National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
General Page About Academy Organisations Members Contact us
"Gitutyun" newspaper
N334 October 2019
N334
Structure
Divisions
Presidium Members
Documents
Innovation Proposals
News
Conferences
All Publications in Press
All Announcements
Photogallery
Videogallery
"Gitutyun" newspaper
Funds
Anniversaries
Publications
Web Resources
Other Academies
Universities
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
15/10/2019
ՀՀ ԳԱԱ-ում իր աշխատանքն սկսեց «Բնագիտական թանգարանները` որպես գեոտուրիզմի զարգացման գործոն» թեմայով միջազգային գիտաժողովը

   Սույն թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ-ում իր աշխատանքն սկսեց «Բնագիտական թանգարանները` որպես գեոտուրիզմի զարգացման գործոն» թեմայով միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի 80-ամյակին:
   Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչրատուր Մելիքսեթյանը, մասնավորապես ասաց. «Ավելի քան 80 տարվա ընթացքում Երկրաբանական թանգարանը ծավալել է գիտական, գիտակազմակերպչական գործունեություն՝ ավելի ճանաչելի դարձնելով Հայաստանի հետաքրքիր երկրաբանական կառուցվածքը:  Լինելով փոքր թանգարան, այնուամենայնիվ, այն հայտնի է ամբողջ աշխարհում իր ունիկալ էքսպոնատներով, իր կրթական, գիտահանրամատչելի և ճանաչողական միջոցառումներով: Այսօրվա գիտաժողովի թեման է գեոտուրիզմը, որի կազմակերպական ձևերից է գեոպարկը: Քանի որ Հայաստանի տարածքն աչքի է ընկնում իր ուրույն և բարդ երկրաբանական կառուցվածքով, Հայաստանում կան բոլոր նախադրյալները գեոպարկերի ստեղծման համար: Մեր ինստիտուտը կոնկրետ քայլեր է ձեռնարկում՝ Հայաստանում գեոպարկերի ծրագիր իրականացնելու»:
   Երկրաբանական թանգարանի 80-ամյա գործունեության նվաճումները ներկայացրեց թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը:
   ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարանը ժամանակավոր ցուցադրության տեսքով ստեղծվել է 1937 թվականին երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ։ Թանգարանի առաջին ցուցադրությունը կազմվել է նրա հարուստ հավաքածուների՝ մոտ 4500 նմուշի հիման վրա։ Հետագայում թանգարանի հավաքածուները համալրվել են Հայաստանի և այլ երկրների երկրաբանների կողմից։ 1944 թվականից թանգարանը կոչվում է Հովհաննես Կարապետյանի անունով։
IMG_2344_body.jpg
   Թանգարանի հիմնական նպատակը  ՀՀ երկրաբանական կառուցվածքի, ընդերքի հարստությունների երկրաբանական նվաճումների ցուցադրումն է։ Թանգարանում ցուցադրված են օգտակար հանածոների, ապարների, բրածո կենդանիների և բույսերի նմուշներ, քարտեզներ։ Ֆոնդում կա ավելի քան 13 հազար նմուշ։ Ցուցանմուշները ցուցադրված են 6 բաժիններում՝ հանքաբանության, հնէաբանության, քարաբանության, օգտակար հանածոների, Հայաստանի հանքային ջրերի, Հայաստանի բնական հուշարձանների։
   «Գիտաժողովի նպատակն է համախմբել բնագիտական թանգարանների ներուժը՝ նպաստելու ՀՀ-ում թանգարանների և գեոտուրիզմի զարգացմանը»,- ամփոփեց Գայանե Գրիգորյանը:
   Քառօրյա գիտաժողովի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի և Ավստրալիայի 31 մասնակիցներ կներկայացնեն զեկուցումներ Հայաստանում երկրաբանության պատմության, բնապատմական թանգարանների արդի հիմնահարցերի, գեոտուրիզմի, գիտական տուրիզմի, էկոտուրիզմի զարգացման, թանգարանային կրթության և տուրիզմի, լքված հանքավայրերի վերականգնման և դրանք հանգստյան գոտիների վերածելու, երկրաբանական հուշարձանների պահպանության և այլ թեմաների վերաբերյալ: Մասնակիցները կայցելեն Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան, Արարատի տրավերտինի հանքավայր, «Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Թռչունների» քարայր, «Սևան» ազգային պարկ:
   Գիտաժողովի կազմակերպմանն աջակցել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Շրջակա միջավայրի նախարարությունը, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը, Դի Վի Վի ինթերնեյշնալը և Երևանի քաղաքապետարանը:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   15.10.2019թ.

Photogallery
See All Photos
Latest Announcements








Viktor Ambartsumian International Science Prize 2020: Call for nominations

Оn November 21, 2019, the Institute of Philosophy, Sociology and Law of NAS RA is organizing international scientific conference dedicated to UNESCO’s World Philosophy Day. For more information: e-mail:jijyan@mail.ru

Оn November 26, 2019, the Institute of Philosophy, Sociology and Law of NAS RA is organizing the scientific conference dedicated to the 50-th anniversary of the Institute. For more information: e-mail:jijyan@mail.ru

On November 28-30, 2019, "The Union of Young Researchers of Matenadaran" NGO is organizing its 5th Conference, which is dedicated to the 60th anniversary of the foundation of Mashtots Matenadaran

Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակակիրների հետ 70-րդ հանդիպում

Publications in Press
07/11/2019
«Երբ որոշենք՝ բուհը մասնագետ պատրաստելու տեղ է, թե հայրենասեր երիտասարդ դաստիարակելու, կհասկանանք, թե ինչ ենք անում». Պավել Ավետիսյան
168.am
06/11/2019
ԱԺ-ում քննարկվում են Հայաստանում գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները
armenpress.am
06/11/2019
ԳԱԱ նախագահը գիտության ֆինանսավորման մեջ մասնավորի մասնակցության անհրաժեշտություն է տեսնում
armenpress.am
06/11/2019
Գիտության կոմիտեն գիտական սարքավորումները մաքսատուրքից ազատելու առաջարկ կպատրաստի
armenpress.am
03/11/2019
«Որևէ պատճառաբանություն չկա, թե ինչու պետք է Ակադեմիայի վերաբերյալ օրենքը, որը տարիներ շարունակ մշակվել էր, գրչի մեկ հարվածով վերանա». Աշոտ Մելքոնյան
168.am
01/11/2019
«Այս նախագիծը բոլորովին չի նպաստի գիտության զարգացմանը». Ռադիկ Մարտիրոսյանը՝ աղմկահարույց օրինագծի մասին
168.am
This site has been visited
1 803 665

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:30, 11/11/2019 Top
General Page - About Academy - Organisations - Members - Contact us - Structure - Divisions
Presidium Members - Documents - Innovation Proposals - News - Conferences - All Publications in Press
All Announcements - Photogallery - Videogallery - "Gitutyun" newspaper - Funds - Anniversaries
Publications - Web Resources - Other Academies - Universities
Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2019, All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am