National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Главная страница Об Академии Организации Члены Связь с нами
Газета "Гитутюн"
N338 Март 2020г.
N338
Структура
Отделения
Члены президиума
Документы
Инновационные предложения
Новости
Конференции
Все публикации в прессе
Все объявления
Фотогалерея
Видеогалерея
Газета "Гитутюн"
Фонды
Юбилеи
Публикации
Веб ресурсы
Другие академии
Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Новости
21/10/2019
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան

    Սույն թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան:
    Ողջունելով նստաշրջանի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Թումանյանի երազանքն էր ունենալ հայկական ակադեմիա, որի ստեղծման համար նա ջանքեր էր գործադրում հայ ժողովրդի համար ամենաողբերգական տարիներին: Եվ խորհրդանշական էր, որ Հայաստանի գիտությունների ակադեմիան ստեղծվելու էր Հայրենական մեծ պատերազմի դժվարին օրերին՝ հաջորդող տասնամյակներում իր կարևոր ավանդը բերելով մեր երկրի զարգացմանը»:
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության   մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանն իր ելույթում, մասնավորապես,  նշեց, որ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների   UNESCO-ի օրացույցում են ընդգրկվել Հովհաննես Թումանյանի 150-ամյակը և Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը խորագրով հայտերը: «Միջազգային նշանակության այս իրադարձությունները հավուր պատշաճի անցկացման նպատակով տարվա ընթացքում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ և ծրագրեր»,- ասաց Երանուհի Մարգարյանը:

20191021_1.jpg
    Նստաշրջանի մասնակիցներն իրենց զեկուցումներով վերլուծեցին Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն ու գործունեությունը պատմագիտության, ազգագրության, արվեստաբանության և լեզվաբանության տեսանկյուններից:Գիտական նստաշրջանը կշարունակի աշխատանքը մինչև հոկտեմբերի 25-ը: Հոկտեմբերի 22-ին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, հոկտեմբերի 23-25-ին՝ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում: Նստաշրջանի ընթացքում Թումանյանի կյանքի, գործունեության և ստեղծագործությունների վերաբերյալ կներկայացվի 71 զեկուցում: 
    Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջանի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը:

21.10.2019թ.
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Последние объявления
Публикации в прессе
04/03/2020
НОВЫЙ ЗАКОН НУЖЕН, НО ПОСПЕШНОСТЬ ОПАСНА
golosarmenii.am
04/03/2020
ԳԱԱ-ում անորոշ վիճակ է, գիտնականներին առաջարկել են քվեարկել ինստիտուտների՝ ակադեմիայի կազմում մնալուն դեմ կամ կողմ
www.tert.am
04/03/2020
«Դեռ որոշված չէ, բայց հնարավոր է, որ ԳԱԱ որոշ ինստիտուտներ միավորվեն բուհերին». Հովհաննես Հովհաննիսյան
168.am
04/03/2020
ԵՎՍ ԳՈՐԾՈՂ ՄԻ ԿԱՌՈՒՅՑ ՔԱՆԴԵԼՈՎ Ի՞ՆՉԸ ԿՓՈԽՎԻ․ ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԳԱԱ-ԻՆ
hraparak.am
09/01/2020
Սարգիս Հայոցյանը նշանակվել է գիտության կոմիտեի նախագահ
armtimes.com
13/12/2019
Հանրային խորհրդում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը
ankakh.com
с 01.01.2005г. сайт посещался
1 873 224

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  23:16, 24/03/2020 наверх
Главная страница - Об Академии - Организации - Члены - Связь с нами - Структура - Отделения
Члены президиума - Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Все публикации в прессе
Все объявления - Фотогалерея - Видеогалерея - Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи
Публикации - Веб ресурсы - Другие академии - Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2020, Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am