National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N318 Մայիս 2018թ.
N318
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Նորություններ
Գիտաժողովներ
Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները
Լուսանկարներ
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
07/07/2017
ՀՀ ԳԱԱ-ն և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հստակեցրին համագործակցության ուղղությունները

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը   (ՀԱԱՀ) հստակեցրին համագործակցության ուղղությունները հուլիսի 7-ին տեղի ունեցած ՀՀ ԳԱԱ նախագահության արտագնա նիստում: 
ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն իր ելույթում ասաց. «ՀՀ ԳԱԱ ինստիտուտների առաջատար մասնագետները միշտ էլ կապ են ունեցել մեր ԲՈՒՀ-ական համակարգի հետ, մասնակցել են գիտական  հիտազոտություններին:
ՀՀ ԳԱԱ համակարգում կան գիտահետազոտական ինստիտուտներ, որոնց հիմնարար հետազոտությունների մի մասն անմիջապես առնչվում է գյուղատնտեսական հետազոտություններին,  գյուղատնտեսական արտադրության խնդիրներին: Դա վերաբերում է համաճարակներին, սննդի անվտանգությանը և նոր գաղափարներին, որոնք կապված են արտադրության արդյունավետության հետ: Հաշվի առնելով այն առաջարկները, որոնք կձևակերպվեն որպես հիմնարար և կիրառական բնույթի համատեղ հետազոտություններ, կդիմենք  պետական պատվերի ձևավորման հարցով ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտե»: 

20170707_big.jpg
Իր ողջույնի ելույթում ՀԱԱՀ ռեկտոր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արշալույս Թարվերդյանն ասաց. «Մեր  հիմնական նպատակն է ճշգրտել այն հնարավոր ուղղությունները, որոնք թույլ կտան Գիտությունների ազգային ակադեմիայի համապատասխան գիտական կենտրոնների, ինստիտուտների հետ համատեղ ուժերով լուծել խնդիրներն ավելի արագ, ավելի արդյունավետ և նպաստել գյուղատնտեսության զարգացմանը»: 

Նիստի ընթացքում ներկայացվեցին գիտական զեկուցումներ հետևյալ հիմնախնդիրների վերաբերյալ. 

  • բուսաբուծության արդյունավետության բարձրացում
  • անասնաբուծություն և տոհմաբուծություն
  • բուսական և կենդանական ծագման հումքի վերամշակման տեխնոլոգիաներ
  • սննդի անվտանգություն
  • գյուղատնտեսական արտադրության մեքենայացում
  • հողային և ջրային պաշարների պահպանում, գույքագրում և օգտագործում
  • ագրարային քաղաքականության վարում և գյուղատնտեսության կոոպերացիա:

Նիստին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Լևոն Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ շահագրգիռ գիտական կազմակերպությունների տնօրենները, ՀԱԱՀ պրոֆեսորադասախոսական կազմը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
07.07.2017թ.

Վերջին հայտարարություններ
2018 թ. հուլիսի 26-ին, ժամը 15:00-ին ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի նիստերի դահլիճում (Երևան, Օրբելի եղբայրների 22, 1-ին հարկ) տեղի կունենա պրոֆ. Ստանիսլավ Եմելյանովի (ԱՄՆ) «Լույս, ձայն, նանոգործոններ. զարգացնելով վիզուալիզացիան և թերապևտիկ տեխնոլոգիաները» թեմայով դասախոսությունը: Մուտքն ազատ է

ՀՀ ԳԱԱ Լ.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը ս.թ. սեպտեմբերի 22-26-ը Երևանում կազմակերպում է «Կենդանական, բուսական և մանրէաբանական թույների հետազոտական և կլինիկական ասպեկտները» խորագրով Թունաբանության միջազգային միության եվրոպական բաժանմունքի 19-րդ կոնգրեսը

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2018 թ. նոյեմբերի 14-ին կազմակերպում է «Հումանիտար և հասարակական գիտությունները ակադեմիական համակարգում» թեմայով գիտաժողով` նվիրված ՀՀ ԳԱԱ 75-ամյակին

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2018 թ. նոյեմբերի 15-ին կազմակերպում է գիտաժողով նվիրված UNESCO-ի հռչակած փիլիսոփայության միջազգային օրվան

ՀՀ 2018 թ. պետական բյուջեից ֆինանսավորման երաշխավորված գիտական միջոցառումների ցանկ

ՀՀ 2018 թ. պետական բյուջեից ֆինանսավորման երաշխավորված երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկ

Հրապարակումներ մամուլում
15/06/2018
Հնագետներն այս տարի կուսումնասիրեն Ելփին գյուղի տարածքում գտնվող ժայռափոր «Մհերի դուռ»-ը
armenpress.am
13/06/2018
Горизонт-2020 - Экзамен Для Ученых Армении
golosarmenii.am
11/06/2018
Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի ներդաշնակության սկզբունքի վրա
armenpress.am
11/06/2018
Землетрясения Не Остановить, Но...
golosarmenii.am
10/06/2018
«Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագիրը» ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը. հայտարարություն
aravot.am
09/06/2018
Встреча президента РАН академика РАН Сергеева А.М. с президентом Национальной академии наук Республики Армения
ras.ru
Կայքը հաճախել են
1 507 373

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ լոգոտիպ (սև, կապույտ)
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  09:57, 25/06/2018 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Նորություններ - Գիտաժողովներ - Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները - Լուսանկարներ - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2018, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM)
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք գրել webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: