|
|
|
|
|
Նորություններ
07/04/2020
2020թ. ապրիլի 7-ին լրացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռադիկ Բենիկի Կոստանյանի ծննդյան 80-ամյակը:
|
|
|
|
|
ՀՀ ԳԱԱ նախագահությունը ջերմ բարեմաղթանքներ է հղում հոբելյարին և ցանկանում նորանոր ստեղծագործական հաջողություններ:
Մեծարգո Ռադիկ Բենիկի,
Սրտանց շնորհավորում ենք Ձեզ 80-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ձեր բազմամյա արգասաբեր աշխատանքային գործունեությամբ Դուք ծանրակշիռ ներդրում եք ունեցել Հայաստանում գիտության զարգացման գործում: Ձեր գիտական գործունեությունը մեկնարկել է 1960-ականների սկզբին՝ աշխարհում նոր գիտական ուղղության – լազերային ֆիզիկայի բուռն զարգացման ժամանակաշրջանում: Ակտիվորեն ներգրավվելով այդ ուղղությանը, Դուք գրեթե 60 տարի շարունակ կատարել եք հիմնարար և կիրառական կարևոր նշանակության ունեցող աշխատանքներ՝ հիմնականում նպատակաուղղված նոր պինդմարմնային լազերների մշակմանը, որոնք լայն ճանաչում են գտել թե՛ հայրենիքում, և թե՛ արտերկրի առաջատար գիտական կենտրոններում: Մենք բարձր ենք գնահատում նաև Ձեր մանկավարժի և գիտության կազմակերպիչի հմտությունները: Գովեստի է արժանի Ձեր ակադեմիկոս-քարտուղարի գործունեությունը՝ ֆիզիկայի ուղղությամբ աշխատանքների համակարգման գործում: Դուք միշտ առաջնորդվել եք քաղաքացիական շիտակ դիրքորոշմամբ և գործի նկատմամբ սրտացավ վերաբերմունքով: Այդ արժանիքները բնորոշ են իսկական գիտնականին: Հղելով մեր հոբելյանական շնորհավորանքները, սրտանց ցանկանում ենք Ձեզ երիտասարդական ավյուն և հետագա բեղմնավոր գիտական աշխատանք՝ ի փառս Հայաստանի գիտության, քաջառողջություն և բարեկեցություն:
Խորին հարգանքով, ՀՀ ԳԱԱ նախագահություն ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք |
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
30/09/2024
gituzh.am |
29/09/2024
escs.am |
29/09/2024
media-center.am |
28/09/2024
1lurer.am |
Կայքը հաճախել են 7 118 768
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|