Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Григорий Габриэлянц
доктор, профессор
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
COVID-19
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Новости
23/04/2024
ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2023թ. գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը ներկայացրեց 2023թ․ գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները.

  1. «Քիմիական ֆիզիկայի առեղծվածները» (զեկ.՝ ՌԴ ԳԱ ակադեմիկոս Ա.Ա.Բեռլին)  
  2. «Սևանի ավազանի հոլոցենի նստվածքները։ Պալեոմիջավայրի էվոլյուցիայի պահոցներ» (զեկ.՝ ե.գ.թ. Լ.Հ.Սահակյան)
  3. «Եռավալենտ տարրերի օքսիֆտորիդային հավելումներ պարունակող բարձրալյումինային ցեմենտի ստացման առանձնահատկությունները» (զեկ.` Բ.Վ.Մովսիսյան)
  4. «Եռաչափ տպագրություն. տիեզերքից մինչև բժշկություն» (զեկ.` տեխ.գ.թ. Մ.Ա.Աղայան) 
  5. «Արևելյան պտղակերի ֆերոմոնի (Grapholita molesta) սինթեզ, պատրաստուկային ձևերի մշակում և արդյունավետության մշտադիտարկում դաշտային պայմաններում» (զեկ.` ք.գ.դ. Ն.Գ.Հոբոսյան) 

ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի կազմում ընդգրկված են Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը (Օրգանական քիմիայի, Արմենակ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի, Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման ինստիտուտներ),Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի, Մանվել Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի, Երկրաբանական գիտությունների, Արմենակ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտները:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են ԳԱԱ 5 ակադեմիկոս, 5 թղթակից անդամ և 18 արտասահմանյան անդամ: 2023թ․ բաժանմունքի ինստիտուտների կողմից տպագրվել է 221 հոդված (119-ը՝ միջազգային ամսագրերում), 7 մենագրություն (4-ն՝ արտասահմանում) և 1 ուսումնական ձեռնարկ, 5 ՀՀ արտոնագիր:

Կարևորագույն արդյունքներ

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն

  • Հետերոցիկլիկ և ալիցիկլիկ կետոնների հիման վրա մշակվել են պիրանո[3,4-c]պիրի¬դինի, իզոքինոլինի և 2,7-նաֆթիրիդինի օղակ պարունակող համակցված թիենո[3,2-d]¬պիրիմիդինների ստացման մեթոդներ: Մշակվել են ավելցուկային և պակասորդային հետերոցիկլեր պարունակող նոր համակարգերի՝ ֆուրո[2',3':4,5]թիենո[2,3-b]պիրիդինի և պիրիդո[3",2":4’,5’]թիենո-[2',3':4,5]ֆուրո[3,2-d]պիրիմիդինի ածանցյալների սինթեզի եղանակներ: Ուսումնասիրվել են համակցված պիրիդինի օղակում հիդրօքսիլ խումբ պարունակող ածանցյալների ալկիլացման ռեակցիաները (ղեկ. ք.գ.դ. Ե. Պարոնիկյան)
  • ՄՄՌ սպեկտրոսկոպիայի միջոցով ուսումնասիրվել է ացետիլենի վարքը գերհիմ-նային միջավայրերում, մասնավորապես դիմեթիլսուլֆօքսիդում՝ KOH և NaOH հիմքերի առկայությամբ։ Պարզվել է, որ ացետիլենի 13С ածխածնային ՄՄՌ սպեկտորում առկա 1JCH սպին-սպինային փոխազդեցության հաստատունը (ՍՍՓՀ) կախված է փորձարարական պայմաններից (ջերմաստիճան, ջրի առկայություն, լուծված հիմքի կոնցենտրացիա) (ղեկ.՝ ք.գ.թ. Ա. Շահխաթունի)։

ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ 

  • Ֆուրյե ձևափոխման ինֆրակարմիր և մագնիսա-ռեզոնանսային սպեկտրաչափական եղանակներով ուսումնասիրվող սելեն-օրգանական միացություններն օժտված են հակահիդրոպերօքսիդային/հակաօքսիդիչային հատկությամբ: Առաջարկվել է մոդելային լիպիդային հիդրոպերօքսիդի հետ փոխազդեցության ռեակցիայի մեխանիզմը (ղեկ.` ակադ. Լ. Թավադյան)
  • Միկրոալիքային եղանակով սինթեզված բարձր արդյունավետությամբ և ընտրողականությամբ, երկաթով ներմուծված վոլֆրամի կարբիդ կատալիզատորը ցուցաբերել է 100% փոխարկում նավթի օքսիդացումային ծծմբազրկման պրոցեսում (ղեկ.՝ ք.գ.թ. Դ. Դավթյան)։

