National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Главная страница Об Академии Организации Члены Связь с нами
Газета "Гитутюн"
N351 Март 2021г.
N351
COVID-19
Структура
Отделения
Члены президиума
Документы
Инновационные предложения
Новости
Конференции
Все публикации в прессе
Все объявления
Фотогалерея
Видеогалерея
Газета "Гитутюн"
Фонды
Юбилеи
Публикации
Веб ресурсы
Другие академии
Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Новости
18/03/2021
ՀՀ ԳԱԱ-ում կայացավ Մոսկովյան պայմանագրի 100-ամյակին նվիրված կլոր սեղան

    Սույն թվականի մարտի 18-ին հայ և ռուս պատմաբանները քննարկեցին 1921թ-ի մարտի 16-ին ստորագրված Մոսկովյան պայմանագիրը: Քննարկումը կայացավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացված Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության (ՌՍՖՍՀ) և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ներկայացուցիչների միջև 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրի 100-ամյակին նվիրված կլոր սեղանի ժամանակ:
    Մոսկովյան պայմանագրով Ռուսաստանը ճանաչեց Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվեց Բաթումիից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։ Պայմանագրով հաստատվեց Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը, որը գործում է առ այսօր։ Ազգությունների այն ժամանակվա կոմիսար Իոսիֆ Ստալինի ջանքերի շնորհիվ արտգործժողկոմ Գեորգի Չիչերինը, ով բանակցություններում ներկայացնում էր  ՌՍՖՍՀ շահերը, հրաժարվեց մինչ այդ ունեցած հայանպաստ իր դիրքորոշումից։ Նա հայտարարեց, որ իրենք չեն պնդի սահմանը Արփաչայից արևմուտք և Արաքսից հարավ անցկացնելուն։ Այդպիսով, Թուրքիային անցան ոչ միայն ամբողջ Կարսի մարզը, այլև Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Սակայն թուրքական պատվիրակությունը չբավարարվեց այդքանով և պահանջեց, որպեսզի Նախիջևանի մարզը չմնա Հայաստանին, այլ դրվի Ադրբեջանի հովանավորության տակ, վերջինս էլ պետք է պարտավորվեր ապագայում չզիջել այդ հովանավորությունը մի երրորդ պետության, այսինքն՝ Հայաստանին։ Ի վերջո, 1921թ. մարտի 16-ին կողմերը կնքեցին ՌՍՖՍՀ – Թուրքիա «ընկերության և եղբայրության պայմանագիրը», ինչպես նշված է պայմանագրի նախաբանում, ինչը խիստ անբարենպաստ էր Հայաստանի համար:
    «Այս պայմանագրի 100-ամյակին մենք ակնկալում ենք լսել մեր ռուս գործընկերների մոտեցումը: Ես հույս ունեմ, որ այս կլոր սեղանի ժամանակ մենք կկարողանանք պատասխանել հետևյալ հարցերին, թե արդյոք կան պատմական զուգահեռներ 1920 և 2020 թվականների միջև, ինչպես նաև խորհրդաթուրքական պայմանագրի կնքումն արդյոք ունի ընդհանրություններ 2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարության հետ»,- իր ելույթում, մասնավորապես, ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:
    Իր հերթին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը նշեց. «Մենք լսում ենք ոչ պրոֆեսիոնալների տեսակետները և պարտադիր վառ արտահայտված քաղաքական ակցենտով այս կամ այն կազմակերպության կողմից: Այս միջոցառման բացառիկ արժեքն այն է, որ այսօր կլոր սեղանի շուրջ հավաքվել են մասնագետներ, որոնք, իդեպ, չունեն միանշանակ տեսակետ և այս հարցին կմոտենան զուտ մասնագիտորեն»:
   Կլոր սեղանին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, Ռուսաստանի Դաշնությունից «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը, հետխորհրդային հետազոտությունների փորձագետ Վադիմ Մուխանովը, Ուրալի Դաշնային համալսարանի «Պատմության ֆակուլտետ» դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Պալկինը, Ուրալի Դաշնային համալսարանի Ռուսաստանի պատմության ամբիոնի վարիչ Սերգեյ Սոկոլովը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Արման Եղիազարյանը, Կարեն Խաչատրյանը, Արմեն Մարուքյանը, Ռուբեն Մելքոնյանը, Էդիկ Մինասյանը, Գևորգ Ստեփանյանը, Խաչատուր Ստեփանյանը, Աշոտ Փիլիպոսյանը, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հովհաննիսյանը, պատմական գիտությունների դոկտորներ Ռուբեն Սահակյանը, Ամատունի Վիրաբյանը, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը:
    Կլոր սեղանի կազմակերպիչներն են ԳԱԱ պատմության ինստիտուտը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Հայաստանը 1920-1991 թվականներ» գիտական լաբորատորիան:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
18.03.2021թ.

Фотогалерея
Последние объявления
Публикации в прессе
08/04/2021
Մենք շատ անելիք ունենք, որ մեր երկիրը ոտքի կանգնեցնենք, և դրա ճանապարհը գիտությունն ու կրթությունն են. նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ խորհրդի նիստին
president.am
17/02/2021
«Ակադեմիական ինստիտուտները կհալվեն ու ի վերջո կփոշիանան». ԳԱԱ ինստիտուտները ցանկանում են մնալ ԳԱԱ կազմում
armtimes.com
16/02/2021
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահրամ Դումանյանի հետ խոսակցություն ենք ունեցել. Ռադիկ Մարտիրոսյանը փակագծեր է բացում
armlur.am
16/02/2021
Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակի էական փոփոխություն, ենթադրում ենք, որ չի լինի. Մարտիրոսյան (Տեսանյութ)
aysor.am
16/02/2021
Հայաստանը կործանիչների հանգույցներ է ստեղծել, Ռուսաստանի հետ համագործակցությունը կամրապնդեր մեր ներուժը. Ռադիկ Մարտիրոսյան
aysor.am
16/02/2021
Ռադիկ Մարտիրոսյան. Գիտության մասին այդպիսի օրենքի անհրաժեշտություն այսօր չկա
panorama.am
с 01.01.2005г. сайт посещался
5 235 135

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  23:05, 12/04/2021 наверх
Главная страница - Об Академии - Организации - Члены - Связь с нами - Структура - COVID-19 - Отделения
Члены президиума - Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Все публикации в прессе
Все объявления - Фотогалерея - Видеогалерея - Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи
Публикации - Веб ресурсы - Другие академии - Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2021, Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am