National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Главная страница Об Академии Организации Члены Связь с нами
Газета "Гитутюн"
N346 Октябрь 2020г.
N346
COVID-19
Структура
Отделения
Члены президиума
Документы
Инновационные предложения
Новости
Конференции
Все публикации в прессе
Все объявления
Фотогалерея
Видеогалерея
Газета "Гитутюн"
Фонды
Юбилеи
Публикации
Веб ресурсы
Другие академии
Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Новости
24/01/2020
Կյանքից հեռացավ հայտնի ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանը

    Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիայի նախագահությունը խորին վշտով հայտնում է, որ 2020թ. հունվարի  24-ին 88 տարեկան հասակում կյանքից  հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Հովսեփի Ավագյանը:
    Ռոբերտ Ավագյանը 1971 թվականից եղել է ԵՖԻ քվազիմեներանգ և բևեռացած ֆոտոնների լաբորատորիայի վարիչ, 2007 թվականից՝ գլխավոր գիտաշխատող։ 1991-1999 թվականներին Գերմանիայում եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի խմբի ղեկավար։ 1999 թվականից Եվրոպական ֆիզիկոսների ընկերության խորհրդի անդամն էր, Լոնդոնի ֆիզիկայի ինստիտուտի արտոնյալ ֆիզիկոս։ 1989-2007 թվականներին եղել է Հայկական ֆիզիկոսների ընկերության նախագահ:
    Ակադեմիկոս Ավագյանի գիտական հետազոտությունները վերաբերում են փորձարարական ֆիզիկային, տարրական մասնիկների ֆիզիկային, միջուկային ֆիզիկային, բարձր էներգիայի ֆիզիկային, սպինային ֆիզիկային, ճառագայթումների ֆիզիկային, բևեռացված ֆոտոնային փնջերին:

20200124_1.jpg
    Ռոբերտ Ավագյանը ուսումնասիրել է β էլեկտրոնների բևեռացումը՝ կապված թույլ փոխազդեցություններում տարածական զույգության խախտման հետ։ 1970 թվականին Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչում Ռոբերտ     Ավագյանի ղեկավարությամբ ստեղծվել է քվանտների քվազիմեներանգ բևեռացած փունջ։ Ատանֆորդի էլեկտրոնային արագացուցիչում (ԱՄՆ) 1979 թվականին առաջինն է դիտել բարձր էներգիայի կապուղավորված պոզիտրոնների ճառագայթումը։ Ուսումնասիրել է տարբեր բյուրեղներում բարձր էներգիայի էլեկտրոնների կապուղավորման ժամանակ առաջացող ճառագայթումը՝ օգտագործելով իր ստեղծած յուրահատուկ անկյունային հարաչափերով էլեկտրոնային փնջեր:
    2003թ-ին Ռոբերտ Ավագյանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:
    Ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 25-ին՝ ժամը 18.00-20.00-ը, «ՄԱՏՈՒՌ»-հոգեհանգստի սրահում (հասցե` ք.Երևան, Ֆուչիկի 27/34, Մալայան աչքի հիվանդանոցի դիմաց): 
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 26-ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից  (հասցե` Մարշալ Բաղրամյան պող., 24)  ժամը 12.00-13.30-ը:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
24.01.2020թ.

Последние объявления
Публикации в прессе
22/10/2020
Նյութական եւ բարոյական ներդրում՝ գիտությանն ու ռազմարդյունաբերությանը
hraparak.am
20/10/2020
Աշխարհը ստիպված է լինելու առերեսվել թուրքական վտանգին
hhpress.am
15/10/2020
Գիտական շրջանակն արտերկրի գործընկերներին պատմել է թուրք- ադրբեջանաահաբեկչական դաշինքի պատերազմի մասին
armenpress.am
11/10/2020
Իսրայելցի գիտնականները կոչ են արել կառավարությանն անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին
armenpress.am
07/10/2020
«Սրանք Ադրբեջանի վերջին հուսահատ փորձերն են»
hhpress.am
05/10/2020
Այս պատերազմը Ադրբեջանի վերջին պատերազմն է․ Աշոտ Մելքոնյան
shantnews.am
с 01.01.2005г. сайт посещался
3 786 934

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  15:27, 30/10/2020 наверх
Главная страница - Об Академии - Организации - Члены - Связь с нами - Структура - COVID-19 - Отделения
Члены президиума - Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Все публикации в прессе
Все объявления - Фотогалерея - Видеогалерея - Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи
Публикации - Веб ресурсы - Другие академии - Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2020, Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am