National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Главная страница Об Академии Организации Члены Связь с нами
Газета "Гитутюн"
N347 Ноябрь 2020г.
N347
COVID-19
Структура
Отделения
Члены президиума
Документы
Инновационные предложения
Новости
Конференции
Все публикации в прессе
Все объявления
Фотогалерея
Видеогалерея
Газета "Гитутюн"
Фонды
Юбилеи
Публикации
Веб ресурсы
Другие академии
Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Новости
01/10/2019
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Բուսաբանական այգիներում և դենդրոպարկերում լանդշաֆտային ճարտարապետություն» 11-րդ միջազգային գիտաժողովը

    Սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Բուսաբանական այգիներում և դենդրոպարկերում լանդշաֆտային ճարտարապետություն» 11-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում են 120-ից ավելի գիտնականներ Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ուկրաինայից, Հարավային Կորեայից, Մոլդովայից, Ղազախստանից, Լիտվայից:
    Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ժիրայր Վարդանյանը,  ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Անահիտ Ղուկասյանը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գլխավոր բուսաբանական այգու փոխտնօրեն Ելենա Գոլոսովան, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանական այգու տնօրեն Նատալիա Զաիմենկոն, Իրկուտսկի պետական համալսարանի բուսաբանական այգու տնօրեն Վիկտոր Կուզեվանովը: 

20191001_1.jpg
    Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև հոկտեմբերի 4-ը:
    Գիտաժողովի ընթացքում տեղի կունենա 6 պլենար նիստ, որոնց շրջանակներում մասնակիցները կներկայացնեն գիտական զեկուցումներ՝ նվիրված  լանդշաֆտային ճարտարապետության հիմնախնդիրներին, բուսաբանական այգիների և դենդրոպարկերի դերին լանդշաֆտային ճարտարապետության զարգացման գործում, բուսաբանական այգիներում բնական լանդշաֆտներին և դենդրոէքսպոզիցիաներին, ինչպես նաև բուսաբանական այգիների կրթական գործառույթին: Գիտաժողովի մասնակիցները կայցելեն Ստեփանավանի «Սոճուտ» և Իջևանի դենդրոպարկեր, Սևանի և Վանաձորի բուսաբանական այգիներ:
    Գիտաժողովի կազմակերպիչներն են Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիային կից ԱՊՀ բուսաբանական այգիների խորհուրդը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գլխավոր բուսաբանական այգին, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի,   ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի և WWF-Հայաստանի աջակցությամբ:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
01.10.2019թ.

Последние объявления
Публикации в прессе
04/12/2020
ԵՊՀ դեկանները ԱԺ-ից պահանջում են անհապաղ հետ կանչել օրենքի նախագիծը
hraparak.am
04/12/2020
«Հրապարակ». Կրթական համակարգը ցնցված է
hraparak.am
03/12/2020
Հայագիտական առարկաները ակադեմիական ազատությունների դեմ համարելը կեղծ օրակարգ է. Վահե Հովհաննիսյան
panorama.am
03/12/2020
Այդ օրենքն ամբողջությամբ ենթակա չէ հաստատման
hraparak.am
03/12/2020
Այս դրույթի ընդունմամբ կառավարությունն արձանագրում է՝ նախորդ 2,5 տարիներին իրենց կատարած աշխատանքը ձախողվել է․ Սերոբ Խաչատրյան
ankakh.com
24/11/2020
«Մենք գտնում ենք, որ ամբողջ կառավարությունը պետք է հրաժարական տա»․ Ակադեմիան հանդես կգա հայտարարութամբ
ankakh.com
с 01.01.2005г. сайт посещался
4 169 539

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  23:40, 04/12/2020 наверх
Главная страница - Об Академии - Организации - Члены - Связь с нами - Структура - COVID-19 - Отделения
Члены президиума - Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Все публикации в прессе
Все объявления - Фотогалерея - Видеогалерея - Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи
Публикации - Веб ресурсы - Другие академии - Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2020, Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am