Национальная академия наук Республики Армения
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Главная страница Об Академии Отделения Организации Члены Связь с нами
Мурадян Задиг Мкртич
доктор физ.-мат. наук
COVID-19
Структура
Члены президиума
Документы
Инновационные предложения
Публикации
Фонды
Конференции
Конкурсы
Фотогалерея
Видеогалерея
Веб ресурсы
Другие академии
Газета "Гитутюн"
Журнал "В мире науки"
Публикации в прессе
Анонсы
Юбилеи
Университеты
Новости
Научные результаты
Отдел диаспоры представляет
Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели
Объявления
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Фонд развития науки НАН РА
Фонд развития науки НАН РА
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Всеармянский фонд финансирования арменоведческих исследований
Научно-аналитический фонд Гегард
Научно-аналитический фонд Гегард
Международный научно-образовательный центр НАН РА
Международный научно-образовательный центр НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Фундаментальная научная библиотека НАН РА
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Международная комиссия по присуждению международной премии имени Виктора Амбарцумяна
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
Национальный информационный пункт Армении HORIZON 2020
EURAXESS-Armenia Portal
EURAXESS-Armenia Portal

Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Академическая научно-исследовательская компьютерная сеть Армении
Новости
14/11/2018
Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը» թեմայով քննարկում

    Մեդիա կենտրոնում տեղի ունեցած  «Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը» թեմայով քննարկմանն իրենց տեսակետները ներկայացրեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գևորգյանը:

    Ռադիկ Մարտիրոսյանը` գիտության առջև ծառացած խնդիրների մասին և ինչ  պետք է անել. «Որպեսզի երիտասարդը գնա գիտություն, անհրաժեշտ է, որ իրեն առաջարկվող աշխատանքը լինի հմայիչ, հետաքրքիր: Մյուսը, պետք է լուծված լինեն նրա սոցիալական հարցերը, որ նա իր ապագան կապի գիտության հետ: Հետաքրքիր աշխատանքը գիտական կառույցներն են ապահովում: Մեր գիտության տարբեր կառույցներում միշտ էլ կան հետաքրքիր թեմաներ, ուղղություններ, պրոբլեմներ: Իսկ սոցիալական խնդիրները,  ցավոք սրտի, վերջին 30 տարվա ընթացքում համարյա չեն լուծվում: Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի  համակարգում գիտնականի միջին աշխատավարձը 100 հազար դրամ է: Այդ ձևով շարունակելով երկար տասնամյակներ` մենք հազիվ թե կարողանանք այդ հարցը լուծել: Բայց ընդհանուր առմամբ պետք է ասել, որ այստեղ տեղաշարժեր կան»:

    Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյան. «Ես կարծում եմ, որ գիտության ոլորտն այն ոլորտն է, որտեղ պետք է շատ նուրբ և հաշվարկված քայլեր արվեն:  Այս ոլորտում հեղափոխական քայլերի այդքան էլ կողմնակից չեմ: Բայց, այնուամենայնիվ, որ փոփոխություններ տեղի են ունենալու, բոլորն են հասկանում, որովհետև ճիշտ է, աշխատավարձերը բավականին ցածր են, բայց պետք է հասկանանք նաև արդյունավետության մակարդակը: Այսօր կան բազմաթիվ հաստատություններ և Կրթության և գիտության նախարարության կազմում, և ակադեմիայի կազմում, որտեղ մարդիկ շատ քիչ են լինում աշխատանքի, մի քանի ժամով, սուրճ խմելու համար և հետո բողոքում են ցածր աշխատավարձերից: Կարծում եմ, որ արդյունավետության ցուցիչները պետք է դրվեն աշխատավարձերի հիմքում»: 

20181104_a1.jpg
    Ռադիկ Մարտիրոսյան. «Երբ որ ասում եք, որ մեր գիտաշխատողների մի մասը գալիս են թոշակ ստանալու և գնալու, ես կարծում եմ` շատ կոպիտ վերաբերմունք է: ԳԱԱ համակարգում և որոշ չափով մեր ԲՈՒՀ-երում աշխատողները նվիրված աշխատանք են կատարում: Նման բան չկա, որ ոչինչ չանող մարդուն թոշակ տան: Ամեն մի բնագավառում էլ լինում են ակտիվ, շատ ակտիվ աշխատողներ և պակաս ակտիվ, գլուխ պահողներ, բայց դա հիմնական մասսա չեն լինում: 2017թ-ին ակադեմիայի համակարգում իրականացվել են 82 միջազգային ծրագրերով աշխատանքներ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաշխմամբ մեր տարածաշրջանի 10 երկրների թվում` Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Իսրայել, Ռուսաստան, 1 միլիոն բնակչի ընկած գիտական արդյունքների հաշվով, Հայաստանը 3-րդ տեղում է: Եթե միայն թոշակ տալով լիներ, այդպիսի արդյունք մենք չէինք ունենա: Հայաստանի գիտական արդյունքների վրա հղումներ անելու առումով ԱՊՀ երկրների ցանկում մենք առաջին տեղում ենք: Ուրիշ բան է, որ այսօր պետությունն ի վիճակի չէ այն չափով ֆինանսավորել գիտությունը, որպեսզի մենք կարողանանք ավելի բարձր մակարդակի մշակումներ անել, հատկապես կիրառական բնույթի: Հայտնի հաշվարկ գոյություն ունի, գաղափարի համար ծախսում են գումարի ընդամենը 25 %-ը, մնացած 75%-ը գաղափարն իրացնելու, արտադրության մեջ հասցնելու համար: Մեր գիտության հիմնական մասը, որով արդյունքները ստանում ենք, վերաբերում է նոր գիտելիքի ստեղծմանը: Բայց կիրառական մասի համար համեստ են մեր հնարավորությունները, մեր արդյունքները, որովհետև հնարավորություն չունենք դրանք զարգացնելու: Այդ է պատճառը, որ տնտեսության և գիտության միջև կապը թույլ է»: 

    Հրանուշ Խառատյան. «Մեր գիտությունը ժամանակին աշխատում էր մաքուր պետական պատվերով: Այդ  գիտությունը հաշվարկվում էր տնտեսության մեջ իր ներդրմամբ: Գիտությունը տնտեսության մեջ պիտի ներդրում ունենար, փոխկապակցված էր: Մենք փոխվել ենք: Մինչև մեր գիտությունը կվերակառուցվեր այդ տրամաբանությանը, դա շատ երկարատև և ծանր գործընթաց էր` հաշվի առնելով նաև մեր երկրի եղած օբյեկտիվ, նաև մեր վերակառուցման ընթացքում մեր սուբյեկտիվ պայմաններն ու պատրաստվածությունը: Այնուամենայնիվ, այսօր էլ կարող է պետությունն  ինչ-որ պատվեր ունենալ: Պետությունն ասում է` բազայում գումարն այսքան է, գնացեք, տեսեք` ինչն ինչպես եք անում: Ինձ համար տարօրինակ է, որ մենք ղարաբաղյան խնդրի հարցում ունենք բազմաթիվ, դեռևս չպատասխանված հարցեր և մենք պետությունից չենք կարողանում ձևակերպել դա որպես պատվեր: …Մենք նվիրում ենք մեր աշխատանքը, դրանց մի զգալի մասը հաստատ պետության նույնիսկ աշխատավարձային գումարներով չեն. դրամաշնորհային գումարներով են կամ կամավոր ներդրումով են: Սրանք բոլորը չհաշվարկված ծավալներ են»: 

    Հրանուշ Խառատյանի կարծիքով  լուծում չի լիներու, եթե Կրթության և գիտության նախարարությունը որոշի արդյունավետության չափանիշներ սահմանել  աշխատողներին վճարելու համար: «15-20 հազարի տարբերություն է լինելու դրա արդյունքում: Մինչդեռ, օրինակ, ես խորապես համոզված եմ, որ աշխարհում չկա ինստիտուտ, որը չունենա աշխատողների բալլաստ: Ես չգիտեմ` ինչպես է դա լինում, բայց ամեն գիտական կենտրոն ունի գիտաշխատողի հաստիքով մարդիկ, որոնք գիտական պրոդուկցիա չունեն, բայց  նրանց ներկայությունը պարտադիր է, որ մյուսների պրոդուկցիան բարձրանա: Դրանից ազատվելը նշանակելու է առաջիկա 5 տարում ձևավորել նույն վիճակը: Սա ինչ-որ օրինաչափություն է»,- ասաց Հրանուշ Խառատյանը: 

