National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N333 սեպտեմբեր 2019թ.
N333
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Նորություններ
Գիտաժողովներ
Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ
Լուսանկարներ
Տեսադարան
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
26/03/2019
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան ամփոփեց 2018 թվականի գիտակազմակերպական գործունեության արդյունքները

   Մարտի 26-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը: ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ողջունեց ժողովի մասնակիցներին` Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախարարներին, ԲՈՒՀ-երի ռեկտորներին, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամներին, գիտնականներին, հյուրերին:
Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2018թ-ին կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Էդուարդ Խաչիկյանի, Սերգեյ Հաբարձումյանի, Միսակ Դավթյանի,  թղթակից անդամ Սարգիս Հարությունյանի հիշատակը:
2018թ-ի գիտական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
   «2018 թվականը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կյանքում կհիշատակվի որպես գիտակազմակերպական կարևոր և մասշտաբային միջոցառումների տարի: ՀՀ ԳԱԱ-ի կազմակերպմամբ Երևանում անցկացվեց ԱՊՀ երկրների գիտնականների երկրորդ ֆորումը, որի ընթացքում  քննարկվեցին ԱՊՀ երկրներում գիտության զարգացման խնդիրները: Գիտնականների ֆորումի օրերին ԳԱԱ-ում տեղի ունեցավ նախկին Խորհրդային Միության Արևելյան Եվրոպայի և ասիական մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների ընկերակցության նիստը:
2018թ. հանրապետության գիտական հանրությունը նշեց Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի հիմնադրման 75-ամյակը: Ամբողջ տարվա ընթացքում համակարգի կազմակերպություններն անցկացրեցին գիտական բնույթի բազմաթիվ միջոցառումներ: Ակադեմիայի հոբելյանական միջոցառումները մեծ արձագանք ստացան միջազգային գիտական հանրության կողմից: Ակադեմիայի 75-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսավոր նիստին ALLEA-ի (եվրոպական 58 ակադեմիաների ընկերակցության) փոխնախագահ պրոֆեսոր Քեյ Գրահամն իր ելույթում նշեց, որ ՀՀ ԳԱԱ-ն արժանի է կոչվել ALLEA-ում ճանաչված և բարձրարժեք ակադեմիաներից մեկը»,- ասաց ՀՀ ԳԱԱ Ռադիկ Մարտիրոսյանը:

20190326_body_1.jpg
    Նա նշեց, որ 2018 թվականին գիտական ստորաբաժանումներում պահպանվել է հիմնարար հետազոտությունների գիտական բարձր մակարդակը: Այդ են վկայում արտասահմանյան հեղինակավոր գիտական ամսագրերում հրատարակված աշխատանքները՝ 953 գիտական հոդված և 22 մենագրություն:
Ռադիկ Մարտիրոսյանը թվարկեց ՀՀ ԳԱԱ-ի կարևորագույն գիտական արդյունքները, այդ թվում կիրառական նշանակության գիտական աշխատանքները:
    Անդրադառնալով ՀՀ ԳԱԱ-ի միջազգային համագործակցությանը` Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Հաշվետու տարում կնքվել և վերակնքվել են մի շարք պայմանագրեր, հուշագրեր և համաձայնագրեր:
Պեկինում (Չինաստան) տեղի է ունեցել Միջազգային գիտական կազմակերպությունների դաշինքի (ՄԳԿԴ-ANSO) ստեղծմանը նվիրված առաջին գլխավոր ասամբլեան, որի ընթացքում դաշինքի համահիմնադիրները ստորագրել են ՄԳԿԴ-ի ստեղծման համաձայնագիր, անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Համահիմնադիր է դարձել նաև ՀՀ ԳԱԱ-ն:
ՀՀ ԳԱԱ-ի և Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի միջև ստորագրվել է գիտատեխնիկական համագործակցության զարգացման նոր համաձայնագիր:
   Համագործակցությունն ամրապնդելու և շարունակականությունն ապահովելու համար 2018թ-ին Հայաստանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընթացքում ԳԱԱ-ն և Ֆրանսիայի Թուլուզի դաշնային, Պոլ Սաբատիեի անվան Թուլուզ III համալսարաններն ու Թուլուզի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտը համաձայնության արձանագրություն են ստորագրել ֆրանսիական ԲՈՒՀ-երի կողմից ԳԱԱ-ին նվիրաբերվող գերհամակարգչի վերաբերյալ: Նախատեսվում է Հայաստանում ստեղծել բարձր արտադրողականությամբ հաշվարկների կենտրոն, հնարավորություն ստեղծել հայ օգտագործողների համար` օգտվելու Թուլուզի համալսարանների զանազան հաստատությունների` բարձր արտադրողականությամբ հաշվարկների փորձից:
   ՀՀ ԳԱԱ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ճարտարագիտության ակադեմիայի միջև ստորագրվել է հուշագիր ճարտարագիտության և տեխնիկական գիտությունների ոլորտներում  համագործակցության մասին:
ՀՀ ԳԱԱ-ի և Սլովենիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:

20190326_body_2.jpg
    Միջպետական և միջգերատեսչական համագործակցություններից են տնտեսական միջկառավարական հանձնաժողովի կողմից իրականացվող հայ-լիտվական, հայ-լատվիական, հայ-թուրքմենական, հայ-հնդկական, հայ-չեխական, հայ-չինական, հայ-եգիպտական, հայ-տաջիկական համագործակցությունները: Հայ-ռուսական տնտեսական միջկառավարական համագործակցության շրջանակներում շարունակվել է Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի և ՌԴ «Ռոսկոսմոսի» հետ տիեզերական տարածության հետազոտման և խաղաղ նպատակներով օգտագործման ասպարեզում համագործակցությունը»:
    Ռադիկ Մարտիրոսյանը հատուկ ուշադրություն դարձրեց միջազգային ծրագրերում երիտասարդ գիտնականների մասնակցությանը: «ԳԱԱ-ն ապահովում է երիտասարդ գիտնականների մասնակցությունը գիտության տարբեր ոլորտներում իրականացվող միջազգային հանդիպումներին և միջոցառումներին: ԳԱԱ-ն շարունակում է իրականացնել տարբեր միջազգային գիտական ծրագրեր, այդ թվում` Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC), Եվրոպական VII շրջանակային (FP7), Հորիզոն 2020, համալսարանական կրթության ՏԵՄՊՈՒՍ, Սևծովյան տնտեսական համագործակցության (BSEC) և այլն: ԳԱԱ կազմակերպություններն ակտիվորեն մասնակցում են նաև ԱՄՆ ծրագրերին` Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների (CRDF Global), ՆԱՏՕ-ի (NATO), և այլ  եվրոպական ծրագրերին: Ընդհանուր առմամբ հաշվետու տարում համակարգի կառույցների՝ 42 միջազգային տարբեր ծրագրերով կատարված աշխատանքների ընդհանուր գումարը  կազմել է 665 միլիոն դրամ»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:
ՀՀ ԳԱԱ-ն ակտիվորեն աշխատում է արտասահմանյան անդամների հետ հատկապես մասնագետների պատրաստման, համատեղ գիտական աշխատությունների հրատարակման, գիտական փորձաքննությունների անցկացման գործում:
Ռադիկ Մարտիրոսյանն անդրադարձավ նաև սոցիալական հարցերին: Նա նշեց, որ համակարգի աշխատողների միջին ամսական աշխատավարձը բյուջետային մուտքերից, որի մեջ հաշվի են առնված բոլոր տիպի մուտքերը, կազմել է 100 հազար դրամ: Սոցիալական բնույթի բազմակողմանի գործունեություն է ցուցաբերել  ակադեմիայի «Գիտության զարգացման հիմնադրամը»: Ռադիկ մարտիրոսյանը հույս հայտնեց, որ այս տարի կսկսվի բնակելի նոր շենքի շինարարությունը, որի սկիզբն անընդհատ երկարաձգվել է տարբեր պատճառներով:
    «Սոցիալական բնույթի խնդիրներից է աշխատանքային պայմանների բարելավման հարցը: Կարևոր է համակարգի անշարժ գույքի շահագործման և պահպանման հարցը: Նորից ուզում եմ հիշեցնել, որ ամբողջ անշարժ գույքը գտնվում է Պետական գույքի վարչության հաշվեկշռում, սակայն նշված ծախսերի համար ոչ մի դրամ չի հատկացվում: Ոչ մի աջակցություն ինստիտուտները չեն ստացել նույնիսկ բնական աղետների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակների դեպքում:
   ԳԱԱ համակարգի գիտական հենքը կապված է ժամանակակից սարքավորումների և տեխնոլոգիաների հետ, որոնք գտնվում են վատթար վիճակում, իսկ դրանց արդիականացումը կապված է լրացուցիչ, մեծածավալ ֆինանսական ներդրումների հետ»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը:
    Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ 2012-2016 թվականների համակարգի կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման վերաբերյալ կատարվել են քննարկումներ և կազմվել է միջոցառումների պլան:
ՀՀ ԳԱԱ համակարգում տեղի է ունեցել 2016թ. համեմատությամբ ընդհանուր համակարգի աշխատակիցների թվի նվազեցում մինչև 456-ի, իսկ գիտական աշխատակիցների թվի նվազեցում՝ մինչև 340-ի: Կատարվել են ինստիտուտների կառուցվածքների բարելավումներ:
    Որոշ ինստիտուտներում երիտասարդ հեռանկարային գիտաշխատողների աշխատանքի խթանման և արդյունավետության բարձրացման համար ստեղծվել են աջակցության ֆոնդեր արտաբյուջետային միջոցների հաշվին:
Գիտական աշխատանքների տարեկան ֆինանսավորումը պետական բյուջեից 2018թ. կազմել է 6 միլիարդ դրամ: Հատկացված ֆինանսավորման 70 տոկոսն աշխատավարձի բաժինն է: Արտաբյուջետային ֆինանսավորումը հաշվետու տարում կազմել է 2,2 միլիարդ դրամ: Այն 200 միլիոն դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Արտաբյուջետային միջոցների 655 միլիոն դրամը համակարգի աշխատողները ստացել են մոտ 43 մեծ ու փոքր դրամաշնորհային ծրագրերից:
    Առ 01.01.2019թ. ԳԱԱ կազմում ընդգրկված են  46 ակադեմիկոս,  56 թղթակից և 123 արտասահմանյան անդամներ: 22 ակադեմիկոս և 26 թղթակից անդամ աշխատում են ԳԱԱ համակարգից դուրս:
Առ 01.01.2019թ. ԳԱԱ համակարգում աշխատում է 3585 մարդ, որոնցից 2206-ը գիտական աշխատողներ են` 326-ը գիտության դոկտորներ, 1029-ը գիտության թեկնածուներ, 851-ը գիտական աշխատողներ առանց գիտական աստիճանի: Հաշվետու տարում ԳԱԱ համակարգում աշխատանքի է ընդունվել 101 երիտասարդ մասնագետ:
ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես ասաց. «Երրորդ հանրապետության ստեղծման առաջին օրից, ըստ էության, տեղի է ունենում այս բանավեճը, թե ի՞նչ է ուզում պետությունը գիտությունից, և ի՞նչ է ուզում գիտությունը պետությունից, և ի՞նչ կարող են տալ նրանք ընդհանրապես իրար։ Կարծում եմ, որ այս հարցերի պատասխանը գտնելն է այն կարևոր առաջին կետը, որի վրա պետք է հիմնվի մեր գիտության հետագա զարգացումը:
   Մենք Հայաստանը տեսնում ենք, որպես տեխնոլոգիական երկիր, և հույս ունենք, որ Հայաստանում գիտությունը, գիտական պոտենցիալը, այդ թվում՝ Գիտությունների ազգային ակադեմիան ողջ թափով կսպասարկի քաղաքական այս տեսլականը»:
   ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթում մասնավորապես նշեց. «Առաջինը, որի վրա պետք է միասին աշխատենք, Բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության մասին օրենքի նախագիծն է:  Արձանագրել ենք, որ հիմնականում գիտահետազոտությունը դուրս է համալսարանից, կամ բավարար մակարդակի չէ և դրա համար ունենք լուծումներ: Մեզ շատ հաճախ ասում են, որ առայժմ կրթության և գիտության զարգացման ռազմավարությունը չեք ներկայացնում: Մենք մեզ համար խնդիր ենք դրել դաշտի բոլոր խաղացողներին ճանաչել, որպեսզի ռազմավարությունն իրական կյանքի հետ առնչություն ունենա:  Մենք շատ ենք ուզում, որ այն բոլոր փաստաթղթերը, որ մենք կներկայացնենք, լինեն կենսունակ:
    Գիտությունը նաև պետք է սպասարկի մեր տնտեսությունը, և այդ ուղղությամբ էլ պետք է աշխատանք տանենք:
Սուպերկոմպյուտերի հետ կապված մենք քննարկումներ ունեցել ենք, երևի թե առաջիկա շաբաթ վերջնական լուծում կունենանք»:
    Տարեկան ժողովի ընթացքում ՀՀ  ԳԱԱ  2018թ-ի գիտակազմակերպական գործունեության մասին զեկուցեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար  թղթակից անդամ  Հրանտ Մաթևոսյանը: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը ներկայացրեց «Հայ ժողովրդի գենետիկա» գիտական զեկուցումը: Ելույթներով հանդես եկան` ՀՀ ակադեմիկոսներ Գևորգ Պողոսյանը, Յուրի Ալեքսանյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Պավել Ավետիսյանը, Արսեն Հախումյանը, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արմեն Սերգեևը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը, Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   26.03.2019թ.

Վերջին հայտարարություններ








2019թ. հոկտեմբերի 15-ից 18-ը ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը և Երևանի պետական համալսարանը Երևանում կազմակերպում են հոբելյանական միջազգային գիտական նստաշրջան` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին

2019թ. հոկտեմբերի 21-26-ը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը Երևանում և Մեղրիում կազմակերպում է «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումն արտաքին ազդակների առկայությամբ» ավանդական միջազգային գիտաժողով և Գ.Ա. Ասկարյանի անվան երիտասարդ գիտնականների դպրոցը

2019թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը կազմակերպում է հոբելյանական գիտական նստաշրջան՝ նվիրված Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին

ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը 2019 թ. նոյեմբերի 7-ին կազմակերպում է սեմինար "Թունավոր միացությունների ազդեցություններ և քաղցկեղ. կրթությունից մինչև հետազոտություն"խորագրով:Դասախոսություններն անց են կացվելու անգլերեն լեզվով Հելգա Շտոպպերի, Էյլուլ Բանկօղլուի և Ջիմա Կոնդանդարամանի կողմից: Գրանցման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 4

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2019 թ. նոյեմբերի 21-ին կազմակերպում է միջազգային գիտաժողով` նվիրված UNESCO-ի հռչակած փիլիսոփայության համաշխարհային օրվան: Լրացուցիչ տեղեկությունների համար՝ e-mail: jijyan@mail.ru

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2019 թ. նոյեմբերի 26-ին կազմակերպում է գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի 50-ամյակին: Լրացուցիչ տեղեկությունների համար՝ e-mail: jijyan@mail.ru

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն 2019թ. նոյեմբերի 28-30-ը կազմակերպում է երիտասարդական 5-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված է Մաշտոցյան Մատենադարանի հիմնադրման 60-ամյակին

Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակակիրների հետ 70-րդ հանդիպում

Հրապարակումներ մամուլում
14/10/2019
Մերկուրին կանցնի արեգակի սկավառակի վրայով
hetq.am
11/10/2019
​Հայաստան. գիտական աստիճանների համապատասխանեցում եվրոպական չափանիշներին
ankakh.com
09/10/2019
Մահացել է ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմեն Սաղաթելյանը. հոգեհանգիստը` հոկտեմբերի 10-ին
www.aysor.am
16/09/2019
ՀՀ-ում կգործի սողունների պահպանման ու բազմացման կենտրոն
news.1tv.am
23/07/2019
Գիտության տոն նոր ուսումնական տարում
hhpress.am
13/06/2019
Հայաստանի պատուհանը Բաշկիրիայում
hhpress.am
Կայքը հաճախել են
1 793 375

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:39, 17/10/2019 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ - Լուսանկարներ - Տեսադարան - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ
Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2019, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: