Սույն թվականի հուլիսի 5-ին Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի (6IMCA) շրջանակներում տեղի ունեցավ կենսաբժշկության ոլորտի հիմնարար և տրանսլացիոն հետազոտություններին նվիրված սատելիտային սիմպոզիումը։ Այն կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը։ Սիմպոզիումի ընթացքում կենսաբժշկության ոլորտի հետազոտական խմբերը և ստարտափերը ներկայացրին իրենց հիմնարար, կիրառական և տրանսլիացիոն հետազոտությունների արդյունքները։ Տեղի ունեցան քննարկումներ գենոմիկայի, ճառագայթային
կենսաբանության, իմունաբանության ոլորտների, դեղագիտության բնագավառում մեքենայական ուսուցման և արհեստական բանականության վերաբերյալ։ Սիմպոզիումը հնարավորություն տվեց բժշկական հանրությանը ներկայացնել Հայաստանում հետազոտությունների, գիտական համագործակցություններ իրականացնելու և հետաքրքիր արդյունքներ ստանալու մեծ ներուժը:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
11.07.2023թ․