Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Вартан Грегорян
доктор, профессор
COVID-19
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Новости
30/11/2021
ՀՀ ԳԱԱ-ում գիտաժողովով նշանավորվեց Ֆեոդոր Դոստոևսկու, Նիկոլայ Նեկրասովի և Գյուստավ Ֆլոբերի ծննդյան 200-ամյակները

   Ս.թ. նոյեմբերի 30-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Համաշխարհային դասական գրականությունը՝ ազգային գրականությունների համատեքստում» հոբելյանական գիտաժողովը՝ նվիրված Ֆեոդոր Դոստոևսկու, Նիկոլայ Նեկրասովի և Գյուստավ Ֆլոբերի ծննդյան 200-ամյակներին: Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը Ռուսաստանի Դաշնության Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի հետ համատեղ՝  ՀՀ գիտության կոմիտեի աջակցությամբ:
   ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը իր ողջույնի խոսքում շեշտեց ՀՀ ԳԱԱ և ՌԳԱ երկու ինստիտուտների համագործակցության կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կկրի մշտական բնույթ: «2019 թվականը հայ ժողովրդի համար անցկացվեց երկու մեծ գործիչների՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակի հովանու ներքո։ Հայաստանի Հանրապետությունից դուրս այս հոբելյանները նշվեցին Մոսկվայում՝  Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի կողմից կազմակերպված գիտաժողովի ժամանակ: 2020 թվականին լրացավ կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի և Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակը։ Հայաստանից դուրս այս միջոցառումներն անցկացվեցին Սանկտ Պետերբուրգում կազմակերպված միջազգային գիտաժողովի ժամանակ: Այս տարին գիտության և մշակույթի տեսանկյունից միջազգային հանրության և մեր ժողովրդի համար նշանավորվում է ռուս և համաշխարհային գրականության ականավոր գործիչներ Ֆեոդոր Դոստոևսկու, Նիկոլայ Նեկրասովի և Գյուստավ Ֆլոբերի ծննդյան 200-ամյակով։ Ուրախալի է, որ այս գիտաժողովը կազմակերպվել է նախորդ երկու գիտաժողովների ձևաչափով՝ երկու երկրների անվանի գրականագետների, լեզվաբանների, արվեստաբանների և պատմաբանների մասնակցությամբ», - ասաց Աշոտ Սաղյանը։
   Նա հիշեցրեց, որ այս տարվա նոյեմբերի 5-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջև ստորագրվել է գիտական համագործակցության պայմանագիր, որում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում պատմական և բանասիրական գիտությունները։ «Այսօրվա համաժողովը կդառնա մեր համատեղ համագործակցության կարևոր էջերից մեկը», - նշեց Աշոտ Սաղյանը։ Նա նաև շեշտեց, որ ներկայում ՀՀ ԳԱԱ-ում հատուկ ուշադրություն է դարձվում երիտասարդ մասնագետների գիտական առաջընթացին։ «Ուրախալի է, որ այս գիտաժողովի մի շարք զեկույցների հեղինակները երիտասարդ մասնագետներն են Հայաստանի տարբեր գիտական կազմակերպություններից, այդ թվում՝ մագիստրոսներ։ Այս հանգամանքը վկայում է, որ պատրաստվում է ռուս և համաշխարհային գրականությամբ զբաղվող գրականագետների արժանի փոխարինում, և երկկողմ համագործակցությամբ կշարունակվեն այն ավանդույթները, որոնք ժառանգել ենք խորհրդային ժամանակներից», - ասաց ակադեմիկոս Սաղյանը:

   ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ ռուս և համաշխարհային գրականության մեջ անգնահատելի է Ֆեոդոր Դոստոևսկու, Նիկոլայ Նեկրասովի և Գյուստավ Ֆլոբերի ավանդը: «Այս գիտաժողովը հերթական քայլն է Հայաստանի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիաների կապերի ամրապնդման ուղղությամբ, ինչը շատ կարևոր է մեր երկրների համար», - ասաց Սերգեյ Կոպիրկինը:
   ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն ասաց, որ Ղազախստանի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում նախկին խորհրդային պետությունների միջև մշակութային և գրական կապերի ամրապնդմանը և հետագա զարգացմանը, որը կրում է պատմական բնույթ: 
   ՌԴ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի տնօրեն Վադիմ Պոլոնսկին նշեց, որ այս տարի Հայաստանը կարևոր տեղ է զբաղեցնում գրական մեծությունների հոբելյանների օրացույցում: «Շատ կարևոր է, որ այս գիտաժողովն անցկացվում է համատեղ: Այն, որ մեր հայ գործընկերներն այսօր խոսում են Դոստոևսկու և Նեկրասովի մասին, հայ ոգու վկայություն է, և այս հավատարմությունը մեր կողմից շատ ողջունելի է: Մեր ժամանակներում սթափությունը և ողջամտությունը անգնահատելի է», - ասաց  Վադիմ Պոլոնսկին:
   ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը նշեց, որ Դոստոևսկու, Նեկրասովի և Ֆլոբերի ստեղծագործությունները հայտնի են հայ ընթերցողին, քանի որ նրանց նշանակալից գործերը թարգմանվել են հայերեն։ «Ռուսական և համաշխարհային գրականության այս երեք մեծությունները միավորված են մեկ գիտաժողովում ոչ միայն մեծ գրական տաղանդով, այլև ընդհանուր հումանիզմով, մարդկային հոգին ուսումնասիրելու ցանկությամբ՝ տարբեր, հաճախ նույնիսկ հակադիր տեսանկյուններից: Ավելին, ռուս և ֆրանսիացի դասականների ստեղծագործությունները որոշակի դրական ազդեցություն են ունեցել 19-20-րդ դարերի հայ գրականության զարգացման գործում՝ գրողների աշխարհայացքի ձևավորման և գրական գործերի բովանդակության առումով: Ինչպես երևում է գիտաժողովի զեկույցների վերնագրերից, երեք դասականների, հատկապես Դոստոևսկու ստեղծագործությունները, վերլուծվում են ոչ միայն իրենց ժամանակի, այլ նաև այսօրվա գրական, պատմական և փիլիսոփայական գաղափարների համատեքստում: Այս համագործակցությունը պետք է նպաստի, որպեսզի ռուս գրականությունը դիտարկվի հայ գրականագետների աչքերով, և ռուս գիտնականներն իրենց հայացքն ուղղեն դեպի հայ գրականությունը: Ինչպես տարբեր գրականությունների թարգմանություններն են հարստացնում միմյանց, այնպես էլ գրականության փոխադարձ ուսումնասիրությունն ընդլայնում է նրանց գրական ընկալման շրջանակը», - ասաց Յուրի Սուվարյանը։
   ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը նշեց, որ երեք գրական մեծությունների ժառանգությունը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի գրական հանրության կյանքում: 
   Գիտաժողովի նիստերին ներկայացվեցին զեկույցներ՝ նվիրված ռուս և համաշխարհային երեք մեծությունների գրական ժառանգությանը, հայ գրականության հետ ունեցած կապերին, հայերեն թարգմանություններին, հայ գրական կյանքում նրանց ստեղծագործությունների մասին եղած արձագանքներին: 
   Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն դեկտեմբերի 1-ին և 2-ին՝ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում: Գիտաժողովի ավարտին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի միջև կստորագրվի հուշագիր:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   30.11.2021թ.


Анонсы








Институт физических исследований НАН Армении совместно с IPR Armenia Optica Student Chapter объявляют фотоконкурс под названием "Свет глазами фотографа", посвященный Международному дню света. Последний срок регистрации для участия в конкурсе 1 мая

Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը

5-го апреля 2024 года, в 12:00 в зале заседаний Президиума НАН РА состоится семинар на тему "Передовые технологии каналирования. Сильные внешние электромагнитные поля, для направления заряженных и нейтральных лучей", который представит профессор Института ядерной физики Султан Дабагов (Италия)

1-го апреля 2024 года, в 12:00 в зале заседаний Президиума НАН РА состоится семинар на тему "Магнитометрия на основе NV-центров в алмазе с ядерным спин-поляризованным 14N", который представит профессор Латвийского университета Марцис Аузиньш

Ширакский центр арменоведческих исследований НАН РА приступает к выпуску 1 (27) тома журнала "Научные труды" за 2024 год. Приоритет отдается статьям на английском и русском языках. Крайний срок приема статей 1 марта 2024 года

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Публикации в прессе
12/04/2024

Մեկնարկել է «Երկակի նշանակության գիտական նախագծեր 2024» մրցույթը
escs.am
12/04/2024

Նոր կարգ՝ ուղղված արշավախմբերի կազմակերպանը, գիտական գործուղման ճանապարհածախսի փոխհատուցմանը
hesc.am
11/04/2024

Արցախի՝ աղվանական ներկայացվող կոթողները որևէ կապ չունեն աղվանների և կովկասյան բնիկ հանրույթների հետ․ Monument Watch
news.am
09/04/2024

Ակադեմիական, քաղաքական եւ դիվանագիտական պայքարները պետք է միասին ընթանան. Գիտնական
aravot.am
с 01.01.2005г. сайт посещался
6 949 985

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  01:44, 16/04/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - COVID-19
Члены президиума - Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы
Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки" - Публикации в прессе
Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет - Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели - Объявления - Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am