա ձևավորվում են գերազանցության գիտական կենտրոններ/ցանցեր, ինստիտուտներ ու միջազգային կազմակերպություններ (գլոբալ հետազոտական ուղղություններով մեկական կենտրոն), որոնք կարող են համագործակցել հանրապետության բոլոր ԲՈՒՀ-երի հետ
  4. հանրապետության գիտական, տեխնոլոգիական և/կամ պաշտպանական խնդիրների լուծման համար ձևավորվում են հատուկ նշանակության գիտական/գիտատեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք գործում են վերոնշյալ երկու կառույցներից դուրս։

Այդպիսի մոտեցման դեպքում ՀՀ բարձրագույն կրթության և գիտության ինտեգրումը, համագործակցությունը հնարավոր է կազմակերպել ինտեգրման միջազգայնորեն ընդունված հետևյալ գործառույթների շրջանակում․

  1. հիմնարար հետազոտությունների համատեղ ծրագրերի իրականացում՝ գիտական կենտրոնների/ինստիտուտների հետազոտական ծրագրերում ԲՈՒՀ-երի գիտական ներուժի և պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավմամբ և հակառակը
  2. համատեղ գիտական/տեխնոլոգիական լաբորատորիաների/կենտրոնների ստեղծում ԲՈՒՀ-երում` հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի խնդիրների լուծմանը միտված հետազոտություններ իրականացնելու նպատակով՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ԳԱԱ-ի և ԲՈՒՀ-երի միջև պայմանագրերի հիման վրա
  3. ԲՈՒՀ-երի բազային ամբիոնների ձևավորում գիտական կենտրոններում/ինստիտուտներում` առաջատար գիտնականների ղեկավարությամբ կոնկրետ գիտական և/կամ գիտատեխնիկական խնդիրների լուծման գործընթացներում ուսանողներին ներգրավելու նպատակով
  4. գիտակրթական կլաստերների ձևավորում ըստ բնագավառների ու մասնագիտությունների` ԲՈՒՀ(եր)ի, գիտական կենտրոնների/ինստիտուտների, արտադրական ու տնտեսվարող սուբյեկտների, ըստ անհրաժեշտության նաև պետական կառավարման մարմինների ներգրավմամբ` ուսանողների հմտությունների զարգացմանն ու մասնագիտական ուղու ձևավորմանն աջակցելու նպատակով»։

Խոսելով 21-րդ դարի ԳԱԱ-ի տեսլականի մասին՝ Աշոտ Սաղյանը նշեց, որ կազմակեպաիրավական ձևի տեսակետից ակադեմիան պետք է մնա Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրած ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն, որն իր կազմում միավորում է ակադեմիայի կազմակերպությունները, բաժանմունքները և անդամներին։ Ակադեմիայի հիմնական գործառույթը պետք է լինի գիտության բոլոր բնագավառների լայն սպեկտրում հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացման ու հայագիտական հետազոտությունների համակարգումը, գիտական և գիտատեխնիկական փորձաքննության կազմակերպումն ու իրականացումը, պետական կառավարման մարմիններին փորձագիտական խորհրդատվության տրամադրումը, ազգային անվտանգության ամրապնդմանը միտված հետազոտությունների համակարգումն ու միջազգային գիտական և գիտատեխնոլոգիական համագործակցության զարգացումը։

«Մենք ուսումնասիրել ենք մի շարք առաջատար ակադեմիաների փորձը, ինչպես եվրոպական, այնպես էլ ԱՊՀ երկրների։ Արդյունքում մշակել ենք ակադեմիայի արդիականացման տարբերակ՝ առավել լավ հարմարեցված մեր գիտության առկա վիճակին և ավանդույթներին։ Այդ մոտեցման շրջանակում նախատեսվում է․ 