    Հովհաննես Հովհաննիսյան. «Հիմա մենք փորձում ենք միջոցներ գտնել, որպեսզի հետազոտություններ անենք, որպեսզի հասկանանք, որ ինստիտուտն ինչպես է աշխատում, որ ԲՈՒՀ-ն ինչպես է աշխատում: Մեզ անհրաժեշտ են` այդ հետազոտությունների արդյունքները դրվեն սեղանին, որպեսզի մենք հասկանանք` որ ճանապարհով ենք գնում և ուր ենք գնում: Եվ միանձնյա որոշում, բնականաբար, չի կարող ընդունվել մինչև չլինեն այդ հետազոտությունները հանրային քննարկման չդրվի: Մենք պետք է գիտակցենք, որ ռեֆորմը անկախ նրանից, ինչպիսին կլինի, ցավոտ է լինելու որոշակի խմբի համար: Մենք պետք է պատրաստ լինենք գնալ այդ ցավոտ ռեֆորմներին»: 

    Ռադիկ Մարտիրոսյան. «ԳԱԱ-ն 2017թ-ին գնահատեց իր բոլոր 33 կառույցների արդյունավետությունը: Արդյունավետությունը գնահատվել է որոշակի չափանիշներով, որոնք ընդունված են միջազգային գիտական հանրության կողմից: Արվել են այն կարևոր առաջարկությունները, որոնք մոտակա շրջանում պիտի իրականացվեն ազգային ակադեմիայում: Դա ենթադրում է և օպտիմալացում, և գիտական ուղղությունների վերանայում, որովհետև այսօր գիտությունը անհատների գիտություն չէ: Գիտությունն այսօր ուժեղ համակցված գիտնականների գործունեության արդյունք է: Մեր ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ այսօր խոշոր գիտական հայտնագործությունները ստացվում են գիտությունների տարբեր ուղղությունների սահմանին: Մեր տարբեր նեղ գիտական ուղղությունները պետք է համախմբենք խոշոր գիտական պրոբլեմների շուրջ, որտեղ կարելի է ստանալ ժամանակակից գիտական արդյունքներ»:  

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
14.11.2018թ.


Анонсы








Ս.թ. հունիսի 5-ին ժամը 15:00 ՀՀ ԳԱԱ նիստերի կլոր դահլիճում տեղի կունենա գիտական զեկուցում հետևյալ թեմայով`«ԳԵՈՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ»

15-го мая 2024 года, в 14:00 в зале заседаний Президиума НАН РА состоится семинар на тему "Астрономия на перекрестке многоотраслевых и межотраслевых наук" , который представит директор Бюраканской обсерватории имени В.Амбарцумяна, к.ф.-м.н. Арег Микаелян

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Публикации в прессе
19/05/2024

Շիրակի ջրանցքի հետազոտություն՝ կառուցումից մեկ դար անց
1lurer.am
19/05/2024

Այցելուները կդառնան երկրաբաններ. «Թանգարանների գիշեր»-ը՝ Երկրաբանական թանգարանում
1lurer.am
19/05/2024

Հավատարիմ հայրենի ավանդույթներին. «Հայագիտակ»
hy.armradio.am
18/05/2024

ԳԱԱ լաբորատորիաներից մեկը 160 մլն դրամանոց սարք է ստացել. 2024-ին 4.2 մլրդ կտրամադրվի սարքերի համար
1lurer.am
с 01.01.2005г. сайт посещался
6 980 369

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  17:42, 24/05/2024 наверх
Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - COVID-19
Члены президиума - Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы
Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы - Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки" - Публикации в прессе
Анонсы - Юбилеи - Университеты - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет - Трибуна молодого ученого
Наши заслуженные деятели - Объявления - Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2024 Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am