Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Григорий Габриэлянц
доктор, профессор
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Международное сотрудничество
Молодежные программы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Карта сайта
COVID-19
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Новости
22/12/2023
ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» գիտագործնական աշխատաժողովը

Սույն թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» գիտագործնական աշխատաժողովը։ 

Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել փախստականության թեման գիտական հարթակում և քննարկել խնդիրները մի կողմից իրավաբանների, մյուս կողմից՝ քաղաքական որոշումներ կայացնողների հետ։ 

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։

«Աշխատաժողովը շատ կարևոր թեմայի է նվիրված։ Այն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն՝ հատկապես մեր օրերում։ Ադրբեջանահայության փախստականությունը հետևանք էր Ղարաբաղյան շարժման երկրորդ փուլի։ Առաջին փուլը սկսվել է 1918թ․, երբ ստեղծվեց Ադրբեջան պետությունը և սկսեց պայքար, որպեսզի

Ղարաբաղը ներառի իր տարածքի մեջ։ Արցախահայությունը պայքարում էր, որ լինի կա՛մ անկախ պետություն, կա՛մ Հայաստանի կազմում։ Արդյունքում, պայքարն ավարտվեց նրանով, որ 1923թ․ ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն Ադրբեջանի կազմում այն դեպքում, երբ Ղարաբաղի բնակչության 94 տոկոսը հայեր էին։ Ադրբեջանը վարում էր այնպիսի քաղաքականություն, որ Ղարաբաղում հայերը չամրապնդվեն և արտագաղթեն։ Չէր զարգացնում արդյունաբերությունը։ Մարզն ուներ ամբողջ 70 տարիների ընթացքում ագրարային տնտեսության կարգավիճակ։ Մի քանի թիվ դա ապացուցելու համար։ Կապիտալ ներդրումների ցուցանիշը բնակչության մեկ շնչի հաշվով Ղարաբաղում կազմում էր Ադրբեջանի ցուցանիշի 37,6 տոկոսը։ Տարածքի արդյունաբերական բեռնվածությունն երկու անգամ ցածր էր Ադրբեջանի միջին ցուցանիշից։ Իսկ 1960-1987թթ․ տարածքի միավորի հաշվով մարզում երեք անգամ պակաս հիմնական ֆոնդեր են ստեղծվել, քան Ադրբեջանում։ Այդպիսի քաղաքականության հետևանքով եթե 1926թ․ հայերի տեսակարար կշիռը ԼՂԻՄ-ում 94,4 տոկոս էր, ապա 

1979թ․ այն կազմել է 75,9 տոկոս։ Ընդ որում, եթե դիտարկում ենք Շուշի քաղաքը կոնկրետ մինչև խորհրդային կարգերի հաստատումը, 1914թ․ դրությամբ Շուշիում հայերի տեսակարար կշիռն ամբողջ բնակչության թվում 53,3 տոկոս էր, իսկ թաթարներինը՝ 44,8 տոկոս ։ Այսինքն, Շուշին հայկական քաղաք էր։

Որպեսզի փոխեն բնակչության կառուցվածքը, Շուշիում 1920թ․ մարտի 23-ին կազմակերպվեց ցեղասպանությանը համազոր ոճիր, որի հետևանքով 10,000 հայ սպանվեց։ Արդյունքում Շուշին դարձավ հիմնականում ադրբեջանաբնակ մինչև 1992թ․։

Ընդհանրապես, մինչև Ղարաբաղյան շարժման երկրորդ փուլի սկսվելը՝ 1988թ․, Ադրբեջանում ապրում էր մոտ 500,000 հայ։ Ղարաբաղյան շարժումը սկսվելուց հետո նրանք պատասխանեցին ագրեսիայով, ջարդերով

Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Շահումյանի շրջանում, Գետաշենի ենթաշրջանում։ Հայերին արտաքսեցին։ Մնաց հայ բնակչություն միայն Լեռնային Ղարաբաղում, որտեղ ստեղծվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այդտեղ ապրող բնակչության թիվն ընդամենը 120,000 էր։ Նրանց էլ վերջնականապես էթնիկ զտման ենթարկեցին այնտեղից արդեն մեր օրերում՝ 2020 և 2023թթ․ ընթացքում»,- ասաց Յուրի Սուվարյանը։

Նա աշխատաժողովի մասնակիցներին կոչ արեց բացահայտել և ներկայացնել ոչ միայն փախստականության խնդիրը, պատճառները, հետևանքները, իրավունքի պաշտպանության հարցերը, այլև առաջարկներ ներկայացնել Արցախի ճակատագիրը որոշելու ուղղությամբ։ «Սա շատ կարևոր է, որովհետև Արցախը պարզապես չի կարելի թողնել առանց հայերի, ովքեր թողել են իրենց պապենական հողերը, ունեցվածքը, գերեզմանները, մշակութային դարավոր հուշարձանները»,- ասաց նա։

 

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանն իր ելույթում նշեց․ «Փախստականության երևույթը սկսվում է առաջին կայսրությունների հետ և մինչ օրս շարունակվում է մնալ մեծ կայսրությունների քաղաքականության տիրույթում։ Այս երևույթի հետազոտությունը ներկայում պետք է հիմքեր ստեղծի հայկական պետականության ուժեղացման և գաղթականության սինդրոմը հաղթահարելու համար»։

Աշխատաժողովի նիստերի ընթացքում ներկայացվեց 16 զեկուցում՝ «1988-1992թթ․ փախստականության պատճառները և ընթացքը», «1988-1992թթ․ փախստականների ինտեգրացիան Հայաստանում և հետևանքները» և «Արցախի փախստականությունը» թեմաներով։ Աշխատաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և «Հազարաշեն» ՀԿ-ն։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22.12.2023թ․


Анонсы
Публикации в прессе
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
с 01.01.2005г. сайт посещался
7 149 449

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  17:10, 12/11/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Международное сотрудничество
Молодежные программы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки"
Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого - Наши заслуженные деятели - Объявления - Карта сайта - COVID-19
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am