ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Արմեն Սեդրակյան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
24/09/2021
Արցախն ընդունեց Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի մասնակիցներին 6 երկրներից

    2021թ. սեպտեմբերի 19-21-ը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում և 23-ին Երևանում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ նվիրված Արցախի Հանրապետության և Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին, որը կազմակերպվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։ 

    Գիտաժողովին մասնակցում էին գիտնականներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանի Դաշնությունից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից։ Հայաստանյան գիտնականների թվում ներկայացուցչական էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի յոթ գիտաշխատողների մասնակցությունը։

    Ստեփանակերտ հասնելուն պես գիտաժողովի մասնակիցները այցելեցին Արցախյան պատերազմի զոհերի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեցին Հայրենիքի ազատության ու անկախության համար պայքարում զոհված մարտիկների շիրիմներին՝ ի նշան նրանց անմահ հիշատակի։

    Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում միջազգային գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը,  Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ 

    Լիագումար զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատմության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը, ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ Ռուբեն Գալչյանը (Լոնդոն), պատմության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսան Հակոբյանը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտից, իսկ սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ, պրոֆեսոր  Օտտո Լուխտերհանդտի (Գերմանիա) զեկուցումն ընթերցեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմության գիտությունների դոկտոր, դոցենտ Լիլիթ Հովհաննիսյանը։

    Գիտաժողովի նիստերին մասնակցում էին ԱՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ։ Զեկուցողներն բարձրացնում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ խնդրի համապարփակ կարգավորման, Արցախի իրավական կարգավիճակի վերջնական որոշման՝ հայ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացման և ԼՂՀ անկախության ճանաչման հարցերը։

    Արցախի Հանրապետության արդի մարտահրավերների վերաբերյալ գիտնականների քննարկումների հիման վրա ընդունվեց Արցախի Հանրապետության և Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի բանաձևը և հրապարակվեց համապատասխան հայտարարություն։
Սեպտեմբերի 21-ին գիտաժողովի մասնակիցները մեկնեցին Գանձասար, մասնակցեցին «Ադրբեջանի ցեղասպանական վարքը. պատմություն և արդիականություն (իրավաքաղաքական գնահատականից մինչև միջազգային դատարան)» (Երևան, «Էդիթ պրինտ», «Կաճառ» գիտական կենտրոն, 2021) վերնագրով ժողովածուի շնորհանդեսին, որում ամփոփված են 2020 թ. հուլիսին տեղի ունեցած Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային առցանց գիտաժողովի զեկուցումները։

    Գիտաժողովն իր աշխատանքը շարունակեց սեպտեմբերի 23-ին՝ Երևանում։ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Կլոր սեղան՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հռչակման 30-ամյակին: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ԳԱԱ ակադեմիկոս, գիտաժողովի կազմկոմիտեի համանախագահ Յուրի Սուվարյանը։ Ելույթներով հանդես եկան ԳԱԱ ակադեմիկոսներ Ռուբեն Սաֆրաստյանը, Լենսեր Աղալովյանը, Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը, պրոֆեսորներ Էդիկ Մինասյանը, Գևորգ Ստեփանյանը,  քաղաքագետ Միհրան Շահզադեյանը։ 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
24.09.2021թ.


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 7-11-ը ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի միջազգային կազմակերպությունը կազմակերպում է "High Energy Astrophysics and Cosmology in the era of all-sky surveys (HEACOSS 2024)" միջազգային գիտաժողովը

2024թ․ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. hանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական կրթական գիտաժողով

Ս.թ. հոկտեմբերի 15-19-ը հրավիրում ենք մասնակցելու Երևանում (Հայաստան) կայանալիք «Օպտիկան և նրա կիրառությունները» 12-րդ միջազգային սիմպոզիումին (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)): Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ օգոստոսի 15-ը

2024թ.-ի նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվ․ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կազմակերպում է միջազգային կոնֆերանս՝ «Բնության գաղտնիքների բացահայտումը առաջադեմ կենսապատկերավորման մոտեցումների օգնությամբ» (Երևան, Հայաստան)

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
media-center.am
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 118 754

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:30, 08/10/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: