National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Yuri Ogannessian
Dr. of Phys. and Math. Sciences, Professor
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
09/08/2023
«Մետաքսի ճանապարհի» ազդեցությունը հայ-չինական գիտական և մշակութային փոխհարաբերությունների զարգացման վրա

Սույն թվականի օգոստոսի 8-9-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Մետաքսի և թեյի ճանապարհների դերն ու ազդեցությունը ժողովուրդների և երկրների գիտության և մշակույթի զարգացման վրա» միջազգային գիտաժողով-ցուցահանդեսը՝ նվիրված «Գոտի և ճանապարհ» չինական նախաձեռնության 10-ամյակին։ 

Միջոցառումը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուծիանի թանգարանը և Հայ-չինական գործընկերության կենտրոնը։

Գիտաժողովին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուծիանի թանգարանի պատվիրակությունը, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, գիտնականներ Հայաստանից և արտերկրից։ 

«Գոտի և ճանապարհը» կամ «Նոր Մետաքսի ճանապարհը» Չինաստանի կառավարության կողմից 2013 թվականին ընդունված նախաձեռնություն է, որն ուղղված է ենթակառուցվածքների զարգացմանը, առևտրի խթանմանը և ներդրումներին: Այն նպատակ ունի խորացնելու առևտրատնտեսական և մշակութային կապերը Չինաստանի և նախաձեռնությանն անդամակցած երկրների միջև, որոնց թիվը հատել է 140-ը:

«Հայաստանը պատմականորեն «Մետաքսի ճանապարհի» կարևորագույն օղակներից է։ «Մետաքսի ճանապարհի» մի հատվածը միջնադարում անցել է Հայաստանի տարածքով։ Այս ճանապարհի վրա է գտնվել հայկական թագավորության մայրաքաղաք Անին, որի ծաղկման պատճառներից մեկը հենց «Մետաքսի ճանապարհն» է եղել։ Ցավոք, դեռ կան երկրներ, որոնք այլ երկրների սահմանները փակ են պահում։ Հայաստանի արևելյան և արևմտյան սահմանները շուրջ 30 տարի փակ են։  Մենք հույս ունենք, որ նման նախաձեռնությունները կօգնեն լուծել խնդիրները նոր մոտեցումներով՝ մշակութային, գիտական, տնտեսական կապերը զարգացնելու միջոցով», - ասաց ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը։ 

«Մեր երկու երկրներն էլ հին քաղաքակրթություններ են՝ իրենց պատմությամբ և մշակույթով: Թեև մեր երկրները հազարավոր կիլոմետրեր հեռու են, բարեկամական փոխհարաբերությունները գալիս է հին ժամանակներից: «Մետաքսի ճանապարհի» ժամանակաշրջանում մեր երկու ժողովուրդները խորը բարեկամություն են հաստատել՝ ոչ միայն տնտեսական և առևտրային փոխհարաբերություններ, այլ նաև մշակութային», - նշեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը։

««Ծովային Մետաքսի ճանապարհը» պատմության տարբեր ժամանակաշրջաններում հարուստ հետքեր և հարուստ ժառանգություն է թողել։ Այն դարձել է Չինաստանի և տարբեր երկրների փոխհարաբերությունների և մշակութային հարաբերությունների պատմական վկան՝ այդ թվում Հայաստանի և Չինաստանի։ Այսօր մենք ամրապնդում ենք այդ հարաբերությունները՝ նպաստելով դրանց խորացմանն ու զարգացմանը», - ասաց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուծիանի թանգարանի տնօրեն, պրոֆեսոր Ֆու Քիշենգը։  

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը, անդրադառնալով չինական կողմի հետ համագործակցությանը, նշեց․ «Կարևորում ենք հնագույն մշակույթը կրող այս երկրի տարբեր ԲՈՒՀ-երի հետ ուսումնական ծրագրերի իրականացումը։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական, իսկ այս գիտաժողովի արդյունքները կամրապնդեն եղած կապերը»։

ՀՀ վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանը շեշտեց․ «Կարևոր է, որ մեր երկու հինավուրց պետությունները միմյանց ավելի լավ ճանաչեն, հաղորդակցվեն։ Այստեղ կարևոր դեր ունի մշակութային և գիտակրթական համագործակցությունը։ Կարծում եմ, որ մենք կարող ենք նաև գիտական լուրջ փոխգործակցություն ձևավորել չինացի մեր գործընկերների հետ»։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջային արդյունքի զարգացման խորհրդական Անահիտ Ոսկանյանը շեշտեց, որ «Մետաքսի ճանապարհը» կարևորվում է որպես միջազգային մշակութային փոխանակման ուղի, և զբոսաշրջության ոլորտի զարգացման ծրագրերից մեկն է «Մետաքսի ճանապարհի» կլաստերի ձևավորումը, որն ընդգրկելու է Վայոց ձորից մինչև Գեղարքունիքի մարզ՝ Սելիմի լեռնանցքն ընդգրկող հատվածը։ 

Գիտաժողովի ժամանակ ստորագրվեց համագործակցության հուշագիր ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուծիանի թանգարանի միջև։ 

Միջոցառման մասնակիցները Երկրաբանական թանգարանում դիտեցին «Ծովային Մետաքսի ճանապարհ. Յոթ նահանգների մշակութային մասունքների համատեղ ցուցահանդեսը»։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
09․08․2023թ․

Photogallery

Notices








On December 8, 2023, the European Union is organising a training workshop in Armenia on EU sanctions. The workshop is addressed to Armenian private operators who are interested in improving their awareness of EU sanctions and their application, and to facilitate cooperation to counter possible circumvention of these measures. The deadline for registrations is 29 November 2023

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակի» հայցման 2023թ. հայտերի մրցույթ

The Ministry of Education, Science, Culture and Sports of the Republic of Armenia has launched the "100 Ideas for Armenia" competition for innovative projects and scientific and technical developments. For more information see: http://escs.am/

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2023 году

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
27/11/2023

ԼՂ-ից բռնի տեղահանվածներն աշխատանքի են անցել Հայաստանի գիտական կենտրոններում
1lurer.am
25/11/2023

Շրջակա միջավայրի հետազոտություններ՝ հեռազննման տեխնոլոգիաների կիրառմամբ
1lurer.am
24/11/2023

Ընդհանուր 930 մլն դրամ արժողությամբ 60 սարք և սարքավորում՝ գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար
scs.am
21/11/2023

Գյուտերի առևտրայնացում. հայկական միտքն ու միջազգային շուկայի պահանջները
1lurer.am
This site has been visited
6 756 083

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:12, 30/11/2023 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2023 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am