National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Главная страница Об Академии Организации Члены Связь с нами
Газета "Гитутюн"
N346 Октябрь 2020г.
N346
COVID-19
Структура
Отделения
Члены президиума
Документы
Инновационные предложения
Новости
Конференции
Все публикации в прессе
Все объявления
Фотогалерея
Видеогалерея
Газета "Гитутюн"
Фонды
Юбилеи
Публикации
Веб ресурсы
Другие академии
Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау
Карта сайта
Новости
17/10/2018
Մեկնարկեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները

    Հոկտեմբերի 17-ին մեկնարկեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները:
    Հանդիսավոր նիստի ժամանակ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային շնորհավորեցին Բելառուսի, Մոլդովայի, Ղրղզստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Տաջիկիստանի, Սլովենիայի, Չեխիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարները,   Եվրոպական երկրների ակադեմիաների ընկերակցության (ALLEA) փոխնախագահ Գրեհամ Քեյը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Ագիբայ Սմագուլովը, Եվրոպական ակադեմիայի փոխնախագահ Օլե Պետերսոնը:
    «Պատահական չէ, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային շնորհավորելու են եկել գիտնականներ տարբեր երկրներից` ԱՊՀ երկրներից, Բալթյան երկրներից, Եվրամիությունից: Դա խոսում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային ճանաչման մասին:
    Ամբողջ աշխարհը գիտի, թե որքան ուժեղ է Հայաստանի գիտությունների ակադեմիան: Եղել է ուժեղ և հիմա էլ է ուժեղ: Այն ակադեմիայի ոչ միայն կառուցվածքի պահպանման լավ օրինակ է, այլև` գիտության և մշակույթի  էլիտար հանրության պահպանման օրինակ…»,- այսպիսի գնահատական տվեցին ՀՀ ԳԱԱ-ին  հյուրերը:
    ՀՀ ԳԱԱ-ի 75-ամյակի առթիվ, գիտական նվաճումների և գիտության զարգացման համար ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն արժանացավ Մոլդովայի և Ուկրաինայի գիտությունների ակադեմիաների ոսկե մեդալների, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանն արժանացավ Բելառուսի գիտությունների ակադեմիայի ոսկե մեդալի:
    ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և Սլովենիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Տադեյ Բայդը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր:  
Մեծ հետաքրքրություն առաջացրեց ՀՀ ԳԱԱ 75-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների նվաճումները, գիտական հետազոտությունների կիրառական նշանակության արդյունքները և ՀՀ ԳԱԱ-ի ինովացիոն պոտենցիալը արտացոլող գիտատեխնիկական նախանմուշները:
    Հայաստանի գիտությունների ազգային ակադե­միան ստեղծվել է 1943 թ. նոյեմբերին` որպես Հայաստանի բարձրագույն գիտական հաստատություն, որը կոչված է` միավորելու գիտնականների ջանքերը հիմնարար հետազոտություններ իրականացնելու, հայ ժողովրդի հարուստ հոգևոր ժառանգությունը երևան հանելու և վերաիմաստավորելու, տնտեսական, սոցիալական և մշակութային հիմնախնդիրների տեսական և գործնական լուծման և երկրի ազգային անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքների կատարման համար:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
17.10.2018թ.

Фотогалерея
Последние объявления
Публикации в прессе
24/11/2020
«Մենք գտնում ենք, որ ամբողջ կառավարությունը պետք է հրաժարական տա»․ Ակադեմիան հանդես կգա հայտարարութամբ
ankakh.com
09/11/2020
Հիմա մենք գիտությունը թերսնուցում ենք և իրենից աշխարհի բոլոր հնարավոր բաներն ուզում ենք
lragir.am
22/10/2020
Նյութական եւ բարոյական ներդրում՝ գիտությանն ու ռազմարդյունաբերությանը
hraparak.am
20/10/2020
Աշխարհը ստիպված է լինելու առերեսվել թուրքական վտանգին
hhpress.am
15/10/2020
Գիտական շրջանակն արտերկրի գործընկերներին պատմել է թուրք- ադրբեջանաահաբեկչական դաշինքի պատերազմի մասին
armenpress.am
11/10/2020
Իսրայելցի գիտնականները կոչ են արել կառավարությանն անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին
armenpress.am
с 01.01.2005г. сайт посещался
4 104 031

раз
National Academy of Sciences of the Republic of Armenia
Логотип НАН РА (черный, синий)
наверх Сайт последний раз обновлялся:  21:23, 27/11/2020 наверх
Главная страница - Об Академии - Организации - Члены - Связь с нами - Структура - COVID-19 - Отделения
Члены президиума - Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Все публикации в прессе
Все объявления - Фотогалерея - Видеогалерея - Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи
Публикации - Веб ресурсы - Другие академии - Университеты
Встреча с Нобелевским лауреатом в Линдау - Карта сайта
© Copyright 1998-2020, Все права защищены.
Сайт создан и поддерживается Академической научно-исследовательской компьютерной сетью Армении (ASNET-AM)
Вопросы и предложения можете посылать на электронный адрес webmaster {[ at ]} sci.am