Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Александр Чубарян
доктор исторических наук, профессор
COVID-19
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Новости
16/03/2017
ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքն ամփոփեց 2016թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի մարտի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը:
Բաժանմունքի կազմում ընդգրկված են Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, Ֆիզիկական հետազոտությունների, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտները,   ԻԿՐԱՆԵՏ-Կենտրոն ՄԿ-ն, «Գալակտիկա» ՓԲԸ-ն:

20170316-9.jpg
Բաժանմունքի կազմակերպությունները կազմակերպել են 3 միջազգային գիտաժողով: Բաժանմունքի գիտաշխատողները տպագրել են 273 հոդված, այդ թվում`177-ը արտասահմանում, 99 թեզիս, այդ թվում` 68-ը արտասահմանում, 2 մենագրություն, 2 ուսումնական ձեռնարկ: Բաժանմունքի ինստիտուտները ստացել են 6 արտոնագիր: Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ԳԱԱ 10 ակադեմիկոս, 13 թղթակից և 30 արտասահմանյան անդամ:Հաշվետու տարում բաժանմունքի ակադեմիկոսներից ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանն ընտրվել է ՌԴ ԳԱ արտասահմանյան անդամ, Ա. Մկրտչյանը դարձել է Եվրասիական ստեղծագործական միության «Գիտություն» հատուկ մրցանակի ոսկե դափնեկիր, «7th International Conference "Charged & Neutral Particles Channeling Phenomena Channeling 2016" Italy, September 25-30, 2016» միջազգային կոնֆերանսի կողմից ճանաչվել է Ռենտգենյան ճառագայթման նոր տիպի աղբյուրների ստեղծման և օպտիկայի հեղինակ: Ժողովի ընթացքում 2016թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը: 

20170316-10.jpg
Ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝ 

• «Քվարկ-գլյուոնային պլազմայի կինետիկան», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ա. Սեդրակյան 
• «Լույսի ղեկավարումը կառուցվածքավորված ոչ գծային միջավայրերում. կիրառությունը ամբողջապես օպտիկական սարքերի համար», զեկուցող`ֆ.-մ.գ.դ. Ռ. Դրամփյան
• «Կոշտ ռենտգենյան ճառագայթների բնութագրիչների տարածա-ժամանակային կառավարումը արտաքին ազդակներով», զեկուցող` ֆ.-մ.գ.թ. Վ. Քոչարյան
• «Բյուրականյան լուսաչափական շրջահայության (BMBS) առաջին արդյունքները», զեկուցող` ֆ.-մ.գ.թ. Տ. Մովսիսյան
• «Սեյսմոգեն նախանշանների ուսումնասիրումը իոնոլորտի ուղղահայաց զոնդավորման եղանակով», զեկուցողներ`  տ.-գ.դ. Հ.Ա.Փիրումյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Ղուլյան, Խ. Մանասելյան
• «Ռադիոգալակտիկաներից և բլազարներից ռենտգենյան և բարձր էներգիաների գամմա տիրույթներում  ճառագայթման մեխանիզմների ուսումնասիրությունը», զեկուցող` ֆ.-մ.գ.թ. Ն.Վ.Սահակյան
• «Շրջակա միջավայրի սուպրամոլեկուլյար ֆիզիկա. միկրոալիքների դերը ստորին մթնոլորտի ֆիզիկայում և բժշկական կենսաֆիզիկայում», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Սերգեյ Ավակյան 
• «Նյութերի լազերային ճշգրիտ մշակում», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Միշիկ Ղազարյան, 
• «Գամմա-ճառագայթների աստղաֆիզիկա», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռազմիկ Միրզոյան 

Բաժանմունքի կազմակերպությունների կարևորագույն և կիրառական արդյունքներ 

Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան                                                             
Կարևորագույն արդյունքները

• Սլոանյան շրջահայության սպեկտրալ տվյալների հիման վրա առաջին անգամ կատարվել է Մարգարյանի 779 գալակտիկաների համասեռ սպեկտրային դասակարգում, ինչպես նաև Մարգարյանի 300 գալակտիկաների ֆիզիկական պարամետրերի՝ էլեկտրոնային խտության, մետաղականության, սյունակային խտության, իոնացման պարամետրի և փոշու բաղադրության որոշում:
• Բյուրականյան առաջին շրջահայության թիթեղների վրա հայտնաբերվել է  Հյուսիսային թագի R դասի աստղ, որը ցույց է տալիս  10 մեծություն և ավելի փոփոխականություն տեսանելի ճառագայթներում:Կիրառական մշակումների կարևորագույն արդյունքներըՀամատեղ հայ-ռուսական կայանում 180 դիտողական գիշերների ընթացքում ընդհանուր առմամբ արվել են 350000 չափումներ և վերականգնվել 620 ուղեծիր  արհեստական արբանյակների համար:

Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ
Կարևորագույն արդյունքները

• Գերբարձր հաճախությունների լայն   տիրույթում հետազոտվել են երկչափ  ֆոտոնային արհեստական բյուրեղների էլեկտրադինամիկական հատկությունները: Այդ բյուրեղների հիման վրա  առաջին անգամ մշակվել են բևեռացման հարթության պտտիչներ, որոնք օժտված են նաև դիէլեկտրիկ անտենաների հատկություններով:
• Հետազոտվել է պեռլիտային ապակե-բյուրեղական  տակդիրների  նանոբյուրեղական կառուցվածքը` կախված  սինթեզման տեխնոլոգիական ռեժիմներից և ելքային հումքային խառնուրդի բաղադրությունից:  Որոշվել են օպտիմալ պայմանները, որոնք ապահովում են ստացվող նյութի արտառոց բարձր կարծրությունը: Կիրառական մշակումների կարևորագույն արդյունքները
• Մշակվել և պատրաստվել են դյուրակիր ռադարներ, որոնք՝ ի շնորհիվ ազդանշանների մշակման նոր թվային եղանակների  և  գերբարձր հաճախությունների ենթահամակարգի կառուցման արդի տեխնոլոգիաների կիրառմանը, առանձնանում են բարձր տեխնիկական բնութագրերով:
• Կիսահաղորդչային մեծածավալ արդյունաբերական տեխնոլոգիաներում լայնորեն կիրառվող ռադիոհաճախային պլազմայի բնութագրերի հսկման և կառավարման համար մշակվել է իմպեդանսների  համաձայնեցման ժամանակա-հաճախային տարածքում գործող եղանակ: Պատվիրվել է պլազմայի համաձայնեցուցչի արդյունաբերական նախատիպը, որը կապահովի մեծ հզորության ռադիոհաճախային պլազմայի արագագործ ղեկավարում:
• Մշակվել են ներկայումս արևային տարրերում լայն կիրառություն գտած պերովսկիտային թաղանթների (CH3NH3PbCl3-xIx)  ստացման, հաջորդական երկքայլ վակուումային և գազատրանսպորտային տեխնոլոգիաներ:

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ
Կարևորագույն արդյունքները

• Կառուցվել են Հոյնի ֆունկցիաների մի շարք վերլուծություններ ընդհանրացված հատուկ ֆունկցիաներով, որոնք ունեն կիրառության լայն հեռանկար քվանտային մեխանիկայում, տարրական մասնիկների ֆիզիկայում, դաշտի քվանտային տեսության մեջ, կոսմոլոգիայում, ատոմային, մոլեկուլային ու օպտիկական ֆիզիկայում և այլուր։ Քվանտային մեխանիկայում այդ շարքերի կիրառությամբ Շրյոդինգերի հավասարման համար ստացվել է 5 նոր անկախ, և մի շարք այլ պոտենցիալներ, որոնց համար խնդրի ճշգրիտ լուծումը տրվում է հիպեր-երկրաչափական ֆունկցիաների գծային կոմբինացիաներով:
• Առաջարկվել և իրականացվել է չդիֆրակտվող լուսային փնջերի բացմազանություն ստանալու նոր մոտեցում՝ հիմնված ղեկավարվող հեռավորությամբ երկու բեսելյան փնջերի կոհերենտ սուպերպոզիցիայի վրա: Այս եղանակով ձևավորվել է 4-րդ կարգի պտտական սիմետրիայով չդիֆրակտվող լուսային պատկեր, որի միջոցով ստրոնցիում-բարիում նիոբատի բյուրեղում հարուցվել է քվադրուպոլային ֆոտոնիկ կառուցվածք։ Ցույց է տրվել կառուցվածքում սոլիտոնների ձևավորումը և ղեկավարումը:Կիրառական մշակումների կարևորագույն արդյունքները

20170316-11.jpg
• Արտոնագրվել է ալյումինի մակերևույթին սիլիցիում պարունակող ծածկույթի ստացման սկզբունքորեն նոր եղանակ: Ջրում ընկղմված ալյումինե պատրաստուկի (կատոդ) և չլուծվող ու ջրի հետ քիմիապես չփոխազդող էլեկտրահաղորդիչ նյութի (անոդ) միջև կիրառվում է մոտ 2.5 մԱ/սմ2 խտությամբ հոսանք, որը պահպանվում է 2 – 8 ժամ՝ կախված պահանջվող ծածկի շերտի հաստությունից:
• Արտոնագրվել է ջերմաէլեկտրական դետեկտորի բազմաշերտ տվիչ, որը բաղկացած է ֆոտոնների կլանիչից, ջերմատար և ջերմաէլեկտրական թաղանթներից, ընդ որում ֆոտոնների կլանիչը և ջերմատարը գերհաղորդիչ են, և կատարում են նաև էլեկտրական հպակների դեր: Գյուտի կիրառումը կբերի ջերմաէլեկտրական դետեկտորի ֆոտոնների գրանցման արագության բարձրացմանը:
• Նյարդաբանական ախտորոշման համար «Փի Էս Այ» ընկերության հետ համատեղ մշակվել է նոր «տրեմորոգրաֆ» սարքի նմուշը, որի փորձարկման ընթացքում գրանցվել են առանձնահատկություններ 3 - 16 Հց հաճախային տիրույթում: Տրեմորոգրաֆի և նախկինում մշակված ստաբիլոգրաֆի միաժամանակյա օգտագործումը թույլ է տալիս չափել մարդու նյարդամկանային համակարգի համալիր բնութագրերը, ինչը կարևոր է բժշկակությունում:

Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ
Կարևորագույն արդյունքները

• Հետազոտվել է ռելյատիվիստիկ էլեկտրոնների անցումային ճառագայթումը երկու միջավայրերի պարբերաբար դեֆորմացված սահմանի վրա: Դիտարկված է առավել ընդհանուր դեպքը, երբ դեֆորմացիան կախված է նաև ժամանակից: Ցույց է տրված, որ պարբերական կառուցվածքի առկայությունը հանգեցնում է ճառագայթման ինտենսիվության անկյունահաճախային բաշխումում լրացուցիչ էներգետիկ ելքերի  առաջացման:
• Փորձնականորեն ցույց է տրվել, որ կվարցի միաբյուրեղին կիրառված ակուստիկական դաշտերի և ջերմային գրադիենտի միջոցով հնարավոր է ռենտգենյան կարճալիքային տիրույթում սպիտակ փնջից առանձնացնել լայն անկյունային ու սպեկտրալ բաշխվածությամբ փունջ, վերամղել այն անդրադարձման ուղղություն և լայն տիրույթում կառավարել փնջի աշխատանքային բնութագրերը:Կիրառական մշակումների կարևորագույն արդյունքները
• Մշակվել և պատրաստվել է կառավարելի աշխատանքային պարամետրերով բարձր էներգիաների տիրույթի (մինչև 100 կէՎ) ռենտգենյան ճառագայթների ոսպնյակ:
• Մշակվել և պատրաստվել են տարածաժամանակային բնութագրիչների կառավարմամբ մեծ լուսաուժով կոշտ ռենտգենյան ճառագայթման  շերտավոր ֆիլտրեր:
• Մշակվել է վակուումում ակուստապլազմային փոշենստեցման նոր մեթոդ, որը հնարավորություն է ընձեռնում սինթեզել տարբեր հարաբերական խտության բազմակոմպոնենտ միջավայրեր:  Սինթեզված նոր դժվարահալ նյութերի հիման վրա մշակվել ու ստեղծվել են տեսանելի և ոչ տեսանելի տիրույթի ճառագայթների գրանցիչ-փոխակերպիչներ:

ԻԿՐԱՆԵՏ-կենտրոն ՄԿ 

• Ուսումնասիրվել են 30 ռադիոգալակտիկաների բարձր էներգիաների գամմա-ճառագայթման մեխանիզմները` օգտագործելով «Fermi LAT» դիտակի 7 տարվա (2008-2015) տվյալները։ Պատրաստվել է ծրագիր, որը հնարավորություն է տալիս մոդելավորել բլազարների բազմահաճախային ճառագայթման սպեկտրը՝ օգտագործելով ազատ պարամետրերի օպտիմալացման «Markov Chain Monte Carlo» մեթոդը։

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
16.03.2017թ.


Анонсы








21-го марта в 11:00 Фундаментальная научная библиотека НАН РА организует мероприятие под названием "Золотой фонд французского печатного наследия", посвященное Международному дню франкофонии. Мероприятие пройдет в круглом зале президентского здания Национальной академии наук Республики Армения

6-го марта 2024г. в 15.00 в зале заседаний НАН РА (пр. Баграмяна, 24) состоится научный доклад доцента Университета Новой Горицы (Словения, ЕС) Артема Бадасяна на тему "Моделирование конформаций белков в воде: теория и эксперимент"

Ширакский центр арменоведческих исследований НАН РА приступает к выпуску 1 (27) тома журнала "Научные труды" за 2024 год. Приоритет отдается статьям на английском и русском языках. Крайний срок приема статей 1 марта 2024 года

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

28-30-го марта 2024г․ Национальная академия наук РА и Ереванский Государственный Университет проведут международную научную конференцию «Армения как цивилизационный перекресток: историко-культурные связи»

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Публикации в прессе
25/03/2024

Այդ կարգի ցնցումների կարիք ո՛չ երկիրն ունի, ո՛չ էլ մեր գիտությունը
hraparak.am
22/03/2024

Արևմուտքի ու արևելքի մշակույթների սինթեզը՝ Չուխաճյանի ստեղծագործությունների առանձնահատկությունը. «Վերնատուն»
hy.armradio.am
22/03/2024

Ակադեմիական քաղաքի պարագայում գիտական համակարգի 2/3-ը կկրճատվի
hraparak.am
21/03/2024

Հայ-գերմանական արշավախմբի ստացած տվյալները նոր լույս են սփռում Արտաշատ մայրաքաղաքի գործընթացների վրա
news.am
с 01.01.2005г. сайт посещался
6 932 005

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  10:24, 28/03/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - COVID-19
Члены президиума - Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы
Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки" - Публикации в прессе
Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет - Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели - Объявления - Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am