Սույն թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ) տեղի կունենա «Գիտությունն այսօր» շարքի երրորդ սեմինարը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով:
Զեկուցմամբ հանդես կգա անվանի գիտնական, Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը։ Սեմինարի աշխատանքային լեզուն ռուսերենն է:
«Գիտությունն այսօր» սեմինարների շարքը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքը՝ երիտասարդների շրջանում գիտության հանրայնացման նպատակով։ Սեմինարներին կարող են մասնակցել ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողները և ավագ դպրոցների աշակերտները։ 2024 թվականի ընթացքում կանցկացվի թվով 8 սեմինար: 2024 թվականի դեկտեմբերին սեմինարների շարքին առավել ակտիվ մասնակցած ուսանողներն ու աշակերտները կստանան մասնակցության վկայականներ:
Սեմինարին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
09․04.2024թ.