ՀՀ ԳԱԱ Մանվել Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ

  • Մշակվել է սերպենտին (Mg(Fe))6[Si4O10](OH)8 պարունակող հանքաքարի թթվային մշակման նոր եղանակ և որոշվել են մշակման օպտիմալ պարամետրերը սերպենտինային միներալներից մագնեզիումի միացությունների բարձր ելքեր ստանալու նպատակով: Պարզվել է, որ քրիզոտիլը և լիզարդիտն ապահովում են մագնեզիումի ավելի բարձր ելքեր, քան անտիգորիտը (ղեկ.՝ ք.գ.դ. Ն. Զուլումյան)
  • Ուսումնասիրվել են Al2O3.MeO/MeF2-B2O3--SiO2 (Me-Mg,Ca,Sr,Ba), BaV2O5-MeB2O4-MgF2(Me-Zn,Cd) համակարգերում ապակեգոյացումը և ֆազային դիագրամները, ուղղորդված բյուրեղացմամբ ապակեբյուրեղների սինթեզի փուլերը: Մշակվել են ԻԿ տիրույթում թափանցիկ ապակիներ, ջերմակայուն ապակեբյուրեղներ և կիսահաղորդիչ ապակիներ (ղեկ.` տ.գ.դ. Ն. Կնյազյան)
  • Մշակվել է ճշգրիտ ձուլման, բարձրջերմաստիճանային ֆոսֆորական կաղապարանյութ, օգտագործելով β-կրիստոբալիտ, որը սինթեզվել է β-քվարցից, 11000С ջերմաստիճանում, օգտագործելով հավելանյութեր (ղեկ.` տ.գ.թ. Կ. Գրիգորյան):

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ

  • Հարավ Հայկական բլոկի (ՀՀԲ) մագմատիկ և մետամորֆային ապարների երկրաքիմիական, պալեոմագնիսական և երկրաժամանակագրական ուսումնասիրությունններով պարզաբանվել է, Գոնդվանա մայրցամաքի հյուսիս-արևելյան հատվածի ռիֆթինգը սկսվել է վաղ տրիասում, բացելով Նեոթետիս օվկիանոսը։ Ստեղծվել է ՀՀԲ-ի զարգացման Մեզոզոյան ժամանակահատվածի գեոդինամիկական մոդել (ղեկ.՝ ե.գ.դ. Խ. Մելիքսեթյան)
  • 2019-2023թթ․ SNECCA ծրագրի (Սեյսմիկ ցանցի ընդարձակում Կովկասում և Կենտրոնական Ասիայում, Seismic network expansion in Caucasus and Central Asia) շրջանակում Երկրաբանական գիտությունների ինստիտուտում ստեղծվել է արդիական սեյսմիկ ցանց և հաշվողական կենտրոն։ Նշված ցանցում ներառված արդեն 8 սեյսմիկ կայաններից գրանցումներն ուղիղ միացմամբ (Real_Time) ուղարկվում են IRIS (Incorporated Research Institutions for Seismology) միջազգային սեյսմոլոգիական կենտրոն (ղեկ.՝ ե.գ.թ. Մ. Գևորգյան)։

ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ

  • Սեյսմիկ 2D տոմոգրաֆիայի միջոցով նկարագրվել է Եվրասիական ու Արաբական սալերի բախման կոլիզիոն գոտում տեկտոնական ակտիվությունը և բացահայտվել են գեոթերմալ աղբյուրների հնարավոր տարածքները (ղեկ.` ե.գ.թ. Ջ.Կարապետյան)
  • Բացահայտվել են Հայաստանի և հարակից տարածքներում տեղի ունեցած երկրաշարժերի էպիկենտրոնների (Ms≥3.5) բաշխվածությունը տարածության ու ժամանակի մեջ, որոնք համադրվել են տարածքի սեյսմատեկտոնական պայմանների հետ, արդյունքում բացահայտվել է, որ երկրաշարժերի էպիկենտրոնները բավականին մեծ ճշտությամբ համադրվում են հիմնական խորքային բեկվածքների հետ (ղեկ.՝ ե.գ.թ. Ա. Գևորգյան)
  • Բացահայտվել են, որ տարածաշրջանում տեղի ունեցած ուժեղագույն (Վան 23.10.2011թ. Mw=7.2, Ահար 11.08.2012թ. Mw=6.4, Դիարբեքիր 24.01.2020թ. Mw=6.8, Թուրքիայի 06.02.2023 թ., Mw=7.8) երկրաշարժերին նախորդել և ուղեկցել են սեյսմիկության անոմալ դրսևորման տարատեսակներ: Բացահայտվել են, որ ռեգիոնալ սեյսմադեֆորմացիոն պրոցեսները տարածաժամանակային տեսանկյունից ունեն արևելք-արևմուտք ուղղության միգրացիոն բնույթ և ուրվագծում են Արաբական սալի արևելյան Զագրոսյան, ճակատային Ուրմիա-Բիթլիս-Երզնկա, արևմտյան Արևելաանատոլական կարային գոտիները (ղեկ.` ֆիզ.-մաթ.գ.թ. Է. Գյոդակյան)
  • Սեյսմաբանական տվյալների համակողմանի վերլուծության արդյունքում կառուցվել է Թուրքիայի 06.02.2023 թվականի ուժեղ երկրաշարժերի երկրադինամիկական մոդելը, որի հիման վրա որոշվել է երկրաշարժի առաջացման հիմնական բնույթը (ղեկ.՝ ֆիզ.-մաթ.գ.թ. Է.Գյոդակյան):

Կիրառական արդյունքներ

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն

  • Իրականացվել է Արևելյան պտղակերի ֆերոմոնի (Grapholita molesta) պատրաստուկային ձևերի մշակում։ Դաշտային փորձարկումների արդյունքում առավել արդյունավետ ազդեցություն են ցուցաբերել պոլիմերապատ դիսպենսերները, որոնցում սեռական գրավչանյութի (ֆերոմոն) կոնցենտրացիան կազմել է 20 մգ/մլ
  • Իրականացվել է լոլիկի ցեցի (Tuta absoluta) ֆերոմոնի հանգուցային բաղադրիչի քիմիական սինթեզ (ղեկ.` ք.գ.թ. Հ. Սարգսյան)։

ՀՀ ԳԱԱ Մանվել Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ

  • Սերպենտինիտներից մշակվել է դանդաղ գործող կոմպլեքսային պարարտանյութերի ստացման նոր տեխնոլոգիա: Ստացված դանդաղ գործող պարարտանյութի կիրառման արդյունքում, որը պարունակում է ֆոսֆատի սուլֆատ, ակտիվ սիլիցիում, նկատվել է հողի և բերքի ագրոքիմիական ցուցանիշների նշանակալի բարելավում (ղեկ.` տ.գ.թ. Կ. Գրիգորյան)
  • Մշակվել է ֆտորսիլիկատային համակարգի հիմքով ԻԿ տիրույթում բարձր թափանցելիությամբ ապակի կիրառելի գիշերային տեսողության սարքերում (ղեկ.` տ.գ.դ. Ն. Կնյազյան) 
  • Ուղղորդված բյուրեղացմամբ սինթեզվել են նանոբյուրեղային կառուցվածքով և ցածր ընդարձակման գործակցով (15-30)
  • 10-7Կ-1, թափանցիկ սիտալներ, ինչպես նաև երկվալենտ մետաղների բորվանադատների հիմքով կիսահաղորդիչ դյուրահալ ապակի կիրառելի միկրոէլեկտրոնիկայում (ղեկ.` տ.գ.դ. Ն. Կնյազյան)
  • Մշակվել են CaO-Al2O3-SiO2-Fe2O3-MeFn(Me-Mg,Ca,Al) համակարգի հիմքով բարձր արագությամբ ամրացող կապակցողներ շինությունների վերականգնման համար (ղեկ.` տ.գ.դ. Ն. Կնյազյան): 

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ

  • Շրջակա միջավայրի նախարարության պատվերով իրականացվել են «Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանի երկրաբանա-հրաբխագիտական առանձնահատկությունների նկարագրության, քարտեզագրման և անապատացման գործընթացի տվյալների վերլուծության աշխատանքները: Ներկայացվել է «Հատիս հրաբուխ» հուշարձանի գիտական և զբոսաշրջային արժեքի գնահատումը (ղեկ.` ե.գ.դ. Խ. Մելիքսեթյան):

ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ (ԵԻՍԻ)

  • Հայաստանի հյուսիսային մասում կառուցվել է առաջին դասի երկրադինամիկական կայան (ղեկ.` ե.գ.թ. Ջ. Կարապետյան)
  • Հայ-չինական համագործակցության շրջանակում հիմնավորվել է կայանների տեղադիրքերը, հաշվարկվել են հնարավոր երկրաշարժերի օջախի հիմնական պարամետրերի որոշման հնարավորությունները (ղեկ.`ե.գ.թ. Ջ. Կարապետյան)
  • Նախագծվել են հայրենական արտադրության սեյսմիկ կայաններ, որոնք տեղադրվել են Վլադիկովկասի և Մախաչկալայի սեյսմիկ կայաններում (ղեկ.` ե.գ.թ. Ջ. Կարապետյան)
  • Նախագծվել է սեյսմիկ տվյալների ստացման, պահպանման բազմաֆունկցիոնալ թվային լոգգեր (գրանցիչ) (ղեկ.` Հ. Շահպարոնյան):

    ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
    22.04.2024թ.
Фотогалерея

Анонсы
Публикации в прессе
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
с 01.01.2005г. сайт посещался
7 148 626

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  17:03, 11/11/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта - COVID-19
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am