Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Юрий Цолакович Оганесян
доктор физико-математических наук, профессор
COVID-19
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Новости
17/03/2017
ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ամփոփեց ՀՀ ԳԱԱ-ի 2016թ-ի գործունեությունը ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի մարտի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովը:  ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ողջունեց ժողովի մասնակիցներին` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին, նախարարներին, Ազգային ժողովի պատգամավորներին, ԲՈՒՀ-երի ռեկտորներին, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամներին, գիտնականներին:Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2016թ-ին կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Հրաչիկ Սիմոնյանի, Ալեքսանդր Թալալյանի, Կարեն Պողոսյանի, Էվրիկ Աֆրիկյանի, Յուրի Չիլինգարյանի, Հարություն Թերզյանի, Աշոտ Կարապետյանի, Սերգեյ Գրիգորյանի, թղթակից անդամներ՝ Հրաչիկ Թամրազյանի, Գագիկ Կրյուչկյանի հիշատակը:

20170317-1.jpg
Ժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա պատասխանեց ժողովի մասնակիցների հարցերին: Սերժ Սարգսյանը մասնավորապես ասաց, որ համամիտ չէ այն դիտողության հետ, թե ԳԱԱ-ն Հայաստանին պետք չէ և սպառել է իրեն. «Ես չեմ կիսում այդ մոտեցումը, եթե այդ տեսակետը կիսեի, ապա քայլեր կձեռնարկվեին։ Ուղղակի պետք է օպտիմալացնել այն մասը, որտեղ արդյունք չկա: Մեր կողմից նման մոտեցում չի եղել և չի լինելու»:

Ն.Ս.ՕՏ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունունները փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:Ներկաները շնորհավորեցին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին 95-ամյա հոբելյանի կապակցությամբ:

20170317-2.jpg
ՀՀ ԳԱԱ-ի 2016թ-ի գործունեության մասին հաշվետվությունը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: «Հաշվետու տարին՝ 2016 թվականը, համազգային նշանակության խոշոր իրադարձություններով հագեցած առանձնահատուկ տարի էր: 2016 թվականին լրացավ Հայաստանի Հանրապետության հիմնադրման 25-ամյակը: Այս կարևորագույն տարեդարձի շրջանակներում ԳԱԱ գիտական կազմակերպություններում անցկացվել են հոբելյանական միջոցառումներ, գիտաժողովներ: 2016 թվականին տեղի ունեցան ԳԱԱ-ի ղեկավար կազմի, նախագահության անդամների, բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարների և բաժանմունքների բյուրոների ընտրություններ: Նախագահության կազմը 40 տոկոսով փոփոխվեց: 2016 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը ակադեմիայի համակարգի բոլոր գիտական կառույցների և նախագահության ղեկավար կազմի հետ: Վարչապետը նշեց, որ կառավարության գերատեսչությունների ղեկավարներին կտրվեն ստույգ հանձնարարականներ, որպեսզի հանդիպեն գիտահետազոտական կառույցների ղեկավարների հետ և բարձրացված կարևոր հարցերի համար գտնեն լուծումներ: 

20170317-3.jpg
2016 թվականին ԳԱԱ-ի գիտահետազոտական ինստիտուտներում և կենտրոններում շարունակվել են հիմնարար  և կիրառական  բնույթի գիտական մշակումները, պահպանվել է բարձր մակարդակի գիտական արդյունքների ստացման ավանդույթը: Արտասահմանյան հեղինակավոր գիտական պարբերականներում տպագրվել են 831 գիտական հոդված: Համաշխարհային հանրահայտ հրատարակիչների կողմից տպագրվել է 22 մենագրություն: 2015 թվականի համեմատ ստացված արդյունքները պահպանել են հիմնարար բնույթի արդյունքների քանակը և նրանց գիտական մակարդակը»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը:Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ-ի կազմակերպությությունների գիտական կարևորագույն արդյունքները և կիրառական մշակումները:Անդրադառնալով միջազգային համագործակցությանը` նա ասաց. «Միջազգային համագործակցության կարևոր ուղղություններից է արտասահմանյան գիտական կենտրոնների կառույցների ստեղծումը Հայաստանում: Այս ուղղությամբ արդյունավետ գիտական աշխատանքներ են իրականացվել ԳԱԱ-ի,  ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) միջև: Կնքված եռակողմ համագործակցության պայմանագրի հիման վրա ստեղծված լաբորատորիաները ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի և Բուրգունդիայի ու Լիոնի Կլոդ Բերնար համալսարանի համատեղ լաբորատորիայում կատարել են աշխատանքներ «Ճառագայթման փոխազդեցությունը նյութի հետ. ատոմներից դեպի պինդ մարմին» թեմայով: ԳԱԱ Հնագիտության և ազգագրության, Երկրաբանական գիտությունների ինստիտուտների և Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (Լիոնի, Ռենի և Մոնպելեյի համալսարաններ) հետ ստեղծված համատեղ լաբորատորիայում կատարվել են աշխատանքներ «Շրջակա միջավայրը և հասարակությունները հոլոցենի ընթացքում» թեմայի շրջանակներում: Շարունակվել են աշխատանքները ԳԱԱ-ի կազմում ստեղծված միջազգային «Իկրանետ» ցանցի հետ:ԳԱԱ-ն անդամակցում և համագործակցում է տարբեր միջազգային գիտական կառույցների և ակադեմիաների հետ՝ «Գիտական միջազգային խորհուրդ» (ICSU), «Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիա (МААН), «Գիտություն-ների ակադեմիաների համաշխարհային ցանց» (IAP), «Գիտությունների ակադեմիաների եվրոպական ֆեդերացիա» (ALLEA) և այլն:

