Սույն թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 9։30-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության մեծ դահլիճում (ք․ Երևան, Բաղրամյան 24) տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 30-ամյակին և կենտրոնի հիմնադիր, դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի 70-ամյակին նվիրված միջոցառում։
Կցուցադրվի Արմեն Սաղաթելյանին նվիրված «Իմ սիրտը լեռներում է․․․» ֆիլմը, որին կհաջորդեն պրոֆեսոր Սաղաթելյանի ընտանիքի, գործընկերների, աշակերտների ելույթները։ Այնուհետև կմեկնարկի «ՀՀ շրջակա միջավայրի խնդիրները, գիտություն, կրթություն, իրազեկում, մոնիթորինգ, որոշումների կայացում» խորագրով պլենար քննարկումը, որին հրավիրված են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ՇՄՆ
«Հիդրոօդերևութաբանության միջավայրի նախարարության, ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում կմեկնարկի «Շրջակա միջավայրի գիտություններ. շրջակա միջավայր և սնունդ» խորագրով երիտասարդական 3-րդ ամառային դպրոցը՝ նվիրված դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի հիշատակին:
Միջոցառումը կշարունակվի օգոստոսի 3-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում (ք․ Երևան, Աբովյան 68)։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
31․07.2023թ.