  • փոփոխել ակադեմիայի կառավարման բարձրագույն մարմնի՝ ընդհանուր ժողովի ձևավորման կարգը՝ այն պետք է դառնա ավելի «բաց» և ընդգրկուն, ընդհանուր ժողովի մասնակիցների ցանկում անհրաժեշտ է ներառել նաև ակադեմիայի համակարգից դուրս գործող գիտական կամ գիտակրթական կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների և տնտեսության մասնավոր հատվածի ներկայացուցիչներ
  • նախագահության կամ կառավարման խորհրդի կազմի մեջ պետք է ընդգրկված լինեն նաև գիտության, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության, էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներ
  • վերասահմանել ակադեմիայի հիմնական կառուցվածքային միավորի՝ բաժանմունքի ձևավորման և կառավարման կարգն ու լիազորությունները, բաժանմունքները պետք է խոշորացվեն ու ընդգրկեն գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 2 հարակից բնագավառների գիտական կազմակերպություններ և ԳԱԱ անդամներ
  • ներդնել տարիքային սահմանափակում նախագահության անդամների և ԳԱԱ ղեկավար կազմի պաշտոններ զբաղեցնող անձանց համար, մասնավորապես, լիազորությունների դադարեցում, եթե լրացել է այդ անձի 75 տարին, ինչպես դա ընդունված է մի շարք պետությունների ակադեմիաներում
  • սահմանել ակադեմիայի անդամության թեկնածուներին առաջադրվող շեմային պայմաններ՝ ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության արդյունավետության և կազմակերպել ԳԱԱ անդամների ընտրություն։ Ընդ որում, այդ չափանիշները պետք է որոշվեն գիտաչափական մեթոդներով, մշակվեն ԳԱԱ նախագահության/կառավարման խորհրդի ու ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ու հաստատվեն գիտության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից
  • անհրաժեշտ է վերանայել նաև պատվովճարների տրամադրման կարգը և ԳԱԱ նորընտիր անդամների համար կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նոր կարգը։

Ինչ վերաբերում է կառուցվածքին, ապա գործունեության ոլորտներով մոտ գիտական կազմակերպությունների հենքի վրա կարելի է ձևավորել գերազանցության գիտական կենտրոններ/ցանցեր, ինստիտուտներ (գլոբալ հետազոտական ուղղություններով մեկական կենտրոն), որոնք արդյունավետ կհամագործակցեն հանրապետական և միջազգային գիտական կամ գիտակրթական կազմակերպությունների հետ։ 

ԳԱԱ-ի առաջարկվող արդիականացումը, գործառույթների վերոնշյալ վերասահմանումն ու նոր անդամների ընտրությունները թույլ կտան նոր բովանդակություն ու որակ հաղորդել ակադեմիայի գործառույթներին՝ դարձնելով դրանք մեր ժամանակների ակադեմիայի հենքը»։ 

ՀՀ ԳԱԱ 2023 թվականի գիտակազմակերպական գործունեության մասին զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը։

«2023 թվականին ԳԱԱ ինստիտուտները կազմակերպել և անցկացրել են 72 միջազգային և 86 հանրապետական գիտաժողով: ԳԱԱ համակարգի գիտահետազոտական կազմակերպություններն իրականացրել են գիտական և գիտատեխնոլոգիական աշխատանքներ 6 նպատակային-ծրագրային, 45 բազային, 192 տնտեսական պայմանագրային և 292 թեմատիկ դրամաշնորհային, այդ թվում՝ 77 միջազգային թեմատիկ ծրագրերով: Ստացված արդյունքներով հրապարակվել են 171 մենագրություն ու ժողովածու (27-ն արտասահմանում), 24 ուսումնական ձեռնարկ և դասագիրք, 1528 հոդված գրախոսվող ամսագրերում (670-ն արտասահմանում), 537 հոդված գիտաժողովների նյութերի ժողովածուներում (236-ն արտասահմանում), 652 թեզիս (285-ն արտասահմանում): Պաշտպանվել է 1 դոկտորական և 43 թեկնածուական ատենախոսություններ: 2023 թվականին ԳԱԱ կազմակերպությունները համագործակցության պայմանագրեր/հուշագրեր են կնքել 154 կազմակերպության հետ, այդ թվում՝ 105-ը ԳԱԱ համակարգից դուրս գործող կազմակերպությունների հետ, որոնցից 42-ը կնքվել են ԲՈՒՀ-երի, 30-ը տնտեսության մասնավոր հատվածի, 56-ն օտարերկրյա գիտական կազմակերպությունների հետ»,- իր ելույթում, մասնավորապես, ասաց Արթուր Իշխանյանը։ 

ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովին ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան գոյություն չունենա այն պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, չի կարող զարգացում ունենալ առանց գիտության և կրթության։ Սա աքսիոմա է, որի իրականացումն այժմ կատարում է մեր երկրի գործող կառավարությունն ու իշխանությունը»,- ասաց ՀՀ նախագահը։ Նա ներկայացրեց վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ 2020 թվականին պետության կողմից գիտության ոլորտի ծախսերի ծավալը կազմել է 13 միլիարդ դրամ, 2024 թվականին նախատեսվում է ծավալը հասցնել 36 միլիարդի՝ բյուջեի ընդհանուր ծախսերի 1,12 տոկոսը։ «ՀՀ գործող կառավարությունը, իշխանության ներկայացուցիչներն իրենց հիմնական նպատակը, գերխնդիրը համարում են գիտության և կրթության զարգացմանն առավելագույն կերպով նպաստելը։ Այն, ինչ տեղի է ունենում զուտ ակադեմիայի կարգավիճակի հետ կապված քննարկումներում, պետք է շատ արագ ավարտվի, քանի որ անորոշությունն իր հերթին բերում է լրացուցիչ խնդիրներ ու խոսակցություններ, այլ կարծիքներ, որոնք նպաստավոր չեն թե՛ պետության, թե՛ ակադեմիայի համար։ ԳԱԱ-ում մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները հուշում են, որ, իսկապես, տվյալ հաստատությունը փոխվելու մեծ ձգտում ունի, որի հիմնական նպատակն ավելի կիրառական մասնակցություն ունենալն է այսօրվա տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխություններում։ Մենք պետք է կարողանանք դուրս գալ միջազգային շուկաներ, կարողանանք մեր գիտելիքն ու գիտական արտադրանքը ներկայանալի դարձնել միջազգային շուկայում։ Անհրաժեշտ է հասկանալ, թե որտեղից պետք է սկսել այդ գործընթացը։ Կարծում եմ՝ հենց կրթական համակարգից, հետևաբար, ավագ դպրոցների ու ինստիտուտների ամբողջ շղթան պետք է վերանայել ու գտնել շահագրգռող նոր մեխանիզմներ, որպեսզի ավելի մեծ թվով մարդիկ ձգտեն զբաղվել գիտությամբ»,- ասաց ՀՀ նախագահը։