2016թ. Ռումինիայի ակադեմիայի ներկայացուցիչների հետ  հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համագործակցությունը տարբեր գիտական ուղղություններով: ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը Չինաստանում ներկայացրել է ԳԱԱ-ի կողմից իրականացվող շրջակա միջավայրի և կրթական համակարգի բարեփոխումների արդյունքները: Ընդունվել է «Չինաստանի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու երկրների միջև գիտության և տեխնոլոգիաների համագործակցության նոր էջ. Պեկինի «հռչակագիրը»: Չինաստանի գիտությունների ազգային ակադեմիաների նախագահության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են գիտությունների ակադեմիաների համագործակցության հնարավոր ուղղությունները: Մոլդովայի գիտությունների ակադեմիայի հետ վերակնքվել է երկկողմ համագործակցության պայմանագիր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել` 2017թ. համագործակցության պայմանագրեր կնքել Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպության, Ավստրիայի և Տաջիկստանի գիտությունների ակադեմիաների հետ:Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Սագանելիձեի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել նախկինում իրականացված արդյունավետ համագործակցությունը:Հայ-ռուսական կարևոր ծրագիր է Բյուրականի աստղադիտարանի և ՌԴ «Ռոսկոսմոս»-ի հետ կնքված տիեզերական տարածության հետազոտման և խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում համագործակցությունը: 

ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի և ամերիկյան «Ինտեգրա» կազմակերպության հետ կնքված եռակողմ պայմանագրով ստեղծված լաբորատորիայում շարունակվում են հզոր ԳԲՀ կիսահաղորդչային սարքերի նախագծման և հետազոտման աշխատանքները»:Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ հաշվետու տարում ՀՀ ԳԱԱ-ում անցկացվել է 63 ազգային և միջազգային գիտաժողով:2017թ. հունվարի 1-ի դրությամբ ԳԱԱ կազմում ընդգրկված են 52 ակադեմիկոս և 57 թղթակից անդամ: ԳԱԱ-ի աշխատողների ընդհանուր թիվը 4041 է, որոնցից 2444-ը գիտական աշխատողներ են:«Գիտական կադրերի պատրաստման և գիտական հետազոտությունների ակտի-վացման գործում կարևորվում է ԳԱԱ և այլ գիտական կազմակերպությունների, ԲՈՒՀ-երի հետ համատեղ գիտակրթական և հետազոտական լաբորատորիաների ստեղծումը»,- նշեց ՀՀ  ԳԱԱ նախագահը: 

Ռադիկ Մարտիրոսյանն ընդգծեց, որ ՀՀ ԳԱԱ-ն շարունակելու է իր ռազմավարության հստակեցումը մոտակա հնգամյակի կտրվածքով: Նախատեսվում է պետական պատվերի ձևավորում՝ ելնելով կառավարության ծրագրերից և որպես հիմք ընդունելով «ՀՀ ԳԱԱ 2015-2020թթ.» հիմնարար գիտական ծրագիրը: Ինստիտուտների ամրապնդման և ռազմավարական իրատեսական պլանի մշակման նպատակով արդեն իսկ համակարգում իրագործվում է կազմակերպութ-յունների գիտական գործունեության գնահատում՝ հիմնվելով հետևողական և ժամանակակից գնահատման և փորձաքննության վրա: Մշակվել են համապատաս-խան մեթոդաբանություն և ուղեցույցներ: ՀՀ ԳԱԱ-ն մասնակցելու է ԲՈՒՀ-գիտահետազոտական կազմակերպություն համագործակցության ապահովմանը ցանցային համալսարանների և գիտակրթական կլաստերների ձևավորման միջոցով:Նախատեսվում է երիտասարդ գիտնականներին խթանելու համար «Start-up» ընկերությունների ստեղծում որոշ ուղղություններով: 

Նախատեսվում է Հայաստանի սուպերկոմպյուտերային կենտրոնի ստեղծում: Նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն, Հորիզոն-2020 ծրագրին:Հաշվի առնելով կիրառական հետազոտությունների կարևորությունը` ՀՀ ԳԱԱ-ում կստեղծվեն տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակներ:Կխթանվի «ՀՈՐԻԶՈՆ 2020» ծրագրի շրջանակներում եվրոպական հետազոտական ինստիտուտների հետ միջազգային բազմակողմանի համագործակցությունը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
17.03.2017թ.


Анонсы








On December 8, 2023, the European Union is organising a training workshop in Armenia on EU sanctions. The workshop is addressed to Armenian private operators who are interested in improving their awareness of EU sanctions and their application, and to facilitate cooperation to counter possible circumvention of these measures. The deadline for registrations is 29 November 2023

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակի» հայցման 2023թ. հայտերի մրցույթ

The Ministry of Education, Science, Culture and Sports of the Republic of Armenia has launched the "100 Ideas for Armenia" competition for innovative projects and scientific and technical developments. For more information see: http://escs.am/

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2023 году

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Публикации в прессе
27/11/2023

ԼՂ-ից բռնի տեղահանվածներն աշխատանքի են անցել Հայաստանի գիտական կենտրոններում
1lurer.am
25/11/2023

Շրջակա միջավայրի հետազոտություններ՝ հեռազննման տեխնոլոգիաների կիրառմամբ
1lurer.am
24/11/2023

Ընդհանուր 930 մլն դրամ արժողությամբ 60 սարք և սարքավորում՝ գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար
scs.am
21/11/2023

Գյուտերի առևտրայնացում. հայկական միտքն ու միջազգային շուկայի պահանջները
1lurer.am
с 01.01.2005г. сайт посещался
6 754 733

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  18:04, 29/11/2023 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - COVID-19
Члены президиума - Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы
Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки" - Публикации в прессе
Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет - Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели - Объявления - Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2023 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am