ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Ալեքսանդր Չուբարյան
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
13/03/2023
ՀՀ ԳԱԱ-ն և ԵՊՀ-ն քննարկեցին գիտության և կրթության ոլորտների խնդիրները և զարգացման հեռանկարները

Սույն թվականի մարտի 9-ին տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության, ինստիտուտների տնօրենների հանդիպումը Երևանի պետական համալսարանի գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանի և պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին գիտության և կրթության ոլորտների զարգացման հեռանկարները, ակադեմիական և ԲՈՒՀ-ական գիտության ինտեգրման հնարավոր տարբերակները։

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ասաց․ «Աշխարհում չկա մոդել, որը կիրառելի լինի բոլոր պետությունների համար։ Յուրաքանչյուր պետություն պատրաստում է սիմբիոզի մի տարբերակ՝ հարմարեցնելով աշխարհաքաղաքական իրավիճակին, պետության խնդիրներին, առանձնահատկություններին, կրթության և գիտության ոլորտների զարգացման իր երկրի ավանդույթներին։ Մեզ համար էլ ընդունելի է այդպիսի տարբերակը»։

Նա նշեց, որ Եվրոպական հանձնաժողովի դիտորդական խումբը մշտադիտարկում է անցկացրել Հայաստանում կրթության և գիտության ոլորտներում և որպես առավել իրատեսական մեր երկրի համար առաջարկել է տարբերակ, որը համահունչ է ֆրանսիական CNRS-ին (Գիտահետազոտական ազգային կենտրոն)։ «Համաձայն այդ տարբերակի՝ ԳԱԱ-ն իր համակարգով կարող է կատարել միջանկյալ դեր կրթության և արդյունաբերության միջև։ Սա ցանցային համակարգ է, որը ներկայում հաջողությամբ կիրառվում է մի շարք եվրոպական առաջատար պետություններում։ Սա մեզ համար առավել իրատեսական է, քանի որ հիմնարար գիտության զարգացմանը զուգահեռ զբաղվում է նաև գիտության կիրառական բաղադրիչի զարգացման հիմնահարցերով։ Մենք այսօր չունենք ճյուղային ինստիտուտներ, որոնց նպատակն է հիմնարար արդյունքները վերածել կիրառականի և առաջարկել ներդրման։ Օտարումից 

ընդամենը երկու ինստիտուտ է փրկվել՝ Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը և Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան։ Այսօր մեզ պետք են ինստիտուտներ, որոնք կզբաղվեն գիտահեն տնտեսության և ռազմաարդյունաբերության համար գիտական հենք ստեղծելու հիմնահարցերով։ Դա նշված է կառավարության կողմից ընդունված ՀՀ-ում գիտության զարգացման ռազմավարական ծրագրում։ Տնտեսության համար գիտական հենք պետք է ստեղծեն մեր ինստիտուտները, ուրիշ ինստիտուտներ չկան, հետևաբար, ՀՀ ԳԱԱ կազմակերպությունները, բացի հիմնարար գիտությունից, լրջորեն պետք է զբաղվեն նաև կիրառական գիտությամբ», - ասաց Աշոտ Սաղյանը։

Նա նշեց, որ ԳԱԱ-ն իր հիմնարար հետազոտությունների մասով ամբողջությամբ կարող է ինտեգրվել ԲՈՒՀ-ական համակարգի հետ, իսկ կիրառական մասով՝ տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպությունների հետ։ «Դրա համար կառավարությունը պետք է ՀՀ ԳԱԱ-ին իջեցնի պատվերներ՝ տնտեսության զարգացման, պաշտպանության համակարգի ամրապնդման  և այլ ռազմավարական ուղղություններով։ Բայց, ցավոք, դա չի կատարվում։ Ես մեկուկես տարի է՝ ԳԱԱ նախագահն եմ, այդ ընթացքում որևէ պատվեր որևէ գերատեսչությունից չենք ստացել։ Պետք է այս հարցին ճիշտ լուծում տրվի, ինստիտուտները պետք է պահանջարկով պայմանավորված պատվերներ իրականացնեն պետության առկա խնդիրների լուծման համար։ Ինչ վերաբերում է ԲՈՒՀ-ական գիտության զարգացմանն աջակցելուն, մենք պատրաստ ենք մեր ամբողջ գիտական ներուժը  ներդնել ԲՈՒՀ-ական համակարգի զարգացման գործընթացներում։ Մենք առաջարկել ենք տարբերակ, համաձայն որի ԳԱԱ-ի ինստիտուտների այն լաբորատորիաները, սեկտորները, բաժինները, որոնք իրենց մասնագիտական գործունեությամբ լիարժեք համապատասխանում են ԲՈՒՀ-ի որևէ ստորաբաժանման (ամբիոն, ինստիտուտ, կենտրոն) գիտական ուղղվածությանը, կարող են միավորվել՝ փոխադարձ համաձայնության պայմաններում։ Այնուհետև, ՀՀ ԳԱԱ ինստիտուտներն անհրաժեշտ բարեփոխումներից հետո կարող են համագործակցել ԲՈՒՀ-ի նոր ձևավորված կամ առկա, բայց հզորացված գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների, լաբորատորիաների հետ համատեղ դրամաշնորհային և այլ բնույթի ծրագրերի միջոցով։ Այսինքն, ՀՀ ԳԱԱ-ն մասնակցում է ԲՈՒՀ-ի գիտահետազոտական բաղադրիչի հզորացմանն ու արդիականացմանը, միաժամանակ, նաև համատեղ հետազոտական ծրագրերի միջոցով ինտեգրվում է ԲՈՒՀ-ական գիտության հետ։ Արդյունքում ունենում ենք համատեղ տպագրված գիտական հոդվածներ, մենագրություններ, դասագրքեր, կադրերի պատրաստում, գիտաժողովների անցկացում և այլն։ Իրականում սա ինտեգրման այն ցանցային տարբերակն է, որը մեզ առաջարկել են եվրոպական փորձագետները և որը բովանդակությամբ համահունչ է CNRS-ին», - ասաց Աշոտ Սաղյանը։

ՀՀ ԳԱԱ նախագահը շեշտեց, որ ակադեմիայի ինստիտուտների և ԲՈՒՀ-երի միջև համագործակցությունն ինչ-որ տեղ պետք է լինի «պարտադրված» պետության կողմից։  «Գիտության կոմիտեն դրամաշնորհային ծրագրերի մրցույթ հայտարարելիս պետք է պահանջի, որ դրանք լինեն համատեղ ԳԱԱ-ի և ԲՈՒՀ-ի գիտական խմբերի միջև, իսկ արդյունքները դառնան համատեղ սեփականություն։ Այս պարագայում գիտահետազոտական ինստիտուտը կունենա հնարավորություն համագործակցելու համալսարանների հետ և իր ծառայությունները մատուցելու այն գերատեսչություններին, որոնք պատասխանատու են տնտեսության զարգացման համար։ Ինստիտուտը մեկ ԲՈՒՀ-ի կազմի մեջ լինելով չի ունենա այդ ազատությունը, իր գիտությունը դառնալու է ԲՈՒՀ-ական, իսկ կիրառական գիտությունն անցնելու է երկրորդ պլան կամ աստիճանաբար վերանալու է։ Կիրառական գիտությունը շատ կարևոր է մեր պետության զարգացման համար», - ասաց Աշոտ Սաղյանը։

ՀՀ ԳԱԱ նախագահի գիտության և տեխնոլոգիաների գծով տեղակալ Վարդան Սահակյանը նշեց․ «Հայաստանի համար առաջարկված մոդելը ենթադրում է ակադեմիական և ԲՈՒՀ-ական համակարգերի սահուն ու անցնցում համագործակցություն՝ ներմուծելով գիտակրթական կլաստերներ և այլ հասկացություններ, իրականացնելով համատեղ գիտակրթական նախաձեռնություններ։ Ցանկացած ցնցում, արագ որոշում կարող է խաթարել այս կամ այն համակարգի կայուն զարգացումը»։

ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը ներկայացրեց ԵՊՀ-ի տպագրությունների վիճակագրությունը․ «ԵՊՀ-ն ներկայում տպագրում է ՀՀ-ից միջազգային շտեմարաններում տպագրված հոդվածների 20-30 տոկոսը։ Դա ահռելի թիվ է, և ԵՊՀ-ն միջազգային շտեմարաններում ունի կայուն, առաջադեմ դիրք Հայաստանի մակարդակով»։

ՀՀ ԳԱԱ համակարգի ինստիտուտների՝ ԲՈՒՀ-երի հետ հնարավոր միացման վերաբերյալ նա ասաց․ «Մենք սերտ համագործակցում ենք գիտական ինստիտուտների հետ։ Գուցե պետք է տեսանելիության վրա աշխատենք, որպեսզի այդ համագործակցությունը երևա։ Ի՞նչ է ենթադրում միավորվել։ Բազմաթիվ հարցեր են առաջանում։ Մենք չենք տեսել որևէ փաստաթուղթ, բայց ինչ-որ փաստաթուղթ պետք է տեսնենք, որ կարողանանք կարծիք ձևավորել»։ 

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց․ «Փաստաթուղթ չկա, բայց կա պարտադրանք։ Կա գաղափար, որի իրականացման դեպքում ակադեմիական գիտությունը կփոշիանա։ Տարբեր հանրապետությունների փորձը մեր աչքի առաջ է։  Մենք կողմ ենք սերտ համագործակցությանը, չկա անհրաժեշտություն միավորվելու։ Ո՛չ գիտությունը կշահի, ո՛չ կրթությունը»։

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի  տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը նշեց․ «Պետք է օգտագործել ակադեմիական ինստիտուտների ներուժը համալսարանական կրթության մակարդակը բարձրացնելու համար։ Օրինակ, կարող է լինել համատեղ մագիստրատուրա։ Արհեստական միավորումը կարող է խորացնել խնդիրները»:

ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանը նշեց․ «Խոսքը չպետք է գնա մեխանիկական միացման մասին, դա անիմաստ է։ Կրթական համակարգը կարող է օգտակար լինել և ներառել իր մեջ գիտականը, եթե մենք ունենանք ուսանողակենտրոն համակարգ, իսկ մենք չունենք նման համակարգ։ Պետք է տեսնել՝ ինչ ունենք իրականում, հետո փորձել իրականացնել այդ միացումը, որպեսզի արդյունավետ լինի»։

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանի կարծիքով՝ պետք է ուժեղացնել համագործակցությունը և շարժվել ինտեգրման ճանապարհով։ «Ակադեմիական ինստիտուտների հետ միշտ էլ համագործակցել ենք և համագործակցելու ենք։ Եթե մեր համագործակցությունը ճիշտ օգտագործենք, հաջողությունը մեծ կլինի», - ասաց Մարատ Գրիգորյանը։

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի փոխտնօրեն Գոհար Ցականովան նշեց, որ ինստիտուտն ակտիվ համագործակցում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի հետ և առաջարկեց խորացնել համագործակցությունը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
13.03.2023թ. 

Լուսանկարներ

Ազդեր








Ս.թ. ապրիլի 1-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Մագնիսաչափությունը՝ միջուկային սպին-բևեռացված 14N-ով ադամանդում NV-կենտրոնների հիման վրա» թեմայով սեմինար, որը կներկայացնի Լատվիայի համալսարանի պրոֆեսոր Մարցիս Աուզինշը

Ս.թ. մարտի 21-ին ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը կազմակերպում է «Ֆրանսերեն տպագիր ժառանգության ոսկե ֆոնդը» խորագրով միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան: Միջոցառումը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի կլոր դահլիճում

Սույն թվականի մարտի 6-ին ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա Նովա Գորիցայի համալսարանի (Սլովենիա, ԵՄ) դոցենտ Արտեմ Բադասյանի «Ջրում սպիտակուցների կոնֆորմացիաների տեսական և փորձառական հարցեր» թեմայով գիտական զեկուցումը

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը սկսում է «Գիտական աշխատություններ» պարբերականի 2024թ.1 (27) հատորի հոդվածների ընդունումը: Առաջնահերթությունը տրվում է անգլերեն և ռուսերեն լեզուներով հոդվածներին: Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024թ. մարտի 1-ը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

2024թ․ մարտի 28-30-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը անցկացնելու են «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ» թեմայով միջազգային գիտաժողով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
27/03/2024

«Օպերային թատրոնի ստեղծագործական անձնակազմի արածը սխրանք է»
aravot.am
27/03/2024

Կլիմայի փոփոխության ազդեցությունը Հայաստանի ջրային ռեսուրսների վրա
1lurer.am
25/03/2024

Ակադեմիական քաղաքի պարագայում գիտական համակարգի 2/3-ը կկրճատվի
hraparak.am
25/03/2024

Այդ կարգի ցնցումների կարիք ո՛չ երկիրն ունի, ո՛չ էլ մեր գիտությունը
hraparak.am
Կայքը հաճախել են
6 932 449

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:54, 28/03/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: