Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Армен Седракян
Д.ф.-м.н., профессор
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
COVID-19
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Новости
04/04/2024
ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովն ընդունեց որոշում գիտության և կրթության ինտեգրման հարցի վերաբերյալ

Սույն թվականի ապրիլի 3-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ արտահերթ ընդհանուր ժողովը։ Օրակարգում ՀՀ պետական ԲՈՒՀ-երի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման հարցի քննարկումն էր։

Ընդհանուր ժողովը բացեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ Նա նշեց, որ ընդլայնված ժողովը հրավիրվել է ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենների առաջարկությամբ։ ՀՀ ԳԱԱ նախագահը ներկայացրեց, որ մինչև 2022թ․ կեսերը ՀՀ կառավարությունում զարգացվում էր Գիտությունների ազգային ակադեմիայի  կազմում խոշորացված գերազանցության կենտրոնների ստեղծման ռազմավարությունը։ «Կար որոշում յուրաքանչյուր տարի առնվազն երկու խոշորացված գերազանցության կենտրոն ստեղծել ԳԱԱ կազմում»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։ Նա նշեց, որ ՀՀ ԳԱԱ նախագահությունն ընդունել է երկու կենտրոնների ստեղծման որոշում և ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Այդ ժամանակ քննարկվում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որում ևս նշված էր ԳԱԱ կազմում խոշոր կենտրոնների ստեղծման մասին։ Սակայն այդ օրինագիծը ՀՀ կառավարությունում ընթացք չի ստացել։ «Հետագայում հասկացանք, որ դա կապված էր ակադեմիական քաղաքի գաղափարի հետ»,- ասաց Աշոտ Սաղյանը։ Նա նշեց, որ, այնուհետև, քննարկվում էր ԲՈՒՀ-երի և ԳԱԱ ինստիտուտների ինտեգրման հարցը։ «Այդ ժամանակ նախարարությունն ընդունեց ԳԱԱ ներկայացրած տարբերակը կրթության և գիտության ինտեգրման վերաբերյալ։ Գաղափարը փոխվեց աստիճանաբար, առաջ եկավ մասնակի միավորման, որից հետո միավորման գաղափարը, ստեղծվեց աշխատանքային խումբ, ես էլ էի ներգրավված», - ասաց Աշոտ Սաղյանը։ «Աշխատանքային խումբը մի քանի ամիս ակտիվ աշխատել է։ ՀՀ ԳԱԱ-ն ներկայացրել է իր տարբերակը։ Այնուհետև, Գիտության կոմիտեն ներկայացրեց ակադեմիայի առաջարկի լրիվ հակառակ տարբերակը։ Մեր վերջին հանդիպումը եղել է 2023թ․ հունվարի 3-ին, երբ ԲՈՒՀ-երի հետ կապված ընդունվեց որոշում։ Ինստիտուտների ինտեգրման հետ կապված հարցադրմանը եղավ արձագանք, որ կլինի լրացուցիչ քննարկում, կամ կառավարությունը կորոշի, թե որ առաջարկն է առաջ տանում։ Դրանից հետո մինչ օրս որևէ քննարկում չի եղել։ Սակայն վերջերս վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ակադեմիայում առկա խնդիրները և բարեփոխումների պլանը։ Վարչապետը նշել է, որ դեռևս վերջնական քննարկում չի եղել և վերջնական տարբերակ չկա», - ասաց Աշոտ Սաղյանը։

 

Նա հայտնեց, որ, այնուհետև, ԳԱԱ-ն համակարգի ինստիտուտների գիտական խորհուրդների որոշումներով ընդունված դիրքորոշումների հիման վրա  76 էջանոց փաստաթուղթ է ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Դրանից մոտ երկու շաբաթ հետո շրջանառության մեջ է դրվել փաստաթուղթ, որում արդեն ԳԱԱ ինստիտուտները բաշխված են ըստ կլաստերների, և ստեղծված են աշխատանքային խմբեր։ Այդ աշխատանքային խմբերում ակադեմիան չի ներառվել։ «Այսինքն, կարելի է ենթադրել, որ մեր ինստիտուտների առաջարկները չեն քննարկվել կամ չեն ընդունվել։ Այդ ժամանակ մենք ստացանք ահազանգներ մեր տնօրեններից, առաջարկեցին հավաքվել, քննարկել և գալ ընդհանուր դիրքորոշման։ Դրա համար հրավիրվել է այս արտահերթ ժողովը»,- ասաց Աշոտ Սաղյանը։

ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ ՀՀ  ԳԱԱ-ում բարեփոխումներ անելու համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, կանոնադրական փոփոխություններ, անհրաժեշտ է անցկացնել ՀՀ ԳԱԱ անդամների ընտրություններ։ «Առնվազն 4 անգամ մենք դիմել ենք այդ հարցերով, սակայն ընթացք չի ստացել։  Տարբեր երկրներում, այդ թվում՝ և եվրոպական, ես վերջերս շատ եմ եղել, տարբեր պետությունների ակադեմիաների հետ պայմանագրեր ենք կնքել, հանդիպել և խոսել եմ պետական լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ։ Բոլորն էլ բարձր կարծիքի են հայկական գիտության, հայոց Գիտությունների ազգային ակադեմիայի մասին, հարգալից վերաբերմունք բոլոր պետություններում բացի մեկ պետությունից»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։

Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Գայանե Շաբոյանը,  ՀՀ ԳԱԱ  Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վիգեն Թոփուզյանը, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի և գիտատեխնոլոգիական կենտրոնի ավագ գիտաշխատող Արփինե Հարությունյանը, պատմաբան Ալեքսան Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ  Արթուր Իշխանյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի որոշման նախագիծը։ ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովն ընդունեց որոշման նախագիծը, որը հնչած առաջարկների հիման վրա կլրամշակվի և կդրվի շրջանառության մեջ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
04․04․2024թ․

Фотогалерея

Анонсы








С 7-11 октября этого года международная организация "ИКРАНЕТ-Центр" организует международную конференцию "High Energy Astrophysics and Cosmology in the era of all-sky surveys (HEACOSS 2024)"

С 11 по 13 октября 2024 года в Национальной академии наук РА состоится всеармянская научная конференция "Eстественные науки, математика, техника, информатика в XXI веке: проблемы популяризации и обучения и пути их решения"

14-го октября 2024г.а в 15:00 в зале заседаний президиума Национальной академии наук РА в рамках "Научных докладов специалистов зарубежных стран" выступит иностранный член НАН РА, руководитель группы MAGIC Института физики Макса Планка Размик Мирзоян с докладом на тему "Гамма-лучи как вестники высших энергий Вселенной"

С 15-19 октября этого года приглашаем принять участие на 12-ом международном симпозиуме "Оптика и ее применения", который пройдет в Ереване (Армения) (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)). Срок регистрации: 15-ое августа 2024г.

С 4-6 ноября 2024 г., Институт физиологии имени Л.А. Орбели НАН РА организует международную конференцию «Разгадка тайн природы с помощью передовых подходов биовизуализации» (Ереван, Армения)

С 6 по 7 ноября 2024 года Институт языка им. Г. Ачаряна НАН РА организует международную научную конференцию "Изучение диалектного языка в странах СНГ"

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Публикации в прессе
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
media-center.am
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
с 01.01.2005г. сайт посещался
7 122 377

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  17:07, 11/10/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта - COVID-19
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am