National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Главная страница Об Академии Организации Члены Связь с нами
Газета "Гитутюн"
N353 Май 2021г.
N353
COVID-19
Структура
Отделения
Члены президиума
Документы
Инновационные предложения
Новости
Конференции
Все публикации в прессе
Все объявления
Фотогалерея
Видеогалерея
Газета "Гитутюн"
Фонды
Юбилеи
Публикации
Веб ресурсы
Другие академии
Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Новости
30/04/2021
Գիտական նստաշրջան Պետերբուրգում՝ նվիրված Մկրտիչ Ա Խրիմյանի և Հայր Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակներին

   ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքում ավանդույթ է ձևավորվել հայ գրականության և մշակույթի մեծերի նշանակալից հոբելյաններն առանձին գիտական նստաշրջաններով նշել նաև Ռուսաստանի Դաշնության զույգ մայրաքաղաքների ակադեմիական հաստատություններում:
   2019թ. Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի 150-ամյակները Մոսկվայում նշվեցին Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի և Ռուսաստանի Հայոց թեմի հետ համատեղ:
   2020թ. ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, Մաշտոցի անվան Մատենադարանի ու Երևանի պետական համալսարանի համատեղ կազմակերպմամբ եռօրյա նստաշրջանով հանդիսավորապես նշվեց Մկրտիչ Ա Խրիմյանի և Հայր Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակները: Զուգահեռ ծրագրված էր Պետերբուրգում Պետական էրմիտաժի և Պետերբուրգի համալսարանի Արևելյան լեզուների ֆակուլտետի հետ համատեղ գիտական հատուկ նստաշրջան նվիրել Խրիմյան Հայրիկին և Ղևոնդ Ալիշանին: Համավարակի պատճառով նախ գիտաժողովը հետաձգվեց և ապա տեղի չունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառով:
   Կարևորելով գիտաժողովի դերը ո՛չ միայն այս երկու նվիրական անունների կյանքի և գիտագրական ժառանգության ուսումնասիրման, այլև հայ-ռուսական գիտական համագործակցության և պատմական կապերի հետազոտման տեսանկյունից՝ այն կազմակերպվեց Պետերբուրգում սույն թվականի ապրիլի 27-28-ին: Գիտաժողովը կրում էր հետևյալ խորագիրը՝ «Հայ մեծ լուսավորիչներ Մկրտիչ Ա Խրիմյանը և Հայր Ղևոնդ Ալիշանը»:
   Գիտաժողովը բացվեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնության խոսքով:
   Գիտաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին Պետական Էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոս Միխայիլ Պիատրովսկին, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՌԴ ԳԱԱ թղթակից անդամ, Պետերբուրգի արևելայն ձեռագրերի ինստիտուտի տնօրեն Իրինա Պոպովան, Մխիթարյան միաբանության անդամ Հ. Վահան Օհանյանը, Պետերբուրգի Համալսարանի Մերձավոր Արևելքի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Նիկոլայ Դյակովը, «Ռուսական աշխարհ» հիմադրամի Պետերբուրգի մասնաճյուղի տնօրեն Օլեգ Մուկովսկին, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը:
   Ինչպես նշվեց ողջույնի խոսքերում, գիտաժողովի անցկացման վայր էր ընտրվել Պետերբուրգը, որովհետև թե՛ Խրիմյանի և թե՛ Ալիշանի կյանքի մի շարք դրվագներ սերտորեն կապված են Ռուսական կայսրության մայրաքաղաքի հետ: Կաթողիկոսական ընտրությունից և Ս. Էջմիածին հասնելուց հետո Մկրտիչ Ա Խրիմյանն այցելել  և փառավոր ընդունելության է արժանացել Ռուսական արքունիքում, ինչպես նաև սերտ կապեր է ունեցել քաղաքի հայ հասարակության ներկայացուցիչների հետ:
   Նույնը վերաբերում է Ղևոնդ Ալիշանին, ով տասնամյակներ շարունակ նամակագրական կապեր է ունեցել Մոսկվայի և Պետերբուրգի տարբեր գիտանականների, այդ թվում Ժան Մարի Բրոսսեի, Նիկողայոս Մառի և Վլադիմիր Ստասովի հետ:
   Գիտաժողովի մի շարք զեկուցումներ նվիրված էին հայ ժողովրդի այս երկու մեծ զավակների Պետերբուրգի հետ ունեցած գիտահասարակական կապերին, ինչպես նաև հայ ժողովրդի կյանքում Ռուսաստանին վերապահված դերի Ալիշանի և Խրիմյանի ընկալմանը:
   Գիտաժողովի ընթացքում ընթերցվեց 38 զեկուցում: Ուրախալի էր հատկապես այն հանգամանքը, որ զեկուցումներից վեցի հեղինակները Մոսկվայի և Պետերբուրգի գիտնականներ էին, ինչը վկայում է ռուսական գիտական միջավայրում հայագիտական ավանդների շարունակման մասին:
   Ինչպես որ Խրիմյանը և Ղևոնդ Ալիշանը գիտագրական հարուստ ժառանգություն թողեցին և ապրեցին ազգային հասարակական և եկեղեցական բուռն կյանքով, այնպես և թեմատիկ լայն ընդգրկում ունեին նրանց նվիրված զեկուցումները:
   Առանձին զեկուցումներ նվիրվեցին Ալիշանի բանաստեղծական ժառանգությանը և թարգմանություններին, աշխարհագրական ուսումնասիրություններին:
   Զեկուցումների մի խումբ նվիրված էր Խրիմյան Հայրիկի ազգային-եկեղեցական գործունությանը:
   Մի շարք զեկուցումներով հատուկ քննության ենթարկվեցին հայ երգարվեստի զարգացման գործում Ալիշանի և Խրիմյանի ունեցած դերը, ինչպես նաև նրանց նվիրված գրական, հուշագրական, երաժշտական և արվեստի ստեղծագործությունները:
   Վերլուծվեցին նաև Խրիմյանի և Ալիշանի ստեղծագործույունների լեզվական յուրահատկությունները և չափածոյի տաղաչափական համակարգը, նրանց խմբագրական գործունեությունը և հրատարակած ամսագրերի ձևավորումների գեղարվեստական առանձնահատկությունները:
   Վերհանվեցին գրական, աշխարհայացքային և մարդկային այն ընդհանրությունները, որոնք առկա էին նվիրական այս երկու դեմքերի միջև:
   Գիտաժողովի արդյունքների ամփոփման ժամանակ ռուսական կողմը  պատրաստակամություն հայտնեց ամեն տարի կազմակերպել հայագիտական մեկ գիտաժողով՝ նվիրված որևէ նշանակալից հոբելյանի կամ որևէ թեմայի:

   ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
   30.04.2021թ.

Фотогалерея
Последние объявления








Европейская комиссия в сотрудничестве с Национальной академией наук Армении и Центром содействия научному и инновационному партнерству, в качестве координатора национальных контактных точек программы “Горизонт Европа”, приглашает исследователей из государственного и частного секторов Армении принять участие в трехдневном трейнинге по подготовке заявок, с целью поддержки успешного участия в Рамочной программе ЕС “Горизонт Европа”. Мероприятие пройдет в онлайн формате, 5-ого, 7-ого и 9-ого июля 2021 года

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է 2021-2022 ուս տարվա ընդունելություն մագիստրատուրայում

Федеральное министерство образования и науки (BMBF) объявило конкурс по совместным проектам в области «Зеленый водород» - Научно-исследовательское сотрудничество с Украиной, странами Южного Кавказа и Средней Азии и Ираном

Специальные награды от ILUCIDARE: Объявлен конкурс наград Европейского Наследия - European Heritage Awards / Europa Nostra Awards 2021.

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Публикации в прессе
26/04/2021
Գիտությունների ազգային ակադեմիայի մասին
engineeringassociation.am
08/04/2021
Մենք շատ անելիք ունենք, որ մեր երկիրը ոտքի կանգնեցնենք, և դրա ճանապարհը գիտությունն ու կրթությունն են. նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ խորհրդի նիստին
president.am
17/02/2021
«Ակադեմիական ինստիտուտները կհալվեն ու ի վերջո կփոշիանան». ԳԱԱ ինստիտուտները ցանկանում են մնալ ԳԱԱ կազմում
armtimes.com
16/02/2021
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահրամ Դումանյանի հետ խոսակցություն ենք ունեցել. Ռադիկ Մարտիրոսյանը փակագծեր է բացում
armlur.am
16/02/2021
Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակի էական փոփոխություն, ենթադրում ենք, որ չի լինի. Մարտիրոսյան (Տեսանյութ)
aysor.am
16/02/2021
Հայաստանը կործանիչների հանգույցներ է ստեղծել, Ռուսաստանի հետ համագործակցությունը կամրապնդեր մեր ներուժը. Ռադիկ Մարտիրոսյան
aysor.am
с 01.01.2005г. сайт посещался
5 610 424

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  16:24, 14/06/2021 наверх
Главная страница - Об Академии - Организации - Члены - Связь с нами - Структура - COVID-19 - Отделения
Члены президиума - Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Все публикации в прессе
Все объявления - Фотогалерея - Видеогалерея - Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи
Публикации - Веб ресурсы - Другие академии - Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2021, Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am