National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Главная страница Об Академии Организации Члены Связь с нами
Газета "Гитутюн"
N350 Февраль 2021г.
N350
COVID-19
Структура
Отделения
Члены президиума
Документы
Инновационные предложения
Новости
Конференции
Все публикации в прессе
Все объявления
Фотогалерея
Видеогалерея
Газета "Гитутюн"
Фонды
Юбилеи
Публикации
Веб ресурсы
Другие академии
Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Новости
29/01/2021
Առաջին անգամ Հայաստանում հայ գիտնականներն իրականացրել են նոր կորոնավիրուսի 12 ամբողջական գենոմի վերծանում 3-րդ սերնդի սեքվենավորման կիրառմամբ

    Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքն արձանագրելուց անցել է գրեթե մեկ տարի, սակայն մինչ այժմ որոշված չէ, թե կորոնավիրուսի որ մուտացիաներն են տարածված մեր երկրի հիվանդների շրջանում: Մինչդեռ մուտացիաների իմացությունը կարևորագույն նշանակություն ունի հիվանդության համաճարակային վիճակը հասկանալու համար: Այդ հարցին առաջին անգամ անդրադարձել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիայի, կենսաինֆորմատիկայի գիտական խմբի և Հայ-Ռուսական համալսարանի կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի գիտաշխատողները: Վերջիններս իրականացրել են նոր կորոնավիրուսի 12 ամբողջական գենոմի վերծանում 3-րդ սերնդի սեքվենավորման կիրառմամբ։ Վիրուսի տարբերակների նույնականացման և գենոմում առկա մուտացիաների վերլուծության աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: Այդուհանդերձ, նախնական տվյալներով բոլոր նմուշներում առկա է D614G մուտացիան վիրուսի ելունի S գենում, որն ապահովում է վիրուսի փոխազդեցությունը մարդու բջիջների հետ։ Վիրուսի այդ տարբերակն ի հայտ է եկել 2020 թվականի փետրվար ամսին և ամենատարածվածն է աշխարհում: ՀՀ գիտաշխատողների կողմից ուսումնասիրված 12 նմուշներում չեն հայտնաբերվել նոր կորոնավիրուսի բրիտանական կամ հարավաֆրիկյան տարբերակները։ Վերլուծությունները շարունակվում են։

    Ուսումնասիրության համար նմուշները տրամադրվել են ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս» լաբորատոր կենտրոնի կողմից։ Ուսումնասիրության արդյունքները տրամադրվելու են կենտրոնին՝ համաճարակային վիճակի հետագա վերլուծության համար:

    3-րդ սերնդի սեքվենատորը և անհրաժեշտ հարակից սարքերը ձեռք են բերվել Նորարարությունների մրցակցային հիմնադրամի աջակցությամբ Հայ-Ռուսական համալսարանում իրականացվող ծրագրով և Seeding Labs սարքավորումների 2017 և 2019 թվականների դրամաշնորհների շրջանակներում։ Անհրաժեշտ նյութերի մի մասը տրամադրել է Շվեդիայի Կառոլինսկա ինստիտուտի պոստդոկ, կենսաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Ներսեսյանը, իսկ մյուս մասը ձեռք է բերվել Հայ-Ռուսական համալսարանի ֆինանսավորմամբ։ Կենսաինֆորմատիկական վերլուծությունը կատարվել է ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ամպային հաշվողական ռեսուրսներով:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
29.01.2021թ.

Последние объявления
Публикации в прессе
17/02/2021
«Ակադեմիական ինստիտուտները կհալվեն ու ի վերջո կփոշիանան». ԳԱԱ ինստիտուտները ցանկանում են մնալ ԳԱԱ կազմում
armtimes.com
16/02/2021
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահրամ Դումանյանի հետ խոսակցություն ենք ունեցել. Ռադիկ Մարտիրոսյանը փակագծեր է բացում
armlur.am
16/02/2021
Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակի էական փոփոխություն, ենթադրում ենք, որ չի լինի. Մարտիրոսյան (Տեսանյութ)
aysor.am
16/02/2021
Հայաստանը կործանիչների հանգույցներ է ստեղծել, Ռուսաստանի հետ համագործակցությունը կամրապնդեր մեր ներուժը. Ռադիկ Մարտիրոսյան
aysor.am
16/02/2021
Ռադիկ Մարտիրոսյան. Գիտության մասին այդպիսի օրենքի անհրաժեշտություն այսօր չկա
panorama.am
16/02/2021
ԿԳՄՍՆ-ի և ԳԱԱ-ի հարաբերական ընկալումները
hraparak.am
с 01.01.2005г. сайт посещался
5 022 366

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  15:05, 04/03/2021 наверх
Главная страница - Об Академии - Организации - Члены - Связь с нами - Структура - COVID-19 - Отделения
Члены президиума - Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Все публикации в прессе
Все объявления - Фотогалерея - Видеогалерея - Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи
Публикации - Веб ресурсы - Другие академии - Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2021, Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am