ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Սփյուռքի բաժինը
ներկայացնում է
Ալեքսանդր Չուբարյան
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Գիտաժողովներ
Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ
Լուսանկարներ
Տեսադարան
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
25/11/2021
«Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցությունն անչափ կարևոր քայլ է. ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյան

   Ս.թ. նոյեմբերի 24-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և EURAXESS-Հայաստան պորտալի շնորհանդեսը, որը կազմակերպել էր Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը՝ ՀՀ գիտության կոմիտեի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ:
   ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը իր ողջույնի խոսքում նշեց, որ անչափ կարևոր քայլ է «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցությունը, որն արդյունք է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների համաձայնեցված և նպատակային գործունեության: Նա շնորհակալություն հայտնեց գործընթացում ներգրավված բոլոր կողմերին՝ Եվրոպական հանձնաժողովին, Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը, Հայաստանի պատասխանատու գերատեսչություններին՝ գործընթացին ցուցաբերած աջակցության և արդյունավետ համագործակցության համար:

   «2016 թվականից Հայաստանի գիտահետազոտական կազմակերպությունները հնարավորություն են ունեցել մասնակցել նաև նախորդ «Հորիզոն 2020» ծրագրին և գոհունակությամբ պետք է նշեմ, որ Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտներն ամենաակտիվ մասնակցությունն են ցուցաբերել: Համոզված եմ, որ ասոցացումը նոր՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին թույլ կտա օգտագործել  արդեն ձեռք բերված փորձն ավելի ակտիվ և նպատակային մասնակցություն ցուցաբերելու համար: «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը շատ մրցակցային է, և պատշաճ մասնակցության համար հայաստանյան կազմակերպությունները պետք է իրականացնեն համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններ, հագեցված լինեն համապատասխան բարձրակարգ սարքավորումներով, իրականացնեն ակտիվ միջազգային համագործակցություն` ունենալով առաջատար մասնագետներ: Համոզված եմ, որ գիտության ոլորտում դրական միտումները և ֆինանսավորման նախատեսված զգալի բարձրացումը, նոր ծրագրերի իրականացումը, գիտանորարարական ոլորտի միջազգայնացմանն ուղղված քայլերը կարող են ապահովել դրական արդյունք և մասնակցության ավելի բարձր ցուցանիշներ», - ասաց Աշոտ Սաղյանը: 
   ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը իր ելույթում ասաց. «Գիտությունը սահմաններ չի ճանաչում, և միջազգային համագործակցությունը գիտական քաղաքականության կարևոր ուղղություններից պետք է լինի։ Գիտությունների ազգային ակադեմիան մեծ կարևորություն է տալիս գիտության միջազգայնացմանը և միջազգային համագործակցությանը: «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի ասոցացումից հետո ակադեմիան միացել է եվրոպական «Եվրաքսես» (Euraxess) նախաձեռնությանը և Ձեռնարկությունների եվրոպական ցանցին: «Եվրաքսես» Հայաստան նախագիծն ուղղված է միջազգային գիտատեխնոլոգիական համագործակցության խթանմանը և գիտնականների առաջխաղացմանը»:
   Միջոցառման մասնակիցներին ողջունեցին Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների և նորարարությունների գլխավոր տնօրինության տնօրենի տեղակալ Սինե Ռացոն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

   Միջոցառման նիստերի ընթացքում զեկույցներով հանդես եկան հայաստանյան և արտասահմանյան մասնագետները, որոնք ներկայացրեցին «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցացման և միջազգային համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները: «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցացման համաձայնագիրը ստորագրվել է ս.թ. նոյեմբերի 12-ին: Ծրագրի շրջանակներում Հայաստանի կազմակերպությունները հնարավորություն կստանան մասնակցելու «Հորիզոն Եվրոպա» ծրագրի մրցույթներին, ինչպես նաև հանդես գալու որպես նախագծերի համակարգող:
   «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը նախատեսված է 2021-2027թթ-ի համար: Մոտ 95 միլիարդ եվրո ընդհանուր բյուջե ունեցող ծրագիրը համաշխարհային մակարդակով ամենածավալուն գիտահետազոտական ծրագիրն է, որը համաեվրոպական համագործակցային գիտահետազոտական նախագծերի ֆինանսավորման հիմնական գործիքն է: 
   2019թ-ին ՀՀ ԳԱԱ-ն միացել է EURAXESS համաեվրոպական նախաձեռնությանը, որի շրջանակներում ստեղծվել է EURAXESS-Հայաստան պորտալը, որում ներգրավվել են Երևանի պետական համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը և ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնը: EURAXESS ցանցը գիտնականներին մատուցում է տեղեկատվական և օժանդակ ծառայություններ, աջակցում է գիտնականների տեղաշարժին և կարիերայի զարգացմանը` միաժամանակ հնարավորություն ստեղծելով ընդլայնել գիտական համագործակցությունը անդամ երկրների և աշխարհի միջև:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   25.11.2021թ.


Հայտարարություններ








Ս.թ. նոյեմբերի 24-ին, Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը (ԳՆԳԱԿ) և ՀՀ ԳԱԱ-ն՝ ՀՀ Գիտության կոմիտեի և Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ, կազմակերպում են Եվրամիության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և EURAXESS - Հայաստան պորտալի շնորհանդես – միջոցառումը: Գրանցման վերջնաժամկետն է 2021թ. նոյեմբերի 17-ը

ՀՀ կառավարությունը հաստատել է 2022 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը

Աջակցություն պոտենցիալ հայ դիմորդներին` «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանկներում նախագծերի առաջարկների մշակման համար

Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդները կարող են մասնակցել «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին

Ազդարարվել է Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագրի 2021թ. մրցույթի մեկնարկը

Կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունը (BMBF) հայտարարել է «Կանաչ ջրածնի» ոլորտում համատեղ նախագծերի առաջարկների մրցույթ. Հետազոտական համագործակցություն Ուկրաինայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների և Իրանի հետ

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի հայտերի ՄՐՑՈՒՅԹ: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թ. օգոստոսի 13-ը ներառյալ:

ILUCIDARE հատուկ մրցանակներ. «Եվրոպական ժառանգության մրցանակ» the European Heritage Awards / Europa Nostra Awards 2021թ. մրցույթը հայտարարված է

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
23/11/2021
«Իրավունք». Ո՞րը կարող է լինել Հայաստանի համար մինիմում եւ մաքսիմում ընդունելի սահմանազատման եւ սահմանագծման տարբերակը ankakh.com
22/11/2021
Արտահանումը որպես ՀՀ տնտեսական աճի գրավական. Լիլիթ Սարգսյան yerepouni-news
22/11/2021
Հնագիտությունը ոչ միայն մասնագիտություն է, այլև՝ ապրելակերպ, մտածելակերպ, աշխարհի հետ հարաբերվելու եղանակ yerepouni-news
22/11/2021
Արամ Փախչանյան. Գիտության վերաբերյալ առաջարկվող օրենսդրական փոփոխությունները ծայրահեղ վտանգավոր են panorama.am
Կայքը հաճախել են
5 967 964

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:40, 25/11/2021 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է -
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ - Տեսադարան - «Գիտություն» թերթ -
«Գիտության աշխարհում» հանդես - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2021, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: