National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Vartan Gregorian
Dr., Professor
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
05/09/2022
Հայ-իրանական գիտական համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումներ՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում

Սույն թվականի սեպտեմբերի 2-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Այն ստորագրեցին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնում: Հուշագրի կնքումը իրականություն է դարձել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի ակտիվ ջանքերի շնորհիվ։

Հուշագրով նախատեսվում է արևելագիտությանը վերաբերող գրականության ցանկերի  փոխանակում, համատեղ գիտաժողովների, վեբինարների, կլոր սեղանների անցկացում, «Հրաչյա Աճառյան»-ի անվան մրցանակաբաշխության շրջանակներում լավագույն իրանագետ անվանակարգի սահմանում: 

Հանդիպմանը ներկա էին բարերար Հովսեփ Ավետյանը, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր առաջին դեսպան Վահան Բայբուրդյանը, Իրանի մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, Իրանի մեջլիսի նախկին պատգամավոր Կարեն Խանլարյանը, Թավրիզի պետական համալսարանի ռեկտոր դոկտոր Սաֆար Սադեն, Թեհրանում «Ալիք» օրաթերթի արտոնատեր Ալբերտ Աճեմյանը, քաղաքական, մշակութային, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ ինչպես Իրանից, այնպես էլ Հայաստանից: 

«Իրանը մեզ համար ունի առանձնահատուկ նշանակություն: Մեր երկու ժողովուրդները ստեղծել են յուրահատուկ քաղաքակրթություն:  Արևելագիտության ինստիտուտի առաջնահերթություններից է իրանագիտության ոլորտում ուսումնասիրությունների խորացումը», - ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային ընդգծեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ համագործակցության արդյունավետությունը:  

«Հայ-իրանական հարաբերություններն ունեն մի քանի հազար տարվա պատմություն, բարեկամություն, մշակույթ և ամուր կապեր: Ես լիահույս եմ, որ մենք կկարողանանք Արևելագիտության ինստիտուտի հետ լավ համագործակցություն ձևավորել», - ասաց Թավրիզի պետական համալսարանի ռեկտոր դոկտոր Սաֆար Սադեն: Նա ցանկություն հայտնեց մոտ ժամանակներս համագործակցության հուշագիր ստորագրել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ։ 

Հուշագրի ստորագրմանը հաջորդեց «Հայաստան-Իրան. պատմական անցյալը և ներկան» ժողովածուի շնորհանդեսը: Այն ամփոփում է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված գիտաժողովի արդյունքները: Ժողովածուն ընդգրկում է երկու երկրների դեսպանների ելույթները տարբեր ժամանակներում, հայ և իրանցի գիտնականների զեկույցները: ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ, ժողովածուի գլխավոր խմբագիր Գոհար Իսկանդարյանը ներկայացրեց ժողովածուում կիրառված նորարարությունը՝ QR կոդը, որն ապահովում է 2020թ. փետրվարի 9-10-ին տեղի ունեցած գիտաժողովի տեսագրությունը։

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կողմից շնորհակալագիր հանձնվեց բարերար Հովսեփ Ավետյանին հայրենանվեր գործունեության համար: Ավետյան ընտանիքի օժանդակությամբ վերանորոգվել և վերակահավորվել է Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժինը:

«Արևելագիտության ինստիտուտի և Ավետյան ընտանիքի միջև համագործակցության շնորհիվ մեր ինստիտուտի գիտական միջավայրն ավելի բարելավվեց: Մենք շատ շնորհակալ ենք Ավետյան ընտանիքին: Այս ամենն էլ ավելի կնպաստի մեր նոր գիտական արդյունքների ստացմանը»,- ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը:  

«Գիտության մշակների համար ստեղծվել են արժանապատիվ պայմաններ, և մենք պետք է ավելի ակտիվացնենք մեր համագործակցությունը: Հայաստանը և Իրանը միշտ պետք է խոսեն, գտնեն շփման եզրեր և ընդհանուր շահեր»,- ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանը՝ շնորհակալություն հայտնելով Ավետյան ընտանիքին: 

«Մեզ համար մեծ պատիվ է համագործակցել այս գիտական կենտրոնի հետ: Ներկայում Իրան-Հայաստան հարաբերությունները կարևոր փուլում են, և կենտրոնը կարող է օգտակար լինել այդ հարաբերությունների զարգացման գործում», - ասաց Հովսեփ Ավետյանը: 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
05.09.2022թ.


Notices








On April 23, 2024, at 10:30, the Annual General Meeting of NAS RA on the main results of the scientific and scientific-organizational activity of the National Academy of Sciences of the Republic of Armenia for 2023 will be held. The Annual General Meetings of the Divisions of Sciences will be held on April 22 at 10:00

The Institute of Physical Research of NAS of Armenia in collaboration with the IPR Armenia Optica Student Chapter have announced a photo contest entitled "Light through the Eyes of a Photographer" dedicated to the International Day of Light. The registration deadline for the competition is May 1

Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը

On April 5 2024, a seminar on the topic "Advanced channeling Technologies: Strong external Electromagnetic fields to guide charged and Neutral Beams" will be held at the conference hall of the NAS RA Presidum which will be presented by professor of the Institute of Nuclear Physics (Italy) Sultan Dabagov

On April 1st 2024, a seminar on the topic "Magnetometry with nuclear spin-polarized 14N in NV centers in diamond" will be held at the conference hall of the RA NAS Presidium which will be presented by professor of the University of Latvia Marcis Auzinsh

The Shirak Center for Armenological Studies of NAS RA is starting to publish the 1 (27) volume of the "Scientific Works" journal for 2024. Priority is given to articles in English and Russian. The deadline for receiving articles is March 1, 2024

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
15/04/2024

Ֆինանսական փոխհատուցում կտրամադրվի գիտական աշխատանքների հրատարակության համար․ նոր կարգ
escs.am
12/04/2024

Մեկնարկել է «Երկակի նշանակության գիտական նախագծեր 2024» մրցույթը
escs.am
12/04/2024

Նոր կարգ՝ ուղղված արշավախմբերի կազմակերպանը, գիտական գործուղման ճանապարհածախսի փոխհատուցմանը
escs.am
11/04/2024

Արցախի՝ աղվանական ներկայացվող կոթողները որևէ կապ չունեն աղվանների և կովկասյան բնիկ հանրույթների հետ․ Monument Watch
news.am
This site has been visited
6 957 557

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  20:07, 23/04/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am