National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Главная страница Об Академии Организации Члены Связь с нами
Газета "Гитутюн"
N346 Октябрь 2020г.
N346
COVID-19
Структура
Отделения
Члены президиума
Документы
Инновационные предложения
Новости
Конференции
Все публикации в прессе
Все объявления
Фотогалерея
Видеогалерея
Газета "Гитутюн"
Фонды
Юбилеи
Публикации
Веб ресурсы
Другие академии
Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Новости
23/05/2019
«Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողով ՀՀ ԳԱԱ-ում

   Սույն թվականի մայիսի 21-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովը՝ նվիրված թավշյա հեղափոխության միամյակին (2018-2019թթ.):
Գիտաժողովին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը,  էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, գիտաշխատողներ, տնտեսագետներ:
   Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ  Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վլադիմիր Հարությունյանը:
   Վարչապետը կարևորեց գիտական և փորձագիտական հանրության  մասնակցությունը երկրում տեղի ունեցող գործընթացներին: «Շատ ուրախ եմ, որ այսպիսի գիտաժողով է կազմակերպվել այսպիսի լուրջ մոտեցմամբ: Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանի գիտական, փորձագիտական հանրությունն իրեն ներգրավված զգա այն գործընթացներում, որոնք այսօր կատարվում են Հայաստանի Հանրապետությունում: Կառավարությունը չպետք է լինի մեկուսացված և գիտական ու փորձագիտական հանրության հետ պետք է լինի մշտական հաղորդակցության մեջ: Ես համոզված եմ, որ այս քննարկման ընթացքում ի հայտ կգան արժեքավոր մտքեր, գաղափարներ, որոնք կիրագործվեն ու ավելի երկարաժամկետ նշանակություն կունենան»,-  ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
   Գիտաժողովի ընթացքում  կիրառական առաջարկություններ ներկայացվեցին ՀՀ  կառավարությանը երկրի տնտեսության ժամանակակից  տեխնոլոգիական հիմքով արագ առաջընթացի, դրա կառուցվածքի արդիականացման, թողարկվող արտադրանքի միջազգային մրցունակության բարձրացման, դրա հիման վրա հումքի փոխարեն մշակող արդյունաբերության գիտատար արտադրանքի արտահանման, երկրի վճարային հաշվեկշռի բարելավման վերաբերյալ:
   Գիտաժողովին ներկայացվեցին հետևյալ զեկուցումները՝

  • տնտեսագետ Վահագն Խաչատրյանի «Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերությունը. մտորումներ, հանգույցներ»
  • ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Ատոմ Մարգարյանի «ՀՀ տնտեսության բարձր տեխնոլոգիական հատվածում ներդրումների ներգրավման և խթանման ուղենիշերը»
  • ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի փոխտնօրեն Հայկ Մարկոսյանի «Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման ուղենիշերն արդի տեխնոլոգիական զարգացումների համատեքստում»
  • ՀՊՄՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ՀՀ պաշտպանության նախարարության ՊԱՀՀ հետազոտող-վերլուծաբան Գայանե Հարությունյանի «Հայաստանը «նոր տնտեսության» ճանապարհին. ռազմարդյունաբերություն»
  • ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանի «Հարկային բարեփոխումների իմացաբանական հիմքերը»
  • ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի «ՀՀ ագրարային քաղաքականության գերակա խնդիրների լուծման իրական հնարավորությունները և կառուցակարգերը»
  • ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի բաժնի վարիչ Սվետլանա Դալլաքյանի «Բարձր տեխնոլոգիական և ինովացիոն տնտեսության հիմնախնդիրներն ու զարգացման ուղենիշերը ՀՀ-ում»:

20190523_body2.jpg

   Ամփոփելով գիտաժողովի աշխատանքները՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Գործնականում այստեղ բարձրացված հարցերի ամբողջ շրջանակը Հայաստանի կառավարության գործունեության օրակարգում  է, ինչը մեծ հաշվով լավ նորություն է և ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, բացի այս կարգի միջոցառումներից, մեր գիտական և փորձագիտական հանրության հետ հաղորդակցության այլ խողովակներ էլ ունենք և, ըստ էության, կարողանում ենք ընդհանուր դաշտ  ձևավորել, որտեղ աշխատում ենք: Ճիշտ է, հնարավոր է անձամբ, բնականաբար, չեմ կարող բոլորի հետ մեծ ծավալի շփումներ ունենալ, բայց այս քննարկումը ցույց է տալիս, որ մեր կառավարության ներկայացուցիչներն, այնուամենայնիվ, շփվում  և նաև ձեզնից հավաքագրած տեղեկատվությունը բերում են և դարձնում կառավարության օրակարգ»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամփոփ ելույթը` այս հղումով http://www.primeminister.am/hy/press-release/item/2019/05/21/Nikol-Pashinyan-visit-to-SCI/:
   Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   23.05.2019

Фотогалерея
Последние объявления
Публикации в прессе
09/11/2020
Հիմա մենք գիտությունը թերսնուցում ենք և իրենից աշխարհի բոլոր հնարավոր բաներն ուզում ենք
lragir.am
22/10/2020
Նյութական եւ բարոյական ներդրում՝ գիտությանն ու ռազմարդյունաբերությանը
hraparak.am
20/10/2020
Աշխարհը ստիպված է լինելու առերեսվել թուրքական վտանգին
hhpress.am
15/10/2020
Գիտական շրջանակն արտերկրի գործընկերներին պատմել է թուրք- ադրբեջանաահաբեկչական դաշինքի պատերազմի մասին
armenpress.am
11/10/2020
Իսրայելցի գիտնականները կոչ են արել կառավարությանն անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին
armenpress.am
07/10/2020
«Սրանք Ադրբեջանի վերջին հուսահատ փորձերն են»
hhpress.am
с 01.01.2005г. сайт посещался
4 078 825

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  12:58, 25/11/2020 наверх
Главная страница - Об Академии - Организации - Члены - Связь с нами - Структура - COVID-19 - Отделения
Члены президиума - Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Все публикации в прессе
Все объявления - Фотогалерея - Видеогалерея - Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи
Публикации - Веб ресурсы - Другие академии - Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2020, Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am