National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Главная страница Об Академии Организации Члены Связь с нами
Газета "Гитутюн"
N346 Октябрь 2020г.
N346
COVID-19
Структура
Отделения
Члены президиума
Документы
Инновационные предложения
Новости
Конференции
Все публикации в прессе
Все объявления
Фотогалерея
Видеогалерея
Газета "Гитутюн"
Фонды
Юбилеи
Публикации
Веб ресурсы
Другие академии
Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Новости
27/04/2020
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Համլետ Կարայանը

    Ապրիլի 26-ին 75 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրո‎ֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Համլետ Կարայանը։
    Համլետ Կարայանի գիտական հետազոտությունները նվիրված են կիսահաղորդիչների և կիսահաղորդչային սարքերի ֆիզիկային, բազմարժեք էլեկտրոնիկային, բազմարժեք, քվանտային և նեյրոնային հաշվարկներին, կիսահաղորդչային արևաէներգետիկային և օպտոէլեկտրոնիկային, ինֆորմացիոն-հաշվողական տեխնոլոգիաներին: Համլետ Կարայանը մշակել է էլեկտրոնախոռոչային պլազմայի ընդհանրացված տեսությունը։ Հայտնաբերել է պլազմադաշտային փոխազդեցության էֆեկտը և դրա հիման վրա առաջարկել կիսահաղորդչային բազմավիճակ ու բազմագործառույթ սարք՝ պոլիստոր։ Նա նախագծել է պոլիստորային բազմարժեք ինֆորմացիոն համակարգեր և համակարգիչներ։ Հաշվարկել է բազմաշերտ կառուցվածքներում ներքին ֆոտոէֆեկտի հիման վրա աշխատող արդյունավետ արևակայաններ։ Համլետ Կարայանը տասնյակ գիտական աշխատությունների հեղինակ է, այդ թվում՝ ֆիզիկայի դասագրքի և ձեռնարկի: 
    Համլետ Կարայանը ծնվել է 1945թ.՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։  1968թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը՝  «Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ‎ֆիզիկա» մասնագիտությամբ: 1970թ. սկսել է գիտահետազոտական աշխատանքներ Ռադիո‎ֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտում: 1976թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1986թ.՝ դոկտորական ատենախոսություններ։ 1988թ-ին ստացել է պրոֆեսորի կոչում, իսկ 2006թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Համլետ Կարայանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով:

    ՀՀ ԳԱԱ նախագահությունը և ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը սգում են Համլետ Կարայանի մահը և ցավակցում նրա հարազատներին: 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
27.04.2020թ.

Последние объявления
Публикации в прессе
22/10/2020
Նյութական եւ բարոյական ներդրում՝ գիտությանն ու ռազմարդյունաբերությանը
hraparak.am
20/10/2020
Աշխարհը ստիպված է լինելու առերեսվել թուրքական վտանգին
hhpress.am
15/10/2020
Գիտական շրջանակն արտերկրի գործընկերներին պատմել է թուրք- ադրբեջանաահաբեկչական դաշինքի պատերազմի մասին
armenpress.am
11/10/2020
Իսրայելցի գիտնականները կոչ են արել կառավարությանն անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին
armenpress.am
07/10/2020
«Սրանք Ադրբեջանի վերջին հուսահատ փորձերն են»
hhpress.am
05/10/2020
Այս պատերազմը Ադրբեջանի վերջին պատերազմն է․ Աշոտ Մելքոնյան
shantnews.am
с 01.01.2005г. сайт посещался
3 786 776

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  15:27, 30/10/2020 наверх
Главная страница - Об Академии - Организации - Члены - Связь с нами - Структура - COVID-19 - Отделения
Члены президиума - Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Все публикации в прессе
Все объявления - Фотогалерея - Видеогалерея - Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи
Публикации - Веб ресурсы - Другие академии - Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2020, Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am