Սույն թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24) տեղի կունենա տարեկան ընդհանուր ժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 2021թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին:
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը կներկայացնի ՀՀ ԳԱԱ 2021թ-ի գիտական գործունեության հիմնական արդյունքները: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը կներկայացնի ՀՀ ԳԱԱ 2021թ-ի գիտակազմակերպական գործունեությունը:
Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը հանդես կգա «Պարբերական աղյուսակի նոր տարրեր» զեկույցով:
Ժողովի ժամանակ կքննարկվեն ՀՀ ԳԱԱ 2021թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:
ՀՀ ԳԱԱ բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները կանցկացվեն ապրիլի 28-ին՝ ժամը 10:00-ին: ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24/2), ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ), ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը՝ ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24), ՀՀ ԳԱԱ Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը՝ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24 ա), ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24 ա):
Բաժանմունքների 2021թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները կներկայացնեն բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
27.04.2022թ.