National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Главная страница Об Академии Организации Члены Связь с нами
Газета "Гитутюн"
N346 Октябрь 2020г.
N346
COVID-19
Структура
Отделения
Члены президиума
Документы
Инновационные предложения
Новости
Конференции
Все публикации в прессе
Все объявления
Фотогалерея
Видеогалерея
Газета "Гитутюн"
Фонды
Юбилеи
Публикации
Веб ресурсы
Другие академии
Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Новости
06/11/2018
Գյումրիում կմեկնարկի «Երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության և սեյսմակայուն շինարարության արդի խնդիրները» խորագրով IV միջազգային գիտաժողովը

   Սույն թվականի նոյեմբերի 7-ին` ժամը 12:00-ին, ՀՀ ԳԱԱ   Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում (Գյումրի, Վ. Սարգսյան 5) իր աշխատանքները կսկսի «Երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության և սեյսմակայուն շինարարության արդի խնդիրները» խորագրով IV միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի հիմնադիր ակադեմիկոս Արմեն Նազարովի ծննդյան 110-ամյակին, նաև 1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-ամյա տարելիցին:
   Գիտաժողովին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Ուզբեկստանի և այլ երկրների հեղինակավոր մասնագետներ:
   Գիտաժողովի թեմատիկան սերտորեն առնչվում է «ՀՀ սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսնված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների» ծրագրին, նրա բաղադրիչ առանձին դրույթներին և դրանց իրականացման խնդիրներին:
   Գիտաժողովի ընթացքում նախատեսվում են դասախոսություններ, գիտական զեկուցումներ, ինստիտուտի կողմից մշակված սարքերի ցուցահանդես, կլոր սեղան, ընդգրկուն քննարկումներ երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության, սեյսմակայուն շինարարության գիտական և կիրառական հիմնախնդիրների շուրջ:
   Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Արմեն Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի կողմից՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի, ՀՀ ԿԳՆ Գիտության կոմիտեի, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կոնտրոնի, Գյումրու համայնքապետարանի, Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի աջակցությամբ:
   Գյումրիում գիտաժողովի բացումից հետո այն իր աշխատանքները կշարունակի Ծաղկաձորում մինչև նոյեմբերի 10-ը:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   06.11.2018թ.

Последние объявления
Публикации в прессе
09/11/2020
Հիմա մենք գիտությունը թերսնուցում ենք և իրենից աշխարհի բոլոր հնարավոր բաներն ուզում ենք
lragir.am
22/10/2020
Նյութական եւ բարոյական ներդրում՝ գիտությանն ու ռազմարդյունաբերությանը
hraparak.am
20/10/2020
Աշխարհը ստիպված է լինելու առերեսվել թուրքական վտանգին
hhpress.am
15/10/2020
Գիտական շրջանակն արտերկրի գործընկերներին պատմել է թուրք- ադրբեջանաահաբեկչական դաշինքի պատերազմի մասին
armenpress.am
11/10/2020
Իսրայելցի գիտնականները կոչ են արել կառավարությանն անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին
armenpress.am
07/10/2020
«Սրանք Ադրբեջանի վերջին հուսահատ փորձերն են»
hhpress.am
с 01.01.2005г. сайт посещался
4 078 710

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  12:58, 25/11/2020 наверх
Главная страница - Об Академии - Организации - Члены - Связь с нами - Структура - COVID-19 - Отделения
Члены президиума - Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Все публикации в прессе
Все объявления - Фотогалерея - Видеогалерея - Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи
Публикации - Веб ресурсы - Другие академии - Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2020, Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am