Անդրադառնալով ակադեմիական քաղաք կառուցելու նախաձեռնությանը՝ Վահագն Խաչատուրյանն ասաց․ «Ոչ ոք չի ուզում որևէ բան քանդել, առավել ևս իշխանությունը։ Մենք ավելի շատ ունենք ինչ-որ բան ստեղծելու ցանկություն, ինչն անելու ենք համատեղ ջանքերով։ Եթե իսկապես կան կառուցողական առաջարկներ ակադեմիական քաղաք հիմնելու համար, ապա պետք է միասին անցնենք այդ ճանապարհը։ Ավելորդ աղմուկն ու չհիմնավորված կարծիքների հնչեցումն օգուտ չի տա այս գործընթացին։ Եթե յուրաքանչյուր ԲՈՒՀ կարծում է, որ կարող է գոյատևել ինքնուրույն, ապա պետք է դա ապացուցի իր արդյունավետ գործունեությամբ։ Այդ դեպքում միավորվել-չմիավորվելու հարցը կունենա այլ բնույթի քննարկում»։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, պատասխանելով ՀՀ կառավարության անդամներին ուղղված «Գիտուժ» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանի հարցադրմանը, թե ինչով է պայմանավորված ՀՀ ԳԱԱ բարեփոխումներին խոչընդոտելու գործելաոճը, ասաց․ «Այնպես չէ, որ կառավարության անդամները, պետական այրերը միտված են որևէ քայքայիչ կամ խոչընդոտող գործողություններ կատարելուն։ Եթե լիներ նման մտադրություն, այդ դեպքում չէր բարձրացվի գիտության ոլորտի ֆինանսավորումը, ինչպես որ չէր բարձրացվել նախորդ տասը տարիների ընթացքում և մնացել էր նույն մակարդակի վրա»։ Անդրադառնալով ակադեմիական քաղաքի կառուցման նախագծին՝ Հակոբ Արշակյանը նշեց, որ այն ոչ թե ստեղծվում է ինչ-որ բանի փոխարեն, այլ ստեղծվում է թռիչքային զարգացում ապահովելու համար գիտության և կրթության ոլորտում։ «Դա նշանակում է, որ ջանքերը պետք է մեկտեղվեն, և բոլոր շահագրգիռ կողմերը միասին բովանդակություն հաղորդեն այն ուղղություններին, որոնք պետության կողմից չափազանց կարևորվում են։ Որևէ բան չի արվում այլ բանի հաշվին։ Կառավարությունը, որդեգրելով Հայաստանն արդյունաբերական, բարձր տեխնոլոգիական պետություն դարձնելու տեսլական, ներդրումներ է անում գիտության ու կրթության և բարձրագույն կրթության մեջ, ուստի, ակադեմիական քաղաքը մեծ և նոր քայլ է այդ ուղղությամբ, ինչը կապահովի լայնամասշտաբ էֆեկտ պետության համար»,-ասաց Հակոբ Արշակյանը։

Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վազգեն Մելիքյանը, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն Ավետիս Ծատուրյանը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը, ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանը։

Ելույթներին հաջորդեց ՀՀ ԳԱԱ մրցանակների հանձնման արարողությունը։

«Ժամանակակից տեխնոլոգիաները բժշկության մեջ» թեմայով գիտական զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ Արմաիս Կամալովը: 

 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
23.04.2024թ.


Анонсы








Ս.թ. հունիսի 5-ին ժամը 15:00 ՀՀ ԳԱԱ նիստերի կլոր դահլիճում տեղի կունենա գիտական զեկուցում հետևյալ թեմայով`«ԳԵՈՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ»

15-го мая 2024 года, в 14:00 в зале заседаний Президиума НАН РА состоится семинар на тему "Астрономия на перекрестке многоотраслевых и межотраслевых наук" , который представит директор Бюраканской обсерватории имени В.Амбарцумяна, к.ф.-м.н. Арег Микаелян

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Публикации в прессе
19/05/2024

Շիրակի ջրանցքի հետազոտություն՝ կառուցումից մեկ դար անց
1lurer.am
19/05/2024

Այցելուները կդառնան երկրաբաններ. «Թանգարանների գիշեր»-ը՝ Երկրաբանական թանգարանում
1lurer.am
19/05/2024

Հավատարիմ հայրենի ավանդույթներին. «Հայագիտակ»
hy.armradio.am
18/05/2024

ԳԱԱ լաբորատորիաներից մեկը 160 մլն դրամանոց սարք է ստացել. 2024-ին 4.2 մլրդ կտրամադրվի սարքերի համար
1lurer.am
с 01.01.2005г. сайт посещался
6 980 357

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  17:42, 24/05/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - COVID-19
Члены президиума - Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы
Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки" - Публикации в прессе
Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет - Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели - Объявления - Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am