National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N332 հուլիս 2019թ.
N332
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Նորություններ
Գիտաժողովներ
Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ
Լուսանկարներ
Տեսադարան
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաուում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
25/03/2019
ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2018թ. գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

   Սույն թվականի մարտի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների  բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: 2018թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը: Այսպիսով, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների  բաժանմունքի կազմում ընդգրկված են՝ Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտները, «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ-ն:
   Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ՀՀ ԳԱԱ 14 ակադեմիկոս, 9 թղթակից անդամ, 26 արտասահմանյան անդամ, 5 պատվավոր դոկտոր:
   2018թ-ին բաժանմունքի գիտաշխատողները տպագրել են  2  մենագրություն, 1 գիտաժողովների ժողովածու,  271 հոդված, որոնցից 105-ը` արտերկրում, 45 թեզիս, որոնցից 3-ը` արտերկրում:
20190325_4_body.jpg
   Բաժանմունքի ինստիտուտները կազմակերպել են 12 միջազգային և հանրապետական գիտաժողով:
   Տարեկան ժողովում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝

  • «Նանոբյուրեղային նյութերը և մոմենտային առաձգականության կիրառական   մոդելները», զեկուցող` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ   Ս.Հ. Սարգսյան
  • «Որոշ նոր ուղղություններ և սկզբունքներ անալիզի և երկրաչափության բնագավառում, զեկուցող` Ֆ.-մ. գ.դ. Գ.Ա. Բարսեղյան
  • «Մաթեմատիկական տոմագրաֆիա» (Математическая томография) , զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ   Արմեն Սերգև (ՌԴ) 
  • «Գիտաչափության կիրառումը գիտական գործունեության գնահատման մեջ», զեկուցող`կ.գ.թ. Շ.Ա.Սարգսյան
  • «Մի ծայրով ամրակցված հեծանի դինամիկան և կայունությունը», զեկուցող` տեխ . գ.դ. Հ.Գ. Շեկյան

   Բաժանմունքի հիմնարկների կարևորագույն տեսական-կիրառական արդյունքներ

   Մաթեմատիկայի ինստիտուտ

  • Ստացվել է p-ադիկ լարերի դինամիկ տեսությունում հայտնի Վ.Ս. Վլադիմիրով-Յա.Ի. Վոլովիչի միջվակումային լուծումների գոյության թեորեմի ընդհանրացումը: Ապացուցվել է կառուցվող լուծման միակությունը սահմանափակ ֆունկցիաների դասում: Ստացված արդյունքներից որպես հետևանք ստացվել է Լ. Ժուկովսկայայի ռոլլինգային լուծումների վերաբերյալ թեորեմը: (ղեկ.` ֆ.մ.-գ.դ. Ն. Ենգիբարյան, ֆ.մ.գ.դ.Խ.Խաչատրյան ):

   Մեխանիկայի ինստիտուտ

  • Մշակվել են գծային և ոչ գծային համակարգերի ճշգրիտ և գրեթե ղեկավարելիության ուսումնասիրության եղանակ՝ հիմնված Գրինի ֆունկցիայի վրա։ Օգտագործելով Գրինի ֆունկցիայի և էվրիստիկ եղանակները՝ հետազոտվել են անորոշություն պարունակող շերտավոր հեծանի ծռման տատանումների գրեթե ղեկավարելիությունը, էլեկտրական դաշտով մասնիկների՝ վերջավոր ժամանակում ճշգրիտ և գրեթե ղեկավարելիության պայմանները, ոչ գծային հավասարումների՝ անվերջ ժամանակում ճշգրիտ և գրեթե ղեկավարելիության պայմանները, Բյուրգերի մածուցիկ հավասարման՝ վերջավոր ժամանակում ճշգրիտ և գրեթե ղեկավարելիության պայմանները (ղեկ.` թղթ.անդ. Ա.Ավետիսյան, ֆ.-մ.գ.թ. Ա. Խուրշուդյան):
  • Առանց լրացուցիչ ավանդական կապակցանյութերի (ցեմենտ, կիր, հեղուկ ապակի) օգտագործման ավտոկլավային մշակման միջոցով բետոնե և երկաթբետոնե թափոնների բեկոտվածքի հիման վրա մշակվել է կառավարելի մեխանիկական հատկություններով օժտված շինարարական նոր կոմպոզիտային նյութերի ստացման եղանակ: Մշակված նյութերի հիման վրա կարելի է պատրաստել շինարարական աղյուսներ, միջնորմային սալեր և բլոկներ (ղեկ. ՝ տեխն.գ.դ. Կ.Կարապետյան, ք.գ.թ. Ն. Գուրգենյան, Ա.Առաքելյան, տեխն.գ.դ. Ա.Ավանեսյան):

   Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ           

  • Քանակական ատրիբուտներով ասոցիատիվ կանոնների պեղման մոդելում, որտեղ ենթադրվում է, որ ատրիբուտները մոնոտոն են, կառուցվել է ալգորիթմ, որը ներմուծելով «խորանարդային տրոհում» գաղափարը, խնդիրը հանգեցնում է բինար ատրիբուտների դեպքին: Չնայած խնդիրը մնում է հաշվատար, բայց այն ձեռք է բերում պարզ մոդելային նկարագիր, ինչը հնարավորություն է տալիս պեղել կանոններ ըստ խնդրի լրացուցիչ սահմանափակումների, ինչպես օրինակ` կանոնի ձախ մասի փոքր հզորությունը, հասանելիության տիպի սահմանափակումներ և այլն: Կիրառման տիրույթը չափազանց լայն է, ինչպես օրինակ, համակարգչային LOG ֆայլերի պեղում ցանցային ներխուժումների հայտնաբերման համար (ղեկ.՝ թղթ.անդ. Լ.Ասլանյան):
  • Առաջարկվել է պատկերների ճապաղվածության աստիճանի գնահատման չափանիշ, և ցույց է տրվել, որ այն հնարավոր է օգտագործել նաև պատկերների մի շարք այլ տեսակի աղավաղումների համար (ղեկ.` տ.գ.դ. Դ.Ասատրյան):
  • Ամպային հիմնական ենթակառուցվածքը զարգացվել է օգտագործելով OpenStack միջավայրը։ Հետազոտվել են պահեստավորման (Swift), ցանցային (Neutron) և վիրտուալ ղեկավարման (Nova) ծառայությունները։ Ներդրվել է Keystone ինքնության կառավարման ծառայությունը։ Գիտափորձերից և հաշվարկներից ստացված տվյալները պահեստավորելու համար մշակվել է ամպային պահեստ։
  • Ստեղծվել է տվյալների տեսանելիացման ինտերակտիվ հարթակ, որը ներկայացվում է որպես ինտեգրված միջավայր գիտական տվյալների վերլուծման, մշակման և տեսանելիացման համար (ղեկ.` տ.գ.թ. Հ.Ասցատրյան):

    «ՀԻԴՐՈՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԵՎ ՎԻԲՐՈՏԵԽՆԻԿԱՅԻ ԲԱԺԻՆ» ՓԲԸ

  • Խողովակաշար համակարգերում ճնշման պուլսացիաների և տատանումների ցածրացման և վերացման նպատակով մշակվել է աշխատանքային միջավայրի ճնշման և ծախսի բազմառեժիմ կայունացուցիչ(ղեկ.` տ.գ.թ. Գ. Ավետիսյան):

 

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   25.03.2019թ.

Վերջին հայտարարություններ








ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2019 թվականի սեպտեմբերի 10-ը: Մանրամասները՝ http://scs.am/կայքում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարում է «Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ» մրցույթ, որը ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով: Հայտերն ընդունվում են 2018թ. դեկտեմբերի 3-ից մինչև 2019թ. հունվարի 31-ը ներառյալ: Մանրամասներին ծանոթանալու համար այցելեք` http://himnadram.org կայքը

ՀՀ ԳԱԱ Հայաստանի բժշկագիտություն հանդեսը ընդգրկվել է ԲՈԿ-ի կողմից ընդունելի հրատարակությունների ցանկում

Հայագիտական ուսումնասիրություները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը 2019 թ. հայտարարում է հայագիտական ուսումնասիրությունների նախագծերի մրցույթ, որոնք պետք է նպատակաուղղված լինեն հայագիտության բնագավառում կարևոր, արդիական հնչեղություն ունեցող խնդիրների լուծմանը

