Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 17-ին ընդունել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանին: Քննարկվել են Արցախի գիտության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր: Պետական նախարարը կարևորել է Արցախի գիտակրթական ոլորտում նոր ձևաչափերի ու հնարավորությունների գործարկումը, գիտելիքի տարածման և ուսումնառության որակի շարունակական բարելավումը, ինչը մեծապես հնարավոր կդառնա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցության շնորհիվ: Արտակ Բեգլարյանը երախտագիտություն է հայտնել հյուրին՝ Արցախի գիտական կենտրոնի հիմնադրման ու կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն իր պատրաստակամությունն է հայտնել ապագայում ևս իր նպաստը բերելու Արցախի գիտական կյանքի զարգացմանը՝ շարունակաբար Արցախի գիտական կենտրոնի հնարավորությունների ընդլայնման միջոցով:Հանդիպմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը:
Սկզբնաղբյուր՝ Արցախի գիտական կենտրոն