ՀՀ ԳԱԱ-ն հայտարարում է 2019թ-ի «ՀՀ ԳԱԱ համակարգի ինստիտուտների գիտական սարքավորումների սպասարկում, վերազինում, գիտափորձերի իրականացման համար նյութերի ձեռքբերում և չնախատեսված անհետաձգելի ծախսերի կատարում» և «ՀՀ ԳԱԱ համակարգի կազմակերպությունները սարքավորումներով վերազինում» ծրագրերից համակարգի կազմակերպություններին ֆինանսավորում տրամադրելու մրցույթ

ՀՀ ԳԱԱ-ն հայտարարում է «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական գործուղումների իրականացում» ծրագրի միջոցներից 2019 թ. գիտական գործուղման ֆինանսավորման մրցույթ: Մրցույթն անցկացվելու է «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական գործուղումների իրականացում» ծրագրի միջոցների օգտագործման կարգին համապատասխան

ՀՀ 2019թ. պետական բյուջեից ֆինանսավորման երաշխավորված գիտական միջոցառումների ցանկ

2019թ. սեպտեմբերի 2-6-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում անց են կանցում «Տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների տարածաշրջանային ամառային դպրոց»

2019թ. սեպտեմբերի 9-10-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում անց են կացնում «Ակտիվ գալակտիկաներ և քվազարներ» խորագրով միջազգային կոնֆերանսը՝ նվիրված Մ. Առաքելյանի 90-ամյակին

2019թ. սեպտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում անց են կացնում Միջազգային աստղագիտական միության Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտական 3-րդ տարածաշրջանային աշխատաժողովը

2019թ. սեպտեմբերի 17-20-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Աշտարակում անց են կացնում «Լազերային ֆիզիկա-2019» միջազգային գիտաժողովը

2019թ. սեպտեմբերի 23-27-ը ՀՀ ԳԱԱ-ն և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը Երևանում կազմակերպում է "Համակարգչային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ" խորագրով 12-րդ միջազգային գիտաժողովը

2019թ. սեպտեմբերի 23-ից 27-ը ՀՀ ԳԱԱ Մ.Գ. Մանվելյանի անվ. ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը Երևանում կազմակերպում են «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» VI միջազգային գիտաժողովը

2019թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը կազմակերպում է հոբելյանական գիտական նստաշրջան՝ նվիրված Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին

2019թ. հոկտեմբերի 15-ից 18-ը ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը և Երևանի պետական համալսարանը Երևանում կազմակերպում են հոբելյանական միջազգային գիտական նստաշրջան` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2019 թ. նոյեմբերի 21-ին կազմակերպում է միջազգային գիտաժողով` նվիրված UNESCO-ի հռչակած փիլիսոփայության համաշխարհային օրվան: Լրացուցիչ տեղեկությունների համար՝ e-mail: jijyan@mail.ru

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2019 թ. նոյեմբերի 26-ին կազմակերպում է գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի 50-ամյակին: Լրացուցիչ տեղեկությունների համար՝ e-mail: jijyan@mail.ru

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն 2019թ. նոյեմբերի 28-30-ը կազմակերպում է երիտասարդական 5-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված է Մաշտոցյան Մատենադարանի հիմնադրման 60-ամյակին

Հրապարակումներ մամուլում
23/07/2019
Գիտության տոն նոր ուսումնական տարում
hhpress.am
13/06/2019
Հայաստանի պատուհանը Բաշկիրիայում
hhpress.am
12/06/2019
«Ես նախկին իշխանությունների պալատական երգիչը չեմ եղել և չեմ էլ լինելու»
a1plus.am
11/06/2019
РАЗВИТИЕ ОСНОВАНО НА ИНТЕЛЛЕКТЕ
golosarmenii.am
08/06/2019
ИЗВЕРЖЕНИЕ ВУЛКАНА В ХХI ВЕКЕ МОЖЕТ ИЗМЕНИТЬ КЛИМАТ
golosarmenii.am
07/06/2019
Պատգամավոր. «Եթե արտասահմանյան դրամաշնորհները չլինեին, Հայաստանում գիտական սեկտորը վաղուց մահացած կլիներ»
hetq.am
Կայքը հաճախել են
1 767 965

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ լոգոտիպ (սև, կապույտ)
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:37, 21/08/2019 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում
Հայտարարություններ - Լուսանկարներ - Տեսադարան - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ
Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաուում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2